Երևան
3 °C
Միջազգային հայտնի «Change.org» կայքում այս օրերին Հայաստանին առնչվող երկու ստորագրավաք է ընթանում: Սեպտեմբերի 21-ին աշխարհահռչակ Սերժ Թանկյանը ստորագրահավաք է սկսել «Արդարություն Հայաստանում» պահանջով: Երկու օր առաջ ոմն Անդրանիկ Ջալալյան նախաձեռնել է մեկ այլ ստորագրահավաք «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը» պահանջով:
Սերժ Թանկյանի ստորագրահավաքի նպատակն է վերացնել Հայաստանում «կոռուպցիան, մոնոպոլիաները, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունը, քաղաքական կողմնակալությունը, արտագաղթն ու ընտրակեղծիքները», «հաստատել արդարություն, հավասարություն, մարդու իրավունքների պահպանում, թշվառների պաշտպանություն»:
Ջալալյանի թիրախում Հանրային հեռուստաընկերության նոր`«Ամենակարող երգիչը» նախագիծն է (եթերում հնչում են ռաբիս երգեր), որը, հեղինակի ձեւակերպմամբ, «իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ» եւ կարող է կործանարար լինել հասարակությանը կրթելու եւ զարգացնելու` Հանրային հեռուստաընկերության առաքելության իրականացման տեսակետից:
Այս երկու ստորագրահավաքների ընթացքը մտածելու տեղիք է տալիս: Սերժ Թանկյանի պահանջի տակ մեկ շաբաթվա մեջ ստորագրել է 2 347 մարդ (հոդվածը գրելու պահին): Ընդ որում, ի սկզբանե դրան միացել էին մեծ թվով հռչակավոր հայեր տարբեր երկրներից: Ջալալյանի պահանջի տակ երկու օրվա մեջ ստորագրել է 2 116 մարդ (հոդվածը գրելու պահին):
Արդեն մեկ շաբաթ է Սերժ Թանկյանը օրակարգ է բերել Հայաստանում արդարության հարցը, բայց ոչ ոք առանձնապես դրա մասին չի խոսում: Մի քանի լրատվամիջոց միայն ժամանակ առ ժամանակ լուր են հաղորդում, թե քանի հոգի միացավ ստորագրահավաքին: «Ամենակարող երգիչը» նախագիծը Հանրային հեռուստատեսությամբ սկսվել է 10 օր առաջ, սակայն հեռուստացույց չդիտող, բարձր ինտելեկտի եւ գեղագիտական քիմքի տեր հանրությանը հասանելի է դարձել վերջին երկու օրը: Եվ հիմա քննարկումների թոփ թեման հենց այդ նախագիծն է:
Մտավորական հանրության վրդովմունքը չափ ու սահման չունի` ինչպես կարող է հարկատուների հաշվին գոյատեւող Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակել բանակի քեֆի երաժշտություն: Մեծ աղմուկ է բարձրացել, ինչի վկան է նաեւ «Change.org»-ում այդ հաղորդումը եթերից հանելու պահանջով ստորագրահավաքի տեմպը:
Հանրայինից բարձր մակարդակի հաղորդումներ պահանջելու մեջ վատ բան չկա: Ցածրորակ հաղորդումները եթերից հանելուն ուղղված քայլերն էլ խրախուսելի են: Սակայն տվյալ դեպքում գործ ունենք խիստ երկակի իրավիճակի հետ: Նշված նախագծի դեմ արտահայտվող գրեթե բոլոր անձինք որպես նախաբան կամ վերջաբան պարտադիր նշում են, որ իրեն էլ են քեֆ անում այդ երաժշտության տակ: Այդ մասին ասվում է նույնիսկ ստորագրահավաքի պահանջում` «Այն, որ ռաբիս երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների, կամ քեֆ - ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրեւ մշակութային ճյուղ»:
Ստացվում է` մարդիկ դեմ չեն, որ իրենց երեխաները մեծանան Սպիտակցի Հայկոյի երգերի տակ բանակի քեֆերի եւ հարսանիքների ժամանակ: Իսկ դրանց հաճախականությունը յուրաքանչյուր երեխայի կյանքում,չի կարելի թերագնահատել: Բայց նույն երաժշտությունը, թերեւս, այլ ազդեցություն է թողնում երեխայի ճաշակի ձեւավորման վրա, երբ հնչում է Հանրային հեռուստատեսությամբ: Չենք վիճում: Գուցե:
Այս երկու ստորագրահավաքներն ավելի խորքային հարց էլ են առաջ բերում: Օրինակ, հանրության քանի տոկոսն է քննարկում Սերժ Թանկյանի բարձրացրած հարցերը՝ հետեւյալ նախաբանով կամ վերջաբանով. «Ճիշտ է, մենք բոլորս այս կամ այն չափով կոռումպացված ենք (ծնող ենք, որն ուսուցչին նվեր է տվել, կամ ուսուցիչ ենք, որը նվեր է ստացել), ընտրակեղծարար ենք (ընտրակաշառք ենք բաժանել կամ ընտրակաշառք ենք վերցրել), բայց այդ ամենը պետական մակարդակով անհանդուրժելի ենք համարում»:
Նման քննարկում երբեւէ չի ծավալվել: Ամեն դեպքում հեշտ է ասել՝ այո, ես Սպիտակցի Հայկոյի երգերով քեֆ եմ անում, բայց ընդունում եմ, որ դա արվեստի գագաթը չէ եւ ուզում եմ պետությունն իմ երեխային ավելի բարձրարժեք երաժշտությամբ կրթի: Միեւնույն ժամանակ, շատ դժվար է ասել` այո ես մի քիչ կոռումպացված եմ, մի քիչ անարդար, մի քիչ էլ ընտրակեղծարար, բայց ուզում եմ իմ երեխան ապրի Հայաստանում, որտեղ արդարություն է տիրում:
Սերժ Թանկյանի ստորագրահավաքի «ձախողման» պատճառը, սակայն, միայն բարոյահոգեբանական չէ: Այն ունի նաեւ շատ կոնկրետ քաղաքական պատճառ, որին կանդրադառնանք առաջիկայում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
© 2024 Հայկական ժամանակ