Երրորդմասցի Լյովիկի ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով 10 մեքենա է վնասվել

Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր տեղի ուենցած դատական նիստին հետազոտվեցին սույն գործում առկա գրավոր ապացույցները:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր նախատեսում էր հրապարակել տուժողների իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջիններս դեռեւս ամիսներ առաջ հրաժարվում էին դատարան ներկայանալ եւ ցուցմունք տալ:

Սակայն մեղադրող դատախազ Արամ Արամյանն առաջարկեց եւս մեկ անգամ ծանուցել տուժողների իրավահաջորդներին` դատարան ներկայանալու եւ հարցաքննվելու համար, իսկ մինչ այդ փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները: Դատավարության կողմերը չառարկեցին, դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը:

Մասնավորապես, այսօրվա նիստին հետազոտվեցին նախաքննական մարմնի կողմից նշանակված մի շարք փորձաքննությունների՝ այդ թվում դատաձգաբանական, մատնադրոշմային, դատագենետիկ, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաձեռագրաբանական, դատաապրանքագիտական, դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: Սպանված Երրորդմասցի Լյովիկի, նրա ընկերների՝ Դրաստամատ Թադեւոսյանի (մականունը Դրո) եւ Մեսրոպ Նազարյանցի (մականունը՝ Մոսո) դիակների դատաբժշկական փորձաքննությունների համաձայն, վերջիններս ստացել էին մի քանի հրազենային վիրավորումներ մարմնի տարբեր մասերում՝ կրծքավանդակի, գլխի, ստորին վերջույթների, ձեռքերի շրջաններում: Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացել էր միայն Մեսրոպ Նազարյանցը: Ըստ այդ փորձաքննությունների եզրակացությունների՝ նրանց բոլորի վնասվածքները պատճառվել էր կենդանության օրոք, մահվանից կարճ ժամանակ առաջ, իսկ դատաքիմիական փորձաքննությամբ՝ տուժողների՝ Լյովիկի, Դրոյի ու Մոսոյի արյան մեջ չեն եղել ո՛չ ալկոհոլ, ո՛չ թմրանյութ կամ հոգեմետ միջոցներ:

Գործով կատարվել են բազմաթիվ դատագենետիկական փորձաքննություններ՝ ամբաստանյալների եւ տուժողների արյան նմուշների ու դեպքի վայրից առգրավված իրեղեն ապացույցների մոլեկուլային համեմատական փորձաքննություններ: Ընդ որում՝ առգրավված ինքնաձիգների վրա արձանագրվել է ամբաստանյալների ԴՆԹ նմուշների առկայություն:

Այսպես՝ դատագենետիկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված զենքերի վրա հայտնաբերված ԴՆԹ-ները հիմնականում չեն համընկել գործով տուժողների եւ ամբաստանյալների արյունից անջատված ԴՆԹ-ներին: Ըստ փորձագիտական եզրակացության՝ միայն զենքերից մեկի վրայից անջատված ԴՆԹ-ի հետքն է 99,9 տոկոսով համընկել գործով ամբաստանյալ Վահան Հակոբյանի (Մականունը՝ Գաստիկ) ԴՆԹ-ին: Փորձաքննության է ենթարկվել նաեւ կալանավայրի ավտոկայանատեղիում կայանված «Վազ 2107» մակնիշի ավտոմքենան, որի մեջ ՝ըստ նախաքննության տվյալների՝ դարանակալել են զինված անձինք եւ սպասել Լեւոն Ղազարյանի ժամանելուն: Ըստ քննության տվյալների՝ գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը եւ Սարգիս Հախանումյանը ձեռք են բերել անհայտ անձի կողմից Րաֆֆու փողոցում գտնվող շենքի բակից գաղտնի հափշտակված «Վազ 2107» մակնիշի, սպիտակ գույնի ավտոմեքենան, որի վրա տեղադրվել է գողացված համարանիշ։ Ավտոմեքենան պարբերաբար տեղափոխվել եւ կայանվել է առանձնատան ավտոտնակում, որտեղ այն վերանորոգվել եւ մինչեւ հանցագործության օրը սարքին վիճակի է բերվել։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հիշյալ մեքենայի միջից հայտնաբերվել են իրեր՝ այդ թվում սպոտային պայուսակ, որոնց վրայից հայտնաբերված ԴՆԹ հետքերը հնարավոր չի եղել նույնացնել գործով ամբաստանյալների արյունից անջատված ԴՆԹ-ներին:

Կատարվել է նաեւ դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ Երրորդմասցի Լյովիկի շրջապատի մեքենաների համարանիշերի ձեռագիր գրառումների, որոնք հայտնաբերվել են Հախանումյանի վարձակալած բնակարանում: Ըստ եզրակացության՝ համարները գրի է առել ինքը՝ Սարգիս Հախանումյանը՝ (Մականունը Տլե):

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Սարգիս Գրիգորյանը՝ (Ծգըլը), ճանաչվել է մեղսունակ: Իսկ Վահան Հակոբյանի (Գաստիկ) մոտ հայտնաբերվել է միայն «Անձի հիստերիկ խանգարում», որը հոգեկան հիվանդություն չէ: Դատավորի ճշտող հարցին, թե ճի՞շտ է, որ մեղսունակ ես ճանաչվել, կարող է հիվանդ ե՞ս, Ծըգըլը ժպտալով պատասխանեց. «Հա, հա ճիշտ ա, նորմալ ա»: Փորձաքննությունների եզրակացությունների հրապարակումն իրականում ձանձրացրել էր ամբաստանյալներին: Իսկ երբ դատարանը սկսեց հրապարակել դատագենետիկական փորձաքննության արդյունքները, որը նույնաբովանդակ էր ինչ մյուս եզրակացությունը, պաշտպանական կողմը դժգոհություն հայտնեց: Լուսինե Սահակյանը, երբ նկատեց, որ դրանք նույնաբովանդակ են եւ անհրաժեշտություն չկա հրապարակելու, միջադեպ տեղի ունեցավ նրա եւ Երրորդմասցի Լյովիկի հոր միջեւ. տուժողի իրավահաջորդը պդնեց, որ դրանք պետք է հրապարակվեն: Այնուամենայնիվ, դրանք դատարանը հրապարակեց:

Հրապարակվեց նաեւ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը: Այս եզրակացությունից պարզ դարձավ, որ 2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների ուղղությամբ արձակված կրակահերթի հետեւանքով վնասվել է այդ պահին ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում կայանված տարբեր մակնիշների շուրջ 10 մեքենա:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, որի ժամանակ դատարանը կշարունակի փաստաթղթերի հրապարակումն ու հետազոտումը:

Տպել
6705 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը