Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ցեխ է շպրտել փաստաբանների վրա

27/09/2016 schedule11:00

Փաստաբանական համայնքի մեջ մեծ դժգոհություն են առաջացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ դատական կոռուպցիայի մասին հայտարարությունները:

Բանն այն է, որ Դանիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչներն այս տարվա ապրիլին Հայաստանում հանդիպումներ են ունեցել տարբեր մակարդակների պետական մարմինների եւ դրանց ներկայացուցիչների հետ: Դանիացիներին հատկապես հետաքրքրել է, թե որքանով են դատարաններն ի վիճակի արդյունավետ պաշտպանություն ապահովել անհատների հիմնարար իրավունքների համար: Ընթացքում էլ շոշափվել են այս առնչությամբ տարբեր թեմաներ: Մասնավորապես քննարկվել է դատական համակարգում կոռուպցիայի առկայության եւ դրա դեմ պայքարի հարցը: Ի պատասխան կոռուպցիայի մասին հարցին, Մկրտումյանը ուշագրավ պատասխան է տվել. նա նշել է, որ որոշ փաստաբաններ իրենց վստահորդներից խարդախորեն կորզում են գումարներ, որոնք իբր որպես կաշառք պետք է փոխանցվեն դատավորներին: Այսինքն՝ իբր փաստաբանները միջնորդ են հանդիսանում դատավորներին կաշառք փոխանցելու համար: Անշուշտ, նման դեպքեր կան, բայց դա դատական համակարգի կոռումպացված լինելու շատ փոքր օրինակ է:

Մկրտումյանի կողմից մյուս խնդրահարույց հայտարարությունն այն է, որ նա չի համաձայնվել փաստաբանների դիտարկմանը, որ նրանց համար մեղադրյալը կամ քրեական գործի նյութերն անհասանելի են նախաքննության ընթացքում: Ավելին՝ Վճռաբեկ դատարանի նախագահը համարում է, որ թե՛ մեղադրյալը, թե՛ քրեական գործի նյութերն առավել քան հասանելի են պաշտպանության կողմին: Այնինչ, պետք է նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ պաշտպանական կողմը քրեական գործի նյութերին կարող է ամբողջությամբ ծանոթ լինել միայն նախաքննության ավարտից հետո:

Թեեւ Արման Մկրտումյանը իր խոսքում նշել է որոշ փաստաբանների մասին, սակայն մի խումբ փաստաբաններ կարծում են, որ Վճռաբեկ դատարանի նախագահն այս հայտարարություններով ցեխ է նետել ողջ փաստաբանական համայնքի ուղղությամբ։

Մասնավորապես, փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեր զրուցում ասաց, որ դատական կոռուպցիայի վերաբերյալ Մկրտումյանի պատասխանը զրպարտություն է՝ ուղղված ամբողջ փաստաբանական կորպուսին: «Քանի որ հայտարարությունը տարածվել է մի քանի օր առաջ եւ մենք որեւիցե հերքում չունենք Վճռաբեկ դատարանի կողմից, ոչ էլ դատական դեպարտամենտի կողմից, ուստի առիթ չունենք կասկածելու Դանիայի  համապատասխան պաշտոնյաների ճշմարտացիությանը, հետեւաբար ես նման հայտարարությունը համարում եմ զրպարտություն՝ ուղղված ամբողջ փաստաբանական կորպուսին, եւ այդ զրպարտությունը պետք է արժանանա պատասխանի: Փաստաբանների պալատը պետք է արձագանքի, եթե չարձագանքի, ի՞նչ ասեմ, շատ տխուր է»,- մեր զրույցում ասաց փաստաբանը: Հարցին՝ արդյոք նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերն առավել քան հասանելի՞ են պաշտպանական կողմին, Աթանեսյանն արձագանքեց. «Սա նշանակում է, որ պարոն Մկրտումյանը չի տիրապետում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, քանի որ նախաքննության փուլում քրեական գործի նյութերը չեն կարող լինել ամբողջությամբ հասանելի  պաշտպանական կողմին»:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ չբացառեց, որ ունենք այնպիսի փաստաբաններ, որոնք իրենց հաճախորդներից գումար են կորզում որպես կաշառք դատավորներին փոխանցելու համար, բայց ըստ նրա՝ խնդիրն այլ է. «Փաստաբանների պալատը պետք է հստակ մեսիջ ուղարկի դատական իշխանությանը եւ մասնավորապես պարոն Մկրտումյանին, ասելով՝ հարգելիս, մի հատ դու դատական համակարգդ նայիր՝ ինչ վիճակում է, նոր ցեխ շպրտիր փաստաբանների վրա: Այստեղ ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների առաջին՝ թիվ մեկ հասցեատերերը դատավորներն են, այդ թվում՝ նաեւ Վճռաբեկի»,- ասաց Գյոզալյանը:

Մեր մյուս զրուցակցի՝ փաստաբան Կարեն Մեժլումյանի կարծիքով էլ քաղաքացիները Հայաստանից համատարած արտագաղթում են առաջին հերթին հենց արդարության բացակայության պատճառով: «Փաստաբանները եթե այդ կոռուպցիոն միջամտությանը մասնակից են եղել, ապա նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել խարդախության հիմքով: Նման գործեր տարեկան մեկ-երկու անգամ լինի, թե չլինի: Բայց մենք խոսում ենք համատարած այդ կոռուպցիոն երեւույթների մասին, որոնք մեծ քանակ են կազմում, հետեւաբար այդ առումով փաստաբաններին նշելը պարզապես իրավական հենք չունի»,- ասաց նա:

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ այն, որ դատական համակարգում կա կոռուպցիա, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց որ դատական համակարգի ղեկավարը փորձում է դա բացառել, նշանակում է, ինքը որեւէ կերպ կոռուպցիայի դեմ չի պայքարում, եւ նրան ձեռնտու է կոռուպցիայի առկայությունը դատական համակարգում: «Եթե կան փաստաբաններ, որոնք իբրեւ թե գումար են փոխանցում դատարանին, պետք է Մկրտումյանը դիմեր համապատասխան մարմիններին, որպեսզի հարուցվեր քրեական գործ: Եթե դատական համակարգը լիներ իրական արդարադատություն իրականացնող եւ անկաշառ, որեւէ մեկի մտքով չէր անցնի կաշառք փոխանցել դատարանին»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Մկրտումյանի այն հայտարարությանը, որ նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերն առավել քան հասանելի են պաշտպանական կողմին, Լուսինե Սահակյանն ասաց, որ նույնիսկ առաջին կուրսի ուսանողին հայտնի է, որ հասանելի չէ, եւ դա Քրեական դատավարության օրենսգրքով է սահմանված. «Այն, որ Վճռաբեկ դատարանի նախագահն է նման հայտարարություն անում, խոսում է տարրական գիտելիքների բացակայության մասին: Ցանկացած երկրում նման հայտարարությունից հետո ոչ ոք 5 րոպե նույնիսկ չէր մնա այդ պաշտոնում»,- հավելեց փաստաբանը:

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ վերը նշվածի հետ կապված, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե ՓՊ-ն որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ է Մկրտումյանի հայտարարությունների հետ կապված: ՓՊ-ից մեր հարցերը գրավոր խնդրեցին, սակայն հարցերին պատասխանեց ոչ թե Արա Զոհրաբյանը, այլ նրա տեղակալ Նելլի Հարությունյանը: Ի դեպ, գրավոր պատասխանում չկա այն հարցի պատասխանը, թե ՓՊ-ն որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ է, թե՝ ոչ: Հարությունյանի պատասխանում նշված է, որ Դանիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպել են նաեւ ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները, ովքեր իրենց տեսակետներն են հայտնել ինչպես դատական համակարգի կոռուպցիայի, այնպես էլ նախաքննության փուլում փաստաբանների՝ նյութերի հասանելիության հնարավորության մասին։ «Փաստ է, որ մեր երկրում առկա է կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավոր եւ առկա է խարդախության մեջ մեղադրվող փաստաբան։ Խարդախության մեջ մեղադրվող փաստաբանը կարող է թաքցնել իր կողմից վերցված գումարը իրականում դատավորին տալու փաստը, քանի որ կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության հանցակազմն առավել խիստ սանկցիա է պարունակում, քան՝ խարդախությանը։ Բոլոր դեպքերում, փաստաբանների պալատը իր հնարավորություններով պայքարելու է կռուպցիայի եւ կոռուպցիոն շղթայի մասնակիցների դեմ, դա կլինի դատավոր, դատախազ, թե փաստաբան։ Իսկ, որ դատական իշխանությունը կոռուպցիան վերացնելու հարցում ունի գլխավոր դերակատարում, անվիճելի է»:

Որեւէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանում դատարաններն ամենակոռումպացված մարմիններն են, եւ այս փաստը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է:

Տպել
6262 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ