Դուք մեզ ուզում եք սարքել տուկի թել, մուրաբա բաժանո՞ղ՝ չենք դառնա. ՔՊ հավաքը՝ Գյումրիում

26/09/2016 schedule17:40

Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումը ընտրողների հետ: Հանդիպման մասնակից գյումրեցիները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հնչեցնել եւ ստանալ պատասխաններ:

Մինչ այդ ելույթով հանդես եկավ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. հիշեցնելով իրենց «Նոր դեմքեր, նոր Գյումրի, նոր կյանք» կարգախոսի մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, ՀՀ քաղաքացիները նոր կյանքի անհրաժեշտություն ունեն, ուստի այս ընտրությունները կարեւոր են ոչ միայն Գյումրիի, այլեւ հանրապետության համար:

«Մեր ողջ քաղաքական գործունեության կարեւորագույն նպատակն է, որ մեր քաղաքական նամուսին եւ թասիբին տեր լինենք, որ երբեք Հայաստանի որեւէ անկյունում պրոբլեմ չունենանք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելու... Մեզ համար ամենամեծ արժեքը ձեր աչքերի մեջ նայելու ընդունակությունն է, որ ունենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Պատգամավորը խոսեց նաեւ ընդդիմության միավորման թեմայի մասին, որն, ինչպես հետո պարզվեց, ամենաշատն էր հետաքրքրում հավաքվածներին:

«Սկսած 2013 թվականից մեր կուսակցությունը միակն է, որ ռեալ ջանքեր է գործադրել ընդդիմությունների հետ միավորվել, բայց մենք պայման ունենք. համաձայն չենք Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվող ընդդիմությունների հետ միավորվել: Մենք միավորվելուց առաջ պետք է համոզվենք, որ մեզ հետ միավորվող ուժը ԲՀԿ-ի նման Սերժ Սարգսյանի մի ելույթից հետո չի փախչելու»,- հայտարարեց ՔՊ վարչության անդամը:

Նա ընդգծեց, որ միավորման շուրջ բանակցել են նաեւ «ԳԱԼԱ» կուսակցության հետ:

«Մենք առաջարկել ենք երկու պայման, որ միավորվենք. 1. ստորագրել փաստաթուղթ, որ դառնալու ենք մեկ կուսակցություն, եւ 2. իրար հետ պայքարելու ենք Սերժ Սարգսյանի վարչախումբը Հայաստանից հեռացնելու համար»,- բացահայտեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին փաստն այն է, որ «ԳԱԼԱ»-ն չի համաձայնել գրավոր հուշագիր ստորագրելու ռազմավարությանը:

Այս հայտարարությունից հետո Փաշինյանը նշեց, որ իրավունք ունի ասելու, որ իրենք մեկ ընդդիմություն են եւ ակնկալում են գյումրեցիների քվեն:

Իսկ ինչո՞ւ  քվեարկել մեկ ընդդիմության օգտին. իր բարձրացրած հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Քաղաքացիական պայմանագրին ձայն տալով ՀՀ քաղաքացին ամեն ինչ անում է, որ փոփոխություններ տեղի ունենան: Խոսելով ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Բալասանյան դաշինքի» մասին՝ Փաշինյանը ընդգծեց, որ «ով ձայն է տալիս «Բալասանյան դաշինքին», նա ձայն է տալիս Սերժ Սարգսյանին անձամբ, թալանին, ապօրինություններին»: Միեւնույն ժամանակ պատգամավորը շեշտեց, որ այն պահին, երբ որ ՀՀ քաղաքացիների 50+1 տոկոսը քվեարկի ՔՊ օգտին՝ ինքը երաշխավորում է. մեկ շաբաթից այլեւս Սերժ Սարգսյանը չի լինելու իշխանություն:

Հրապարակում հավաքված քաղաքացիների առջեւ ելույթով հանդես եկավ նաեւ առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Արթուր Համբարձումյանը:

Գյումրիի քաղաքապետի թեկնածուն եւս մեկ անգամ ընդգծեց, որ հոկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններից կախված է Հայաստանի քաղաքական զարգացումների տրամաբանությունը:

«ՀՀԿ ընտրելը ամոթ չէ, ամոթ է ՀՀԿ-ին չընտրել չկարողանալը, դա նշանակում է, որ ձեր ազատությունը գողացել են ձեզանից: Պահպանեք ձեր ազատությունը»,- կոչ արեց նա:

Խոսելով առաջադրված մյուս կուսակցությունների համեմատ իրենց առավելության մասին՝ Համբարձումյանն ընդգծեց, որ իրենք ունեն պրոֆեսիոնալ թիմ, կախված չեն կառավարությունից, գործարքների չեն գնացել ազդեցիկ մարդկանց հետ:

«Մեր գործունեությունը հրապարակային է եղել եւ մենք կարող ենք ասել, որ քաղաքապետարանում հայտնվելու դեպքում մենք կատարելու ենք կոնկրետ ռեֆորմներ»,- վստահեցրեց քաղաքապետի թեկնածուն:

Քաղաքացիներից մեկը, օգտվելով հարց տալու իր իրավունքից, ցավ արտահայտեց ընդդիմության չմիավորվելու կապակցությամբ:

«Ես հույս ունեի, որ դուք, ՀԱԿ-ը, «ԳԱԼԱ»-ն, «Ժառանգությունը» կմիանայիք, որ մենք ձայն տայինք ձեզ: Անջատ-անջատ չեք կարող հաղթել, վերջապես մի անգամ չպիտի՞ միավորվեք»,- հարցը հնչեցրեց տարեց մի տղամարդ: Մեկ ուրիշն էլ նույնաբովանդակ իր հարցի մեջ ներառեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անունը:

Այս առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2008-ին ժողովրդի արյունը ծախած ուժի հետ միավորվելու ցանկություն չունի: Անդրադառնալով մյուսներին՝ պատգամավորը հիշեց 2013-14 թվականներին ձեւավորված քառյակը, որ պետք է պայքարեր Սերժ Սարգսյանի դեմ: Պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես ձեւավորումից անմիջապես հետո կոալիցիայից դուրս եկավ ՀՅԴ-ն եւ ավելի ուշ միացավ Սերժ Սարգսյանին: Այնուհետեւ, ըստ Փաշինյանի, ինքը Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ գրեց եւ ներկայացրեց ԱԺ՝ «եռյակի» անդամ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին կոչ անելով միանալ: «ԲՀԿ-ից եւ ՀԱԿ-ից ոչ ոք չմիացավ»,- արձանագրեց ՔՊ վարչության անդամը:  

Այս առիթով Փաշինյանը հիշեց ժողովրդական հետեւյալ խոսքը՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ մի»:

«Միավորվելուց առաջ պետք է համոզվենք, որ ձեր առաջ սեւերես չենք լինի: Եթե միավորվենք, հետո էդ ուժերը գնան կոալիցիա կազմեն Սերժ Սարգսյանի հետ, դուք մեզ չե՞ք ասելու՝ չէի՞ք իմանում, որ սենց էր լինելու»:

«Ձեզնից յուրաքանչյուրը ունի մի ձայն: Մենք էս ենք մեր կյանքով, լավ, վատ, մեծ, փոքր, խելոք, անխելք՝ էս ենք: Դուք որոշեք այդ մեկ ձայնը ում եք տալու: Եթե ուզում եք «Բալասանյան դաշինքին» տալ, եթե ուզում եք ընտրակաշառք բաժանողներին տալ, եթե ուզում եք մուրաբա բաժանողներին տալ, Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվողներին տալ, ձեր ընտրությունն է, գնացեք տվեք: Բայց ձեզնից յուրաքանչյուրը կրելու է իր ընտրության հետեւանքները: Մենք ասում ենք՝ դուք ունեք մեկ ձայն, մենք էլ մեկ կուսակցություն ենք, ակնկալում ենք ձեր ձայնը: Էդ որ ասում եք գնացեք սրա- նրա հետ միավորվեք...երբ որ դուք կդադարեք կաշառք բաժանողներին, մուրաբա, տուկի թել, կարտոշկի փչացած սերմ բաժանողներին ձայն տալ, այ էն ժամանակ բան կփոխվի: Դուք մեզ ուզում եք սարքել տուկի թել, մուրաբա բաժանո՞ղ: Մենք չենք դառնա, թող մենք ոչնչանանք քաղաքական ասպարեզից, թող ոչ մի հաջողություն չունենանք, բայց մենք մեր սկզբունքներին չենք դավաճանի: Ընտրությունը ձերն է, մենք ի գիտություն ենք ընդունելու ձեր ցանկացած ընտրություն»,- իր խոսքը եզրափակեց Փաշինյանը:

Տպել
4551 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան