Կարեն Գրիգորյանն ու ծեծված թեկնածուն հաշտվե՞լ են

Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում նրա դեմ առաջադրված քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հաշտվել են:

Թեեւ Թումանյանն ու նրա թիմակիցներն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատում, սակայն այդպիսի տպավորություն է նաեւ նրանց պահվածքից:

Ընտրությունների նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպից հետո Թումանյանը պնդում էր, որ իրեն ու իր թիմակիցներին ծեծի են ենթարկել Կարեն Գրիգորյանն ու նրա թիմակիցները: Նա նշում էր, որ սեպտեմբերի 18-ին ընտրությունները տեղի են ունեցել անհավասար պայմաններում եւ ինքը բողոքարկելու է այդ ընտրությունների արդյունքները:

Այսօր, սակայն, երբ Թումանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք բողոքարկում ներկայացվե՞լ է՝ նա պատասխանեց. «Որեւէ բան չեմ կարող ասել»:

Հարցն ուղղեցինք նաեւ ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանին, որին ընտրությունների նախօրեին Կարեն Գրիգորյանի թիմակիցներն առեւանգել էին եւ ծեծի ենթարկել: Բաժակյանը եւս հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Քաղաքապետի եւ նրանց թիմակիցների հաշտվելու մասին տեղեկությունները փորձեցինք ճշտել ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանից, որը միջադեպի օրը եղել էր Արթուր Թումանյանի մեքենայում եւ եւս ծեծի ենթարկվել. Արթուր Թումանյանի թիմակիցներից նա միակն է, որ ընդգրկվել է նորընտիր ավագանու կազմում:

Աբգարյանը հերքեց հաշտվելու մասին տեղեկությունը. «Ինչե՞ր եք ասում, ես հիվանդանոցում եմ, առողջական խնդիրներ ունեմ, էլ ինձ չզանգեք»,- ասաց ավագանու անդամն ու անջատեց հեռախոսը:

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանելիս սակավախոս գտնվեց նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որն ընտրություններում սատարում էր Արթուր Թումանյանին. «Ես տեղյակ չեմ ոչ մի բանից, ես նրանց հետ ո՛չ խոսել եմ, ո՛չ գիտեմ ինչ են մտադիր անել, ինչ են արել»,- ասաց Հակոբյանը:

Երբ հիշեցրինք, որ սատարում էր Թումանյանին՝ ասաց, որ նրանց սատարել է ընդամենն իր մեկ ձայնով. «Ես որպես ընտրող ուղղակի նրանց եմ իմ մեկ ձայնը տվել: Այդքան բան»,- վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նախ լուր տարածվեց, որ կրակել են գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Ըստ այդ լուրերի՝ կրակոցները հնչել էին «Վազ 21/06» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել էին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը: Ըստ տարածված տեղեկությունների՝ կրակոցներից հետո Գրիգորյանները հետապնդել էին «Վազ 21/06» մակնիշի մեքենային, Կամո փողոցում բախվել իրար, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք էր սկսվել, որի ժամանակ էլ տուժել էին Թումանյանն ու Աբգարյանը եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի ուշ Թումանյանն ու Աբգարյանը պատմեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել այլ կերպ. ըստ նրանց պատմածի՝ նախ առեւանգել են իրենց ընկերոջը՝ Կիրակոս Բաժակյանին, եւ երբ իրենք գնացել են Բաժակյանին փնտրելու, Կարեն Գրիգորյանն ու նրա մորաքրոջ որդին ջիփով հետապնդել են իրենց, հարվածել իրենց մեքենային, իջել մեքենայից՝ փորձելով ծեծել, սակայն Գրիգորյանի մոտից զենքն ընկել էր եւ Թումանյանը վերցնելով այն օդ էր կրակել՝ վախեցնելու համար: Թումանյանի պատմելով Գրիգորյանները շարունակել են հետապնդել եւ մի հարմար տեղ ծեծել են իրեն ու Աբգարյանին:

Բաժակյանին առեւանգելու եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրգործով կա մեկ ձերբակալված, մեկ կալանավորված: Իսկ Թումանյանին ու Աբգարյանին ծեծի ենթարկելու գործով դեռ կասկածյալներ չկան:

Տպել
4565 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան