Ինչ անել. «ԶԼ» մասին օրենքն ընդունվեց ապօրինաբար

24/09/2016 schedule13:03

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 25-ի համարում

Երեկ խորհրդարանը 70 կողմ, 9 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց «ԶԼ մասին» օրենքի նախագիծը: Սակայն սա այն  պատկերն էր, որն արձանագրվեց էլեկտրոնային տախտակին:

Քվեարկությունից անմիջապես հետո Մանուկ Գասպարյանը տեղեկացրեց, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը, սակայն իր անունը հայտնվել է «դեմ» քվեարկածների ցանկում: Իսկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը, որը, ըստ էլեկտրոնային տախտակի, կողմ էր քվեարկել նախագծին, հայտարարեց, որ ինքն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:

Օրենքի նախագծի քվեարկությանը չէին մասնակցել նաեւ ՀՀԿ անդամներ Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Դանիելյանը, որոնց փոխարեն սրտացավ հանրապետականներից ինչ-որ մեկը «կողմ» էր քվեարկել: Քվեարկությունից հետո, երբ մենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ով է կողմ քվեարկել բացակա երկու պատգամավորի փոխարեն, վերջինս պատասխանեց, որ եթե մեր սրտին այդքան կպել է՝ երկու ձայն, մեր խաթեր, կարող են հանել:

Սակայն բանը երկու ձայնով էլ չավարտվեց:  Օրվա վերջին պատգամավորներ Համլետ Թամազյանն ու Վոլոդյա Բադալյանը մեզ տեղեկացրին, որ իրենք եւ իրենց եւս երեք ընկերները պատահաբար են կողմ քվեարկել նախագծին եւ այդ մասին տեղեկացրել են նիստերի քարտուղարությանը: Այսպիսով, ստացվում է, «ԶԼ մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել ոչ թե 70, այլ 62 պատգամավոր: Ու եթե խիստ ընդդիմադիր «Ազգային միաբանությունը» չմասնակցեր քվեարկությանը եւ քվորում չապահովեր, ինչը որ արեց «Արդարություն» դաշինքի պատգամավորների մեծ մասը, ապա օրենքի նախագծի քվեարկությունը կտապալվեր:

Իհարկե, «ԱՄ» ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանն արդարացավ, որ եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է, ապա վաղ թե ուշ անպայման իր ուզածն անելու է: «Մենք ընդամենը ցանկանում էինք՝ հստակ ֆիքսվի, որ մեր խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախագծին»,- պարզաբանեց պատգամավորը: Այսպիսով, «Ազգային միաբանության» գործուն մասնակցության շնորհիվ՝ «ԶԼ մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Իսկ օրենքի նախագիծը բոյկոտող Մամուլի ազգային ակումբը երեկ հրավիրած ասուլիսում ընդունել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. «Այսօր ԱԺ իշխանական մեծամասնությունը, գործի դնելով իր բոլոր պետական լծակները, առաջին ընթերցմամբ օրենքի ուժ տվեց «ԶԼ մասին» օրենքի վիճահարույց նախագծին:

ՄԱԱ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակից ԶԼՄ-ների հետ շարունակելու պայքարը՝ «Մամուլի ազատության մասին» այլընտրանքային նախագծին ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության ուժ տալու, ապա եւ՝ օրենք դարձնելու համար: Մենք փաստում ենք, որ «ԶԼ մասին» օրենքի կառավարության նախագիծն ընդունվել է ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտումներով եւ չի կարող ծառայել որպես հիմք»:

Տպել
1381 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով