Մենք ոչ թե փակուղային, այլ սպասողական իրավիճակում ենք. Արտակ Զաքարյան

27/09/2016 schedule14:03

Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը.

- Պարոն Զաքարյան, օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ցանկանում են Հայաստան-Ադրբեջան նախագահների կամ գոնե ԱԳՆ-ների հանդիպում կազմակերպել: Չե՞ք կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, քանի որ Նյու Յորքում անգամ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում չստացվեց:

- Դեռեւս փակուղի չի կարելի համարել, որովհետեւ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման ջանքերը սպառված չեն, եւ կարծում եմ, որ այն ակնալիքները, որոնք կողմերն ունեն խաղաղ կարգավորման գործընթացից, լիարժեք սպառված չեն: Կոնկրետ Հայաստանի պարագայում մենք շարունակում ենք ապավինել ՄԽ ջանքերին, շարունակում ենք այդ ձեւաչափը համարել միակ ձեւաչափը, որը կարող է հավասարակշիռ լուծումներ առաջարկել: Հետեւաբար, Նյու Յորքում տեղի ունեցած պայմանավորվածությունները եւ հանդիպման արդյունքում արված հայտարարությունները տեղավորվում են հենց այդ համատեքստում: Անհրաժեշտություն կա շարունակաբար խոսել երկկողմ հանդիպումների հետագա կազմակերպման անհրաժեշտության մասին: Տվյալ պարագայում, շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, թե որքանով կկատարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները: Մենք ոչ թե փակուղային, այլ՝ սպասողական իրավիճակում ենք:

- Տեղեկություններ ունե՞ք, ինչու Սերժ Սարգսյանը չմեկնեց Նյու Յորք՝ ՄԱԿ-ի վեհաժողով:

-Կարծում եմ՝ տվյալ իրավիճակում կայացված որոշումն ամբողջությամբ համապատասխանում է օրակարգային խնդիրներին եւ տվյալ իրավիճակում արտգործնախարարը Հայաստանը ներկայացրել է բավարար մակարդակով:

Էդվարդ Նալբանդյան-ՄԽ համանախագահների հանդիպման արդյունավետությունից ի՞նչ կարող եք ասել:

- Աշխատանքային հանդիպում՝ գործընթացն առաջիկա ժամանակահատվածում ինչ ընթացք պետք է ունենա, կողմերն ինչպիսի մոտեցումներ ունեն եւ ինչ են մտածում առաջիկա քայլերի մասին: Տվյալ պարագայում ասեմ՝ Հայաստանի դիրքորոշումը չափից ավելի հստակ է՝ ապրիլյան զարգացումներից հետո մենք ՄԽ-ի առջեւ մեր մոտեցումներն ունենք ներկայացրած, բնականաբար, այստեղ Ադրբեջանն ակնկալիք ունի: Չի կարող լինել պատերազմի վերսկսման շարունակական վտանգ, եւ խոսվի երկուստեք ընդունելի կոնսենսուսային լուծումներից:

- Առաջիկայում կլինի՞ Սարգսյան-Ալիեւ հանդիպում:

- Գուշակություններով չզբաղվենք, բայց կարծում եմ, որ աշխատանքային անհրաժեշտություն է, որոնք առաջին իսկ հարմար կամ պատեհ առիթով տեղի կունենան:

- Էլմար Մամեդյարովը համանախագահների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն էր հայտնել, որ հայկական կողմն Աղդամի շրջանում զորավարժություն է անցկացնում, ինչը խանգարում է բանակցություններին: Զորավարժությունները կարո՞ղ են խանգարել բանակցությունների ընթացքին:

- Զորավարժությունները ԶՈՒ գործողություններ են, ԼՂ ՊԲ-ն է այն իրականացնում՝ պատասխանատու լինելով ԼՂ բնակչության անվտանգության համար, բնականաբար, իրավասու է նաեւ զորավարժություններ իրականացնել, այն որեւէ կերպ չի կարող սպառնալիք հանդիսանալ խաղաղ կարգավորման գործընթացում:

- Մամեդյարովը խոսել էր  նաեւ ստատուս քվոյի փոփոխության մասին՝ ասելով, որ Ադրբեջանը պատրաստ է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչել, եթե ստատուս քվոյի փոփոխություն լինի, ի՞նչ նկատի ունի ադրբեջանական կողմը ստատուս քվոյի փոփոխություն ասելով:

- Ադրբեջանական կողմի պատկերացումներով ստատուս քվոյի փոփոխություն երբեք չի կարող տեղի ունենալ, քանի դեռ իրականում մենք չունենք խնդրի լուծման անհրաժեշտ բանալի մոտեցումը, որը ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման պրակտիկ հնարավորությունն է:

 

Տպել
6995 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար