Ապերը անկառավարելի՞ է դարձել. չնախատեսված ընդմիջում Նաղդալյանի գործով

27/09/2016 schedule10:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 26-ի համարում

Երեկ, կարելի է ասել, Տ. Նաղդալյանի սպանության գործով կուլմինացիոն նիստն էր. ցուցմունք էր տալու Ապերը՝ Հովհ. Հարությունյանը, որը մեղադրվում է 17-99 (սպանության օժանդակող) եւ 232 (ապօրինի զենք) հոդվածներով: Նա Արմեն Սարգսյանի մորաքրոջ տղան է, ավելի ստույգ՝ նրանք քույր եւ եղբոր թոռներ են: Այս բարեկամական կապն էլ դրվել է մեղադրանքի հիմքում:

Բացի այդ, Ապերը միակ մարդն է, որն ուղղակի ցուցմունք է տվել Արմեն Սարգսյանի դեմ: «Դեկտեմբերի սկզբին Գեղամ Շահբազյանից իմանալով, որ Արմեն Սարգսյանը Լյովա Հարությունյանի միջոցով 30 հազար դոլարով պատվիրել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը, նա համաձայնել է նրա առաջարկին եւ միջոցներ ձեռնարկել Ա.Սարգսյանից ճշտելու պատվերի իսկությունը՝ միաժամանակ փորձելով մեծացնել վարձավճարը»,- գրված է մեղադրական եզրակացության մեջ:

Նախաքննական ցուցմունքում Ապերը պատմել է, որ դեկտեմբերի 15-ին Գրիգոր Պետրոսյանի հետ մեկնել է Արարատ եւ հանդիպել Արմեն Սարգսյանին, հենց այդ օրն էլ, ըստ Ապերի, Սպարապետի եղբայրը հայտնել է, որ իրոք պատվիրել է Նաղդալյանի սպանությունը՝ «նրա հեռուստահաղորդումներից դժգոհ լինելու, ինչպես նաեւ ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած տեռորիստական ակտին ու Վազգեն Սարգսյանի սպանությանը նրա մասնակցության մեջ կասկածներ ունենալու դրդապատճառներով»:

Ապա Ա.Սարգսյանը Ապերի հետ պայմանավորվել է սպանության համար վճարել 60 հազար դոլար (չնայած մի քանի ամսում նրան է տվել 75 հազար դոլար, այսինքն, պայմանավորվածությունից 15 հազար ավելի). այս խոսակցությունից հետո Ապերը կատարողներին է փոխանցել պատվերը: Եթե հաշվի առնենք, որ ոչ կատարողները, ոչ էլ անգամ Լյովա Հարությունյանը իրենց ցուցմունքներով չհաստատեցին Արմեն Սարգսյանի պատվիրատու լինելու հանգամանքը, ապա մեղադրանքի հույսը փաստորեն մնացել է Ապերը, որի ցուցմունքի հիման վրա էլ Արմեն Սարգսյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կարձակվի:

Սա էր պատճառը, որ երեկ դատարանի դահլիճը լեփլեցուն էր, բոլորն անհամբերությամբ սպասում էին Հովհաննես Հարությունյանի ցուցմունքին: Մանավանդ որ, նախորդ օրը դատարանն ուզում էր սկսել նրա հարցաքննությունը, սակայն արդեն ժամը 4-ն էր, եւ Ապերը խնդրեց հետաձգել նիստը, որ իր գրառումները մեկուսարանից բերի, նոր միայն ցուցմունք տա: Երեկ առավոտից ինչ-որ տարօրինակ բաներ էին կատարվում դատարանում: Նախ տեղեկացանք, որ չնայած նախորդ օրը դատարանից գրություն էր ուղարկվել մեկուսարան, եւ Արմեն Սարգսյանի հարազատներին ասել էին, որ նրա համար աշնանային հագուստ բերեն, քանի որ նրան դատի են տանելու, Արմեն Սարգսյանին այդպես էլ դատարան չէին բերել:

Այսինքն, նախապես մշակված սցենարը ինչ-ինչ պատճառներով անսպասելիորեն փոխվել էր: Նիստն սկսվելուց առաջ նկատեցինք, որ ուղեկցող զինվորներից մեկը, մոտենալով Ապերին, նրան ինչ-որ բան հարցրեց, ապա լսածը գնաց փոխանցելու մեղադրողներին, որոնք զինվորին անմիջապես դուրս ուղարկեցին: Քիչ անց նիստը սկսվեց եւ պարզվեց՝ Ապերի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանն իրեն վատ է զգում: Դատավորի հորդորներին, թե՝ գուցե բժի՞շկ հրավիրենք, նա չհամաձայնեց: Ստիպված եղան կես ժամ ընդմիջում հայտարարել, որի ընթացքում պարզ կդառնար՝ Քարամյանի ինքնազգացողությունը կարգավորվում է, թե ոչ:

Ընդմիջման ժամանակ պաշտպան Քարամյանը ակտիվ դես-դեն էր գնում, ամբաստանյալների հարազատների հետ զրուցում, իսկ երբ լրագրողները նրան մի քանի տարբեր դեղեր առաջարկեցին՝ կատեգորիկ հրաժարվեց ընդունել դրանք: Կեսժամյա ընդմիջման ժամանակ բակում կանգնածները նկատել էին, որ կողքի դարպասից մի «31» է մտնում դատարանի բակ. պարզվեց՝ ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանի «31»-ն է, որին շտապ օգնության էին կանչել, թեեւ օրենքն ասում է, որ մեղադրական եզրակացություն կազմելուց հետո քննիչն այլեւս որեւէ ձեւով չի կարող առնչվել դատական վարույթին:

Ընդմիջման ժամանակ լուր տարածվեց, թե որոշվել է նիստը հետաձգել, քանի որ Ապերն ինչ-որ բան է ծրագրել, որը մեղադրանքի կողմին ձեռնտու չէ: Նիստը սկսվելուն պես մեր ուշադրությունը գրավեց շփոթահար ու անելիքը չիմացող դատավորի տեսքը, եւ՝ որ Ապերը ինչ-որ թաշկինակ է դեմքի մոտ պահում:

Ամբաստանյալին ավելի մոտ նստողներից իմացանք, որ թաշկինակով նա սրբում էր շրթունքից հոսող արյունը, որը, կարծում ենք, անմիջական կապ ուներ Հեկտոր Սարդարյանի անսպասելի հայտնության հետ: Ապերի պաշտպանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը դեռ վատ է զգում եւ խնդրեց հետաձգել նիստը: Մինչ այդ պահը վայրկյանները հաշվող մեղադրողները Զելիմ Թադեւոսյանի ղեկավարությամբ պատրաստակամությամբ հավանություն տվեցին ընդմիջում հայտարարելու առաջարկին:

Թվում էր՝ հիվանդի տեսք չունեցող պաշտպանին առողջանալու համար 1 օրը բավական կլիներ, բայց դատավոր Սարո Արամյանը նիստը շռայլորեն ընդմիջեց մինչեւ երեքշաբթի: Ընդմիջում հայտարարելով ամբաստանյալներին մշակելու ավանդույթը, որ հոկտեմբերի 27-ի դատավարությունից է սկիզբ առել, դեռ չի եղել դեպք, որ այս արատավոր մեթոդը կիրառողներին հուսախաբ անի: Համոզված ենք, որ այս անգամ էլ արդյունք կտա:

Արմինե Օհանյան

Տպել
1277 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել