ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերվել է ևս 7 տուֆակերտ հարթաքանդակ

25/09/2016 schedule11:55

Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ներկա է գտնվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերված տուֆակերտ 7 հարթաքանդակների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ սույն ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը նշել է, որ դրանցից յուրաքանչյուրն արտացոլում է մանրանկարչական մոտիվներ և առանձնակի խորհուրդ ունի իր մեջ:
Իր և բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` գեղեցիկ հարթաքանդակները Ստեփանակերտին նվիրելու համար, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ դրանք, ըստ թեմատիկ առանձնահատկության, կտեղադրվեն ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նկատել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երևանի միասնական ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայությունը կդառնան:
Ի դեպ, դեռևս 2014թ. այս նախաձեռնության շրջանակում Արցախի մայրաքաղաքին արդեն իսկ նվիրաբերվել էր ևս 7 տուֆակերտ քանդակ, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Ստեփանակերտի տարբեր հատվածներում:

 

Տպել
5917 դիտում

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին

Իտալական ընկերությունը հերաքրքրված է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությամբ

ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում. ԱԳՆ

Արտաբույնքի նախկին ղեկավարը 600.000 դրամով ապօրինի գնել է համայնքապետարանի մանկապարտեզը

Սիրիական բանակը տասնյակ գյուղեր է ազատագրել Դամասկոս նահանգում

Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային. Շարմազանով

Մեծ Բրիտանիայի դեսպանն աջակցություն է առաջարկել Հայաստանի կառավարությանը

Արգելել քաղաքական նպատակներով բարեգործական ակցիաները. ԸՕ-ի մասին՝ Ժառանգության առաջարկները

Անհուսալի վարկեր ունեցողների համար տույժ-տուգանքները ներելու օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց

Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ոչ այս կողմ է ծայրահեղացնել պետք, ոչ այն. ՊՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարությունների մասին

Փաշինյանը պաշտոններից ազատել է Շիրակի մարզի երկու փոխմարզպետների

Մոսկվա-Երեւան չվերթի օդանավը հազիվ է խուսափել մեկ այլ ինքնաթիռի հետ բախվելուց

Ազատումներ Լոռու մարզպետարանի աշխատակազմում. քաղաքապետի որդին եւս ազատվել է պաշտոնից

Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը կառավարությունն արտոնություն տվեց

Հրացան, փամփուշտներ, մարիխուանա. երեկ օրենքով գողեր են ձերբակալվել

Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծվում. Թանդիլյանը՝ սկզբունքների մասին

Ստեփանակերտում ասացին զինվորների արկղերը շտաբներ չտանեք, տեղ չի հասնի, ուղիղ զորամաս տարեք

Վերջին շրջանում փողոցում եմ եղել, աշխատանք չեմ ունեցել, մի կերպ եմ ապրել. Դավիթ Սանասարյան

Որեւէ մեկի վրա աչք չենք փակելու. Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումներ է անելու