Հունանյանը զայրացած է. նա սպառնում է ճզմել գործող իշխանություններին

28/09/2016 schedule14:29

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 27-ի համարում

Մեր զրույցը Նաիրի Հունանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների միության անդամ Սամվել Մարտիրոսյանի հետ նրա խնդրանքով էր: Նախորդ օրը նա խմբագրություն էր բերել Հունանյանի «ուղերձը» հայ ժողովրդին եւ ցանկություն էր հայտնել հարցազրույց տալ մեր թերթին:

Մեկ շաբաթ առաջ նա արդեն հանդես էր եկել մամուլով եւ գրեթե նույնությամբ կրկնել իր պաշտպանյալի դատարանում հնչեցրած մտքերն այն մասին, որ մեղադրանքների մի մասն անհիմն է, մյուս մասը սխալ է առաջադրվել, որ նրանք սպանելու մտադրություն չեն ունեցել, այլ մտադիր են եղել վարչապետի հրաժարականը պահանջել ու նոր կառավարություն կազմել: Նախ, մեր զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչով է պայմանավորված մամուլի հետ ինտենսիվ շփվելու պաշտպանի որոշումը:

Մարտիրոսյանը նշեց, որ ինքը չէր կարող չհարգել իր միության կանոնադրությունը եւ հրաժարվել պետպաշտպանության կարգով այս գործը ստանձնելուց, սակայն խոստովանեց, որ այն պրոֆեսիոնալ առումով իրեն հետաքրքիր է: Ինչ վերաբերում է հարցազրույցներ տալուն, ապա թեեւ դրանք չեն մտնում իր պարտականությունների մեջ, սակայն ինքը համաձայնել է դա անել իր պաշտպանյալի խնդրանքով:

Ընդհանրապես իր եւ Հունանյանի միջեւ «փոխադարձ վստահություն» կա, եւ պրն Մարտիրոսյանը համոզված է, որ ինքը Ն.Հունանյանի չորրորդ եւ վերջին պաշտպանն է լինելու, քանի որ իրենց մեջ «զուտ պաշտոնական հարաբերություններ չեն, այլ գաղափարական խոսակցություններ են ունենում», որոնց ժամանակ խոսում են պատմությունից, ազգի ճակատագրից, եւ այդ ժամանակ Նաիրին լիովին վստահում է իրեն: Եվ քանի որ պաշտպանն արդեն ձեւակերպել էր իր առաքելության իմաստը՝ «պարզել իրականում ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին», ուստի մենք հույս հայտնեցինք, որ թերեւս այդ խոսակցությունների ընթացքում նրան դա հաջողվի:

Պրն Մարտիրոսյանը ժխտեց այդ հնարավորությունը այն պատճառով, որ ԱԱՆ մեկուսարանում ճանճի տզզոցն անգամ ձայնագրվում է, եւ Նաիրին այդ մասին գիտի: Եվ ասաց, որ մեկ ամսում իրեն չի հաջողվել իմանալ որեւէ փաստ, որը չի ասվել նախաքննության եւ դատաքննության ժամանակ: Ընդհակառակը, իր պաշտպանյալը կրկնել է, որ ինքն է ահաբեկչության կազմակերպիչը: Մենք հետաքրքվեցինք, թե ինչով է զբաղվել պաշտպանն այս 20 օրում:

«Ոչ մի փաստաբան չի կարող գլուխ գովել, որ 20 օրում կարող է 50 հատորի ծանոթանալ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը, բայց շաբաթը 4 օր հանդիպելով Ն.Հունանյանին՝ նա հասցրել է բավական ուսումնասիրել գործը եւ իրեն այսօր իրավունք է վերապահում հայտնել, որ համաձայն չէ մեղադրանքի հետ: Նախ, նա անհիմն է համարում պատգամավորներին պատանդ պահելու եւ ԱԺ գույքը վնասելու մեղադրանքները: Նա ասում է, որ Հունանյանը բարձրախոսով հայտարարել է. «Ով ուզում է՝ կարող է գնալ, մենք ԱԺ նիստ ենք ուզում հրավիրել, ով ուզում է՝ կարող է մասնակցել»:

Պատգամավորները նախընտրել են մնալ: Ինչ վերաբերում է սպանություններին, ապա ըստ պաշտպանի՝ դրանք նախապես պլանավորված չեն եղել, քանի որ Հունանյանների տանը հայտնաբերված գրությունների մեջ վարչապետի հրաժարականի տեքստն է եղել, այսինքն՝ «նպատակը ազգային ուժերից նոր կառավարություն կազմելն էր», ինչը չի հաջողվել, քանի որ երբ մտել են դահլիճ՝ խառնաշփոթ է ստեղծվել: Անգամ պաշտպանը նշեց, թե վարչապետը հայհոյել է, դրանից հետո են սկսվել կրակոցները: Ըստ պաշտպանի, պրոֆեսիոնալ քիլերը իր գործն արագ կաներ ու կհեռանար: Բացի այդ, իշխանություն գրավել, ըստ Ս. Մարտիրոսյանի, նշանակում է՝ գրավել իշխանության 3 թեւերը, «չորրորդն էլ հետը», այսինքն՝ Հունանյանը պետք է սպաներ վարչապետին, ԱԺ նախագահին եւ հանրապետության նախագահին, մինչդեռ, ինչպես հայտնի է, վերջինիս ոչ միայն չի սպանել, այլեւ հանդիպելով նրա հետ՝ համաձայնել է առանց որեւէ պայմանի կամավոր հանձնվել:

«Եթե մի ինքնաթիռ պահանջեր ու Թուրքիա թռչեր, մենք Թուրքիայի հետ տեռորիստներին հանձնելու պայմանագիր չունենք, այնպես որ ամեն ինչ կվերջանար»,- ասում է Ս. Մարտիրոսյանը: Իրենց գաղափարական զրույցների ժամանակ Ն.Հունանյանը հայտնել է, որ զղջում է անմեղ զոհերի համար (անմեղ է համարում զոհված պատգամավորներին), հասկացել է, որ «կազմակերպչական առումով սխալ է արել»՝ կարող էին զոհեր չլինել, նաեւ փոշմանել է, որ Կարենին իր հետ տարել է:

Սակայն ամբաստանյալը համոզված է, որ ինքը Վազգեն Սարգսյանին սպանելով՝ գործել է մի դեպքում ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով (անգամ պաշտպանին ասել է, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաժարվեր հրաժարական տալ, միայն այդ դեպքում ինքը նրան կսպաներ), մյուս դեպքերում՝ հոգեկան հուզմունքի ազդեցության տակ, ուստի պետք է իր մեղադրանքը վերաորակվի: Ըստ ամբաստանյալի հաշվարկների, ինքը նստած է 4 տարի, որը նոր օրենսգրքով 1 օրը մեկուկես հաշվարկելու դեպքում կազմում է 6 տարի, ուստի վերաորակումից հետո կստացվի, որ ինքն արդեն իր պատիժը կրել է եւ դատավարության ավարտին պետք է ազատ արձակվի: 

Պաշտպանի ասելով՝ Հունանյանն այսօր զայրացած ու հիասթափված է նաեւ գործող իշխանությունից: Այսօր էլ նա պաշտպանի հետ քննարկում է թշվառ թոշակառուների, սպառողական զամբյուղի եւ այլ համապետական խնդիրներ: Նաեւ հայտարարում է, թե կստիպի, որ այս իշխանությունը հեռանա, հակառակ դեպքում՝ «կճզմի ու կոչնչացնի նրանց»: Ըստ պաշտպանի, «նրանց» ասելով նկատի ունի նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին, ու համոզված է, որ ժողովուրդը կկանգնի իր թիկունքին:

Արմինե Օհանյան

Տպել
1419 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին