Կանխատեսումներ. Վրաստանը պատրաստվում է ընտրությունների

Վրաստանում 2016 թվականի հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին պաշտոնապես գրանցվել է ավելի քան 20 քաղաքական կուսակցություն եւ դաշինք:

Տարբեր միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություններ ունեն իշխող «Վրացական երազանքը» եւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

«Վրացական երազանքը» հիմնադրվել է 2011 թվականին՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Դաշինք կազմելով «Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ» եւ «Ազգային ֆորում» կուսակցությունների հետ՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» դաշինքը պաշտոնապես գրանցվել է 2012 թվականի ապրիլի 21-ին: Նույն թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլու գլխավորած դաշինքն արժանացել է ձայների մեծամասնությանը: Սա Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ իշխող կուսակցությունը պարտություն կրեց ընտրական ճանապարհով:

«Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունն ուղղված է դեպի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներ: Կուսակցությունը սպասվող ընտրություններին մասնակցելու է առանձին` առանց դաշինք կազմելու որեւէ կուսակցության հետ`«Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» կարգախոսով: 

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը 2003-2012 թթ. փաստացի ղեկավարում էր Վրաստանը, ստեղծվել է 2001 թվականին: 2003-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ պաշտոնապես պարտվելուց հետո, «Միացյալ ազգային շարժումը», այն ժամանակվա «Ազատ դեմոկրատներ» եւ «Պահպանողականներ» կուսակցությունների հետ միասին բողոքի ակցիաներ սկսեց Էդուարդ Շեւարդնաձեի կառավարության դեմ:

Դրանք ավարտվեցին «Վարդերի հեղափոխությամբ»: Իշխանության գալուց հետո, «Միացյալ ազգային շարժումը» սկսեց պայքարել երկրի քրեական խմբավորումների դեմ: Բարեփոխումներ սկսվեցին մի շարք անկյունաքարային ոլորտներում՝ ուժային կառույցներից ու ոստիկանությունից մինչեւ հարկային համակարգ եւ գյուղատնտեսություն: Մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը համարվում էր նախկին ԽՍՀՄ տարածքի ամենակոռումպացված երկիրը: Միացյալ ազգային շարժման երիտասարդ թիմը արմատախիլ արեց կաշառակերությունը:

Աղքատությունը հաղթահարելու նպատակով՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից Վրաստանին տրամադրվող վարկերի ծավալներն էապես աճեցին: Այս ամենին զուգընթաց երկրում ավելացել էր բանտարկյալների թիվը: Բանտերի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Վրաստանի յուրաքանչյուր 10 000 բնակչից 539-ը դատապարտյալ էր: «Վրացական երազանքի» որոշմամբ՝ արդեն 2012 թվականին լիովին համաներման արժանացավ  մոտ 3000 դատապարտյալ, իսկ 194 դատապարտյալ քաղբանտարկյալ ճանաչվեց:  Սահակաշվիլու կառավարման տարիներին տեղի ունեցավ 2 բողոքի ակցիա, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը:

2007 թվականի բողոքի ակցիաներից հետո Սահակաշվիլին հրաժարական տվեց, սակայն ավելի ուշ, 2008 թվականին, վերընտրվեց: Այդ ժամանակաշրջանում Վրաստանի նախագահի պաշտոնակատարը Նինո Բուրջանաձեն էր: Վերջինս նույնպես պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Բուրջանաձեն ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է առանց դաշինքի կարգավիճակ, որի համաձայն Վրաստանը չի դառնա որեւէ կառույցի անդամ եւ երկրի տարածքում չի լինի որեւէ երկրորդ պետության զորք:

Միջազգային որոշ կազմակերպությունների հետազոտությունների համաձայն` երրորդ ուժ է հանդիսանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի առաջնորդը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան է: Գործող «Վրացական երազանք» իշխանական կոալիցիայի նախկին անդամը, հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

Կուսակցությունը ստեղծվել է 2009 թվականի փետրվարի 16-ին, որի շարքերը համալրել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո պաշտոնից հեռացած դեսպաններ Վիկտոր Դոլիձեն, Ալեքսի Պետրիաշվիլին, Նինո Գոգուաձեն, ինչպես նաեւ հայտնի բժիշկներ, գործարարներ եւ այլք: Իշխանական կոալիցիայի ձեւավորման արդյունքում, «Ազատ դեմոկրատները» նոր կառավարությունում նախարարական 4 պորտֆել ստացավ: Դրանք էին՝ պաշտպանության, սփյուռքի, արդարադատության, եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման պետնախարարների պաշտոնները:

2014 թ. նոյեմբերի 4-ին Ալասանիան հայտարարեց, որ գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը եւ զինված ուժերի բժիշկների դեմ ներկայացված նոր մեղադրանքները քաղաքական հաշվեհարդար են, եւ թե գործող իշխանությունը Վրաստանի Եվրատլանտյան ընտրությունից շեղվել է: Նույն օրը Իրակլի Ալասանիան վարչապետի հրամանով ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից:

Սպասվող ընտրություններին մասնակցող կուսակցություններից հարկ է նշել հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը, որի կազմի մեջ են մտնում նախկինում «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան» եւ «Նոր աջեր» կուսակցությունները: Ընտրություններին նաեւ մասնակցելու է 3 կոմունիստական կուսակցություն, «Հանրապետականները», որի առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին այժմ  խորհրդարանի խոսնակն է, «Վրաստանի հայրենասերների միություն» դաշինքը: Հատկանշական է նաեւ, որ «Միացյալ ազգային շարժումը» դաշինք է կազմել «Եվրոպական Վրաստան» կուսակցության հետ:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
11570 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)