Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Կառավարության «անտերների հարցը, որոնց փուռը տվեցին»

28/09/2016 schedule12:30

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ փոփոխությունը միայն տեխնիկական է:

«Բայց այս փոփոխությունը բացահայտում է մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երեւույթ»,- ասաց նա, ապա անդրադարձավ «Կառավարության կառուցվածք մասին» ՀՀ օրենքի նախագծին.

«Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հերթական անգամ այս կառավարությունը ձեւեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որ ակնհայտ էր պիտի դառնային կոմիտե, մնացին նախարարություն, քանի որ տեր ունեն, իսկ այսպես ասած՝ հարաբերական «անտերները» վերաձեւեցին կոմիտեների, հերթական շտոպկան տեղի ունեցավ, կարուձեւը՝ հերթական խումբ մարդկանց վրա»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, եթե նախորդ կառավարությունը «ձեւում էին կոալիցիոն հուշագրի համաձայն՝ կարեւորը որակը չէ, կարեւորը քանակն է»:

«Եւ կապ չունի մարդը ոլորտին տիրապետում է թե՝ չէ, կարա լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն: Նախորդ անգամ ասացին, որ այս շտոպկան քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է, այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, ասացին՝ այդպես է պետք»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորի դիտարկմամբ, եթե այդքան սկզբունքային է այս փոփոխությունը, որով ՊԵԿ աշխատակիցների վարձատրությունը պիտի վերականգվի, ապա  նա հարց ուղղեց, թե  ինչո՞ւ չեն ուզում վերականգնել՝ հրաժարվելով 10 տոկոս հավելավճարներից:

«Տեխնիկական նախագծերի արատավոր փիլիսոփայությունն է, որ երեւում է, վաղն էլ, երբ կլինի նոր կառավարություն, քաղաքական մեծամասնությունը նրանց համաձայն կքննարկի ու կփոխի: Կան անձինք, որոնք տեր ունեն, ու որոնք մնացին կառավարությունում ու կան «անտերներ», ում կարելի էր փուռը տալ, ու քաղաքական նոր համաձայնություններով ձեւավորել նոր դեմքով»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել ՊԵԿ-ի նախագահի, նախագահի առաջին տեղակալի եւ տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: Առաջարկվում է սահմանել, որ ՊԵԿ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12.00 է, առաջին տեղակալինը՝ 10.00, իսկ տեղակալներինը՝ 8.50:

 

Տպել
2680 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին