Իշխանությունը հորից որդուն փոխանցելու շուրջ հանրաքվե՝ Ադրբեջանում

26/09/2016 schedule17:00

Այսօր Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվե է: Ադրբեջանական ընդդիմությունը, որը բոյկոտում է հանրաքվեն, հայտարարել է, թե այն չափազանց հեռու է ժողովրդի կամարտահայտություն լինելուց: Ըստ ադրբեջանական ընդդիմության, իշխանությունները քաղաքացիներին համոզելով ու պարտադրելով են քվեատուփերի մոտ տանում: Որպես օրինակ՝ ընդդիմադիրները նշում են, որ դպրոցների ուսուցիչներին ստիպում են տեղամասեր բերել առնվազն 6 աշակերտի ծնողի՝ սպառնալով հակառակ դեպքում ազատել աշխատանքից:

Բացի այդ, արձանագրվել են, այսպես կոչված, կառուսելի համատարած դեպքեր, երբ հատուկ կազմված խմբերով քաղաքացիները շրջում են տեղամասերով եւ բոլոր վայրերում սակավաթիվ միջազգային դիտորդների աչքի առաջ մի քանի անգամ քվեարկում: Թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ արտերկրում գրեթե բոլորը միաբերան նշում են, որ անկախ քաղաքացիների մասնակցությունից՝ հանրաքվեի արդյունքները վաղուց կանխորոշված են: Սպասվում է, որ օրվա վերջին իշխանությունները կհայտարարեն, թե քաղաքացիների 80-90 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հուլիսի 18-ին հանդես է եկել անձամբ նախագահ Իլհամ Ալիեւը: Վերջինիս ներկայացրած նախագծի համաձայն, երկրի մայր օրենքում նախատեսվում է կատարել 28 փոփոխություն: Սահմանադրական փոփոխությունների նախագծի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ դրա նպատակը երկրի առանց այդ էլ կենտրոնացած իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելն ու այն հորից որդին փոխանցելն է:Վերը ներկայացվածն ապացուցելու համար բավական է որպես օրինակ բերել ընդամենը մի քանի կետ:

Օրինակ, առաջարկվում է Սահմանադրությունից հանել այն կետը, ըստ որի՝ երկրի նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած քաղաքացին: Սա նշանակում է, որ այսուհետ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ 35 տարուց ավելի փոքր քաղաքացին: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ի փոխարեն դարձնել 7 տարի:

Մյուս առանցքային փոփոխությունն այն է, որ Ալիեւն առաջարկում է չեղարկել Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ Միլլի մեջլիսի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած անձը: Փոփոխություններից հետո Միլլի մեջլիսի պատգամավոր կարող է դառնալ 18 տարին լրացած քաղաքացին:

Միաժամանակ, Ալիեւի ներկայացրած նախագծի համաձայն, նախատեսվում է ստեղծել փոխնախագահի եւ առաջին փոխնախագահի պաշտոններ: Ընդ որում, երկուսն էլ նշանակվելու են նախագահի կողմից: Առաջին փոխնախագահին են անցնելու կառավարության ղեկավարի լիազորությունները եւ այդպիսով, վերացվելու է վարչապետի պաշտոնը, որը մինչ այժմ գոնե ձեւականորեն ընտրովի էր, սակայն այսուհետ դառնալու է նշանակովի:

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների համաձայն, նախագահի հրաժարականի կամ նրա անգործունակ դառնալու դեպքում վերջինիս լիազորությունները ժամանակավորապես անցնելու են առաջին փոխնախագահին: Վերջինիս անգործունակության դեպքում՝ երկրորդ փոխնախագահին: Այնինչ, ներկայումս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող էր դառնալ միայն Միլլի մեջլիսի նախագահը:

Առավել աղմկահարույց երկու կետերը՝ Միլլի մեջլիսի պատգամավոր ու նախագահ ընտրվելու համար սահմանված տարիքային ներկայիս սահմանափակումները վերացելու մասին առաջարկները հիմք  են տալիս պնդելու, որ Իլհամ Ալիեւը որոշել է որպես իր իրավահաջորդ նշանակել որդուն՝ 1997 թվականին ծնված Հեյդար Ալիեւին, որը ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերություների ֆակուլտետում:

Ադրբեջանցի ընդդիմադիրների պնդմամբ՝  Իլհամ Ալիեւը, ըստ էության, ծրագրել է որդուն դարձնել Միլլի մեջլիսի պատգամավոր, ապա որոշ ժամանակ անց նշանակել՝ երկրի փոխնախագահ, որին էլ հարմար պահի կփոխանցի նախագահի պաշտոնը՝ առանց սպասելու Հեյդար Ալիեւ Կրտսերի 35 տարեկան դառնալուն: Պատահական չէ, որ փոփոխություններից մեկի համաձայն, սահմանվում է, որ նախագահի անգործունակ դառնալու կամ հրաժարական տալու դեպքում այն զբաղեցնելու է փոխնախագահներից մեկը՝ բացառելով որեւէ մեկ այլ անձի հայտնվելն այդ աթոռին: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Իլհամ Ալիեւը չի վստահում որեւէ մեկի եւ մտադիր է իր աթոռը փոխանցել ուղղակիորեն որդուն:

Մինչ օրս Ադրբեջանում ոչ մի լուրջ հիմնավորում չի տրվել այն հարցին, թե ինչ կարիք կա վերացնել նախագահ ընտրվելու համար սահմանված տարիքային շեմը: Դա եւս հաստատում է պնդումները, որ Իլհամ Ալիեւը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է որդու համար: Դա իշխանական վերնախավում գրեթե չեն էլ թաքցնում: Իշխող  «Նոր Ադրբեջան» կուսակցության գլխավոր քարտուղար Ալի Ահմեդովն օրերս սահմանադրական փոփոխությունների առիթով խոսելիս հիշեցրել է, որ Ալեքսանդր Մակեդոնացին գահ է բարձրացել 20 տարեկանում, Նապոլեոնը՝ ավելի վաղ տարիքում, իսկ Իրանի շահ Իսմայիլը՝ 14 տարեկանում՝ այդպիսով անուղղակիորեն հաստատելով համառ պնդումները, որ շուտով Ադրբեջանի «գահին» բազմելու է Հեյդար Ալիեւ Կրտսերը:

Տպել
1985 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի