Ո՞վ է խայտառակում ռեսպուբլիկան. ԵԽԽՎ-ն կքննարկի ՀՀ պատվիրակության լիազորությունների հարցը

27/09/2016 schedule10:53

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 26-ի համարում

Երեկ սկսվեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, իսկ այսօր ԵԽԽՎ բյուրոյում քննարկվելու է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության լիազորությունների հարցը: Ինչպես մեզ տեղեկացրել էր ԵԽԽՎ քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան, եթե բյուրոն դրական եզրակացություն տա այդ հարցին, ապա հայաստանյան պատվիրակության մանդատները վավերացնել-չվավերացնելու հարցը մտնելու է սեպտեմբերի 29-ի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ:

Երեկ արդեն մեր պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու լիագումար նիստին: Ուստի, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, մենք փորձեցինք խումբ-խմբակցություններից պարզել, թե իրենք հնարավոր համարո՞ւմ են, որ ԵԽԽՎ-ում նման հարց բարձրանա: Եւ արդյո՞ք իսկապես Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եվրոպացիներին իրավունք տալիս են՝ դիմելու նման պատժամիջոցների:

Բնականաբար, այս հարցում մեր խորհրդարանականների կարծիքները բաժանվեցին երկու խմբի. մեծամասնությունը, հանձինս իշխանական կուսակցությունների, կարծում էր, որ 2003-ին տեղի ունեցած թե՛ նախագահական, եւ թե՛ խորհրդարանական ընտրություններն այնքան էլ սարսափելի չէին, ու նրանք ոչ միայն հույս ունեն, որ ԵԽԽՎ-ում նման հարց չի բարձրանա, այլ նաեւ խորհուրդ էին տալիս ԵԽ-ին՝ նման քայլի չդիմել: Մասնավորապես, ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրություններն անթերի չէին, եւ այդտեղ կա լուրջ աշխատելու դաշտ:

Իսկ թե ի՞նչ է սպասվում մեր պատվիրակությանը սեպտեմբերի 29-ին, Գուրգեն Արսենյանը կանխատեսել չի կարող: Միայն վստահ է, որ սեպտեմբերի 28-ին արդեն պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենալու 29-ի լիագումար նիստում: Եւ եթե ՄԱԿ-ը կանխատեսումներ անել չցանկացավ, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը գրեթե վստահ է, որ ԵԽԽՎ-ում նման խիստ հարցադրում չի դրվի, չնայած, ըստ ՀՅԴ-ի, որոշ հիմնավոր մտահոգություններ կան:

«Ի դեպ, ԵԽ-ի կողմից ճիշտ չի լինի նման քայլ անելը, եթե նա իսկապես ունի իր կոնցեպցիոն ծրագիրը՝ եվրոընդլայնման եւ սահմանակից երկրներին եվրոպական արժեքներին մասնակից դարձնելու առումով»,- ԵԽ-ին մեր պատվիրակության հանդեպ որեւէ սանկցիա չկիրառելու խորհուրդ է տալիս դաշնակցության ներկայացուցիչը: ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը եւս չի կարող եվրոպացիների փոխարեն պատասխանել, սակայն կանխատեսում է, որ ԵԽ-ն հակված է ողջ տարածաշրջանում իրականացնել միատեսակ քաղաքականություն:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա, ի տարբերություն «Արդարություն» դաշինքի, որի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը Ստրասբուրգ է մեկնել, որպեսզի նպաստի մեր պատվիրակության մանդատները չհաստատելու գործին, «Ազգային միաբանությունը», չնայած 2003-ին տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները համարում է կլասիկ խայտառակություն, սակայն, ինչպես ասաց կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, իրենք չեն ցանկանա, որ մեր պատվիրակության մանդատները չհաստատվեն:

«Մեր երկրի շահերից չի բխում զրկվել եվրոպական կառույցներին ինտեգրվելուց»,- մեր հարցին ի պատասխան ասաց «ԱՄ» փոխնախագահը: Իսկ «Արդարություն» դաշինքը, պարզվում է, Ստրասբուրգի համար հատուկ ակցիա է նախապատրաստել՝ այն դեպքում, եթե ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվի մեր պատվիրակության լիազորությունների հարցը: «Ինչ որ կլինի, մենք հիմա չենք ցանկանում ասել:

Ես ուղղակի կարող եմ հավելել՝ մեր պայմանավորվածությունը խմբակցությունում հետեւյալն է. եթե կքննարկվի պատվիրակությունների լիազորությունների հարցը, մեր ներկայացուցիչը ԵԽ-ից կխնդրի նրանց աջակցությունը՝ «Հանրաքվեի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու եւ վստահության հանրաքվե անցկացնելու համար: Դրանից հետո մենք կանդրադառնանք լիազորությունների ճանաչման հարցին: Պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցն ուղղակի կապված է խորհրդարանական ընտրությունների հետ, եւ այդ կոնտեքստում միանգամայն տրամաբանական է, որ չճանաչեն անօրինական ընտրված խորհրդարանի պատվիրակության լիազորությունները»,- մեր հարցին ի պատասխան ասաց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ին, ապա խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ հարցը պետք չէ այդքան դրամատիզացնել: Իսկ Շավարշ Քոչարյանն էլ, ըստ Գալուստ Սահակյանի, շատ վատ բան կանի, եթե հանկարծ Ստրասբուրգում խայտառակ անի ռեսպուբլիկան:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1239 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա