Ստանիսլավսկին էլի չի հավատում. հեռուստաշաբաթը Ռուզաննա Ազիզյանի հետ

24/09/2016 schedule11:32

Հետաքրքիր, իրադարձություններով լի շաբաթ ստացվեց. ՏԻՄ ընտրություններով սկսվեց, շարունակվեց սպանությամբ թե ինքնասպանությամբ, հետաքննությունը  կպարզի, հետո պարգեւատրումներ եղան, զորահանդես եղավ, ու այդ ամենը՝ նորանշանակ վարչապետի խրոխտ ելույթների ու նոր նշանակումների ֆոնին։ «Հաց եւ տեսարաններ» բանաձեւի բաղադրիչներից մեկի այսպիսի առատության դեպքում կարելի է անգամ ժողովրդի հացն ապահովելու մասին առանձնապես չմտահոգվել։ Կդիմանան։

Տեղապտույտ

Կարեն Կարապետյանը դրայվի մասին չէր չափազանցնում։ Արդեն երկրորդ շաբաթն է էներգիան չի մարում։ Հանում է, նշանակում է, տեղ-տեղ զարմանում է, անգամ բարձրաձայն դժգոհում է պաշտոնյաների հետ խոսելիս, խորհուրդ է տալիս, որ պրիմիտիվ գողությանը վերջ տան, հնարամտությունն այլ ուղղությամբ ուղղեն։ Նորանշանակ վարչապետի անձով ոգեշնչվածներն ու նրա հնարավորությունների նկատմամբ վստահները հպարտ են. տեսնո՞ւմ եք, որ ասում էինք փոխելու է, հրեն ակտիվ աշխատում է մարդը եւ ինչ ազնիվ, նոր, պրոֆեսիոնալ կադրեր է գտնում, ներմուծում կառավարություն։ Մի քիչ էլ, եւ մենք երեւի իրոք «Սինգապուրի պես մի բան» դառնանք։

Եվ սակայն ակնհայտ է, որ վարչապետի որոշ քայլեր ինքնանպատակ են, ավելին՝ երբեմն ինքնաբուխ բնույթ են կրում, ինչպես օրինակ նախարարությունների անունները փոխելը։ Ընդ որում, խոսքից ակնհայտ է, որ Կարապետյանը հենց տեղում է նախարարությունների համար անուններ որոշում. «Կարծում եմ, որ մենք կստեղծենք... ճարտարապետության եւ ըըըը մշակութային արժեքների պահպանման կոմիտե»։

Բայց Կարեն Կարապետյանի ակտիվ ու վճռական գործողություններով հիացածներին հիշեցնենք, որ մենք էլի ենք նմանատիպ փուլեր անցել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնն ստանձնելու առաջին օրերին պնդում էր, որ կադրերին ընտրելու է բացառապես «արհեստավարժության» (իմա՝ պրոֆեսիոնալության) հիմքով, իսկ Հովիկ Աբրահամյանն ավելի հեռուն գնաց՝ հավաքեց մի դահլիճում բոլոր գործարարներին եւ հայտարարեց, որ մինչեւ այսօր ինչ եղել՝ եղել է, այսօրվանից սկսում են մաքուր աշխատել եւ կարճ ժամանակում տնտեսությունը ստվերից դուրս են բերում, այն էլ այնպես, որ հասարակ քաղաքացին դա զգա սեփական մաշկի վրա։

Հասարակ քաղաքացու մաշկը կարծես թե այդպես էլ ոչինչ չզգաց, կարճ ժամանակ անց ակտիվությունը նվազեց, ու ամեն ինչ գնաց հին հունով։ Այլ հարց է, որ Կարապետյանը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն չունի. նրան նախնական տարբերակով տրված է մոտ 7 ամիս, եւ նա կարող է իրեն թույլ տալ այդ ամիսներին շարունակել դրայվով աշխատել՝ մատ թափ տալ ենթակաների վրա, գոռգոռալ, նեղսրտել, եւս մեկ անգամ փոխել նախարարությունների անունները՝ լավագույն ժամանակների սպասումով։

Սակայն ամեն ինչ այդքան էլ անամպ չէ. նորանշանակ վարչապետին արդեն սկսել են հակաճառել։ Դեռ Արծվիկ Մինասյանի հակաճառությունը ինչ-որ տեղ տանելի էր, բայց որ Հասմիկ Պողոսյանը համաձայն չէ նորանշանակի որոշման հետ, սա արդեն անսովոր  է։ Հնարավոր է՝ ստացվի այնպես, որ Կարեն Կարապետյանի դարը ավելի կարճ տեւի, քան ի սկզբանե բոլորիս թվում էր։ Ընդ որում՝ մեր դեպքում դերակատարները հաճախ հանդիսատեսից ավելին չգիտեն բեմադրիչ-ռեժիսորի  մտահղացման մասին։

Ուրախության արցունքները

Տոնական շաբաթվա մեկնարկը տրվեց դեռ կիրակի օրը, երբ բոլոր ալիքները հեռարձակեցին, թե ոնց են օլիմպիական մարզիկներին ու միմյանց պարգեւատրում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Օլիմպիադայում ոսկե եւ արծաթե մեդալների արժանացած մարզիկները պարգեւատրվեցին բնակարաններով ու գումարային մրցանակներով՝ ընդ որում, եթե մյուս հեռուստաալիքները համեստ գտնվեցին եւ ուղղակիորեն չնշեցին մրցանակների ճշգրիտ չափը, «Կենտրոնը» «Կենտրոն» չէր լինի, եթե բոլորիս կոնկրետ չտեղեկացներ գումարային մրցանակների չափը, բնակարանների գինը, տեղադրությունն ու անգամ քառակուսի մետրերը։

Բայց այս ամենը դեռ զավեշտի կեսն էր. դրա գագաթնակետին հասանք, երբ Սերժ Սարգսյանն իր ձեռքով մեդալ կախեց Գագիկ Ծառուկյանի վզից, մարդու, որին ինքն էր ժամանակին արգելել ասել «Դոդի՝ Գա՛գո»։ Արմեն Աշոտյանը, իհարկե, պնդեց, որ սա որեւէ կապ չունի քաղաքականության հետ եւ խրախուսվել են սպորտի ոլորտում լավ աշխատած մարդիկ։ Ասում էր ժպիտով, հավանաբար հիշելով դեպքի վայրում իր ունեցած ելույթը՝ «Վարդանանքի» հիշատակմամբ։

Իսկ իրականում այդքան էլ զվարճալի չէ իրավիճակը ու մտահոգվելու առիթ է տալիս։ Քանի որ Սերժ Սարգսյանը կախեց Պատվո շքանշանը Ծառուկյանի վզից, նշանակում է օդում այլեւս միշտ են շարունակելու կախված մնալ «չստուգված հարցերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»։ Շարունակելու են կախված մնալ, ու ոչ ոք այդ հարցերի պատասխանները այլեւս չի փնտրելու, քանի դեռ Սերժ Սարգսյանը մեծ խնամքով կախում է շքանշանը, եւ Ծառուկյանը մեղմիկ ժպտում է ի պատասխան։

«Լրագրողների» պերճանքն ու թշվառությունը

Մինչեւ այսօր սկզբունքորեն հրաժարվել եմ գրել հայկական սերիալների մասին։ Նախ, որովհետեւ այդ սերիալները չեմ նայում ու երկրորդը, քանի որ շատ լավ հիշում եմ գովազդի դասական կանոնը, որ բացասական գովազդն էլ է գովազդ եւ ի զորու է տարածել քննադատվող նյութը։ Բայց «Լրագրողները» սերիալի մասին որոշեցի արտահայտվել, որովհետեւ այն մեր համքարությանն է առնչվում։

«Երկիր Մեդիայի» եթերից պնդում էին, որ մինի սերիալը լրիվ նոր խոսք է հայկական սերիալների պատմության մեջ։ Նաեւ պնդում էին, որ սերիալը որակապես տարբերվում է այլ սերիալներից, քանի որ այնտեղ ժարգոն չի հնչելու։ Այս վերջին պնդումը իրոք հաստատվեց, սերիալում, համենայն դեպս մինչեւ այսօր ցուցադրված սերիաներում, ժարգոն չկար։ Բայց նաեւ այլ բաներ չկային. օրինակ, հետաքրքիր, թարմ սյուժե, թեմայի սրություն, դերասանների արհեստավարժ խաղ, բազմաշերտ կերպարներ, խոսքը ձգձգված էր, երբեմն անտեղի պաթետիկ («ամեն անգամ հիշելիս ակամայից կրճտացնում եմ ատամներս»), անգրագետ («ես իմ մոտ եմ» հավանաբար ռուսերենի «Я у себя»-ի ուղղակի թարգմանությամբ) եւ այսպես շարունակ։

Ֆիլմի նպատակը հիանալի է, պարզապես իրականացումն է շատ դիլետանտական. Հայաստանում վաղուց արդեն ոչ ոք, եւ մասնավորապես լրագրողները այդպես չեն խոսում, ինչպես ֆիլմի հերոսները՝ ընդգծված կիրթ, քաղցր-մեղցր, կլոր «լ»-երով, իսկ երբեմն էպիզոդիկ դերերում այնպիսի կերպարներ են հանդիպում, որոնք ասես նոր են տեքստը անգիր արել եւ անգամ լավ չեն անգիր արել, կմկմում են։ Հայաստանում լրագրողները, ճիշտ է, երբեմն շատ են ծխում ու խմում, բայց ոչ ֆիլմի գլխավոր խմբագրի չափ, եւ առավելեւս՝ որեւէ թոռնիկ իր տատիկին չի ասում. «հիմա թույլ տուր գրկեմ քեզ ու սեղմեմ ինձ»։

Բայց նպատակը լավն է՝ ստեղծել մի ֆիլմ, որտեղ լրագրողներն անվախ են, իսկ սրիկաները ի վերջո պատժվելու են։ Մեծ հաշվով սա ուտոպիա է, երազանք, ձգտում՝ ունենալ լրագրողական համքարության ներկայացուցիչներ, որոնք չեն երկնչում վտանգի առաջ, չեն նահանջում, երբեմն զոհում են անձնական կյանքը մասնագիտական նպատակներն իրագործելիս։ Սա այն կոնտրաստն է, որ կա գոյություն ունեցողի ու ցանկալիի միջեւ, եւ այս ցանկալիի պատկերումով իրականությունն ավելի տխուր ու մտահոգիչ երանգներ է ստանում։

Որովհետեւ իրականության մեր մեջ լրագրողները հաճախ տարրական գիտելիքներից զուրկ, գեղեցիկ դիմահարդարմամբ ու երկար եղունգներով ջահել աղջիկներ են, որոնք կարող են գնալ, ասենք, «Անտարեսի» կազմակերպած միջոցառմանը եւ կողքինից հետաքրքրվել, թե ով է այն «կապույտ աչքերով մարդը»։ Այստեղ երեւի պիտի գրեի՝ «բոլոր համընկնումները պատահական են», բայց, ցավոք....

Ռուզան Ազիզյան

Տպել
3096 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են