Առանց Նախիջեվանի չկա Ղարաբաղ. մոտավորապես այսպիսին է Ժիրայր Սեֆիլյանի տեսակետը

28/09/2016 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 27-ի համարում

ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարները հաստատում են, որ առաջիկայում բանակցային սեղանին է դրվելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նոր փաթեթ: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն արծարծելով Նախիջեւանի խնդիրը՝ այդ խնդրի հետ համատեղ: 

- Պարոն Սեֆիլյան, անկասկած է, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով: Սակայն ձեր կազմակերպության որդեգրած քաղաքականությունը՝ «ոչ մի թիզ հող թշնամուն», տեղ չի թողնում որեւէ փոխզիջման: Ըստ ձեզ, Ղարաբաղի հարցն ընդհանրապես կարո՞ղ է լուծվել: Եւ եթե այո, ապա «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքի սահմաններում ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը:

- Փոխզիջում հասկացողությունը մենք ինչ-որ չափով հասկանում եւ ընդունում ենք: Սակայն այն տարբերությամբ, որ մեր բաժին զիջումը մենք կատարել ենք 94-ի մայիսին, երբ հայկական կողմը համաձայնեց զինադադարի: Պետք է լավ հիշել, թե այդ օրերին որ կողմն էր խնդրում զինադադար, եւ ում էր ձեռնտու այդ զինադադարը: Եթե մի քանի շաբաթ եւս շարունակվեր պատերազմը, ապա Ադրբեջանը կազմալուծվելու էր ամբողջությամբ, եւ հայկական զորքերը շատ հանգիստ հասնելու էին Ադրբեջանի խորքը: Համաձայնելով զինադադարի, մենք արդեն կատարել ենք մեր բաժին զիջումը:

Սրանից ավելի փոխզիջում մեզ համար ընդունելի չէ: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա մենք համարում ենք, որ 88-ի շարժումը, որը սկսվեց «Ղարաբաղը մերն է» կարգախոսով, թերի էր, քանզի այդ օրերին միաժամանակ պետք էր պահանջել նաեւ Նախիջեւանը, որովհետեւ Ղարաբաղն ու Նախիջեւանը միաժամանակ է հանձնվել օտարին: Այս իմաստով մենք Ղարաբաղի խնդրի լուծումը նվազագույնը պատկերացնում ենք, որ  Նախիջեւանը եւ այսօր «դե ֆակտո» ազատագրված տարածքները պետք է միանան Հայաստանին: Քանի դեռ Նախիջեւանի հարցը չի լուծվել, Ղարաբաղի խնդիրը չի լուծվելու:

- Իսկ դուք ռեալ որեւէ մեխանիզմ տեսնո՞ւմ եք հարցը նման դաշտում կարգավորելու համար:

- Բնականաբար, տեսնում ենք: Ադրբեջանական պետություն հասկացությունը շատ ձեւական եւ արհեստական երեւույթ է, որը ստեղծվեց անցյալ դարի սկզբին: Որքանով որ այն թուրք-թաթարներինն էր, առնվազն նույնքան էլ հայերի պետություն էր: Ադրբեջանը մի օր շատ հնարավոր է՝ կարող է կոնֆեդերացիա դառնալ՝ հաշվի առնելով, որ այնտեղ այսօր էլ կոմպակտ ապրում են տարբեր ազգեր: Երբ Ադրբեջանը հանրապետության կարգավիճակից վերածվի կոնֆեդերացիայի, եւ այդ ժամանակ այնտեղ հայեր ապրեն, նրանք կարող են ունենալ իրենց լիարժեք իրավունքներն այդ կոնֆեդերացիայում՝ այսօր «դե յուրե» Ադրբեջանի տարածքում:

Խոսքը, բնականաբար, չի վերաբերում Ղարաբաղին, Նախիջեւանին եւ ազատագրված տարածքներին: Խոսքը հենց Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքի  մասին է, որը, ըստ էության, արհեստածին է: Մենք միայն այս կոնտեքստում ենք տեսնում Ադրբեջանի հետ մեր խնդրի լուծումը: Այսինքն, դեռ մեծ հարց է, թե այսօր ադրբեջանական պետության տարածքը եւս հայկական է, թե՝ ոչ:

- Այդուհանդերձ, աշխարհում գոյություն ունեն հաստատված իրողություններ, որոնցից մեկն էլ այն է, որ Նախիջեւանը համարվում է Ադրբեջանի տարածք, ինչպես արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիայի տարածք: Ուստի, ձեր պահանջը հաստատապես առնչվում է երեւակայության ոլորտին:

- Աշխարհին մենք երբեք չպետք է մեղադրենք: Մենք պետք է մեղադրենք բացառապես մեզ, որ իմ նշած ուղղությամբ երբեւէ աշխատանք չենք տարել: Եթե մենք տասը տարի առաջ այդ ուղղությամբ աշխատանք տարած լինեինք, ապա այսօր ինչ-որ արդյունքների միջազգային ասպարեզում հասած կլինեինք: Վերջին հաշվով, աշխարհը մեր հակառակորդը չէ, եւ մենք աշխարհին հակադրված չենք: Ի դեպ, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ Կովկասում դառնալու կայունության երաշխավորը: Սակայն այդ ուղղությամբ չենք աշխատում. սա է խնդիրը: Երբ մենք սկսենք պլանավորված գործել, այդ ժամանակ արդեն իմ ասածները երեւակայական չեն թվա:

- Այսինքն, Ղարաբաղի հարցը լուծելու համար դուք առաջարկում եք եւս մեկ շարժում սկսել, այս անգամ՝ «Նախիջեւանը մերն է» կարգախոսո՞վ:

- Ձեր հարցն արդեն մարտավարությանն է վերաբերում: Պետք է պլանավորել ոչ թե մեկ կամ երկու քայլ, այլ քայլերի ամբողջություն, եւ այդ  համատեքստում դիտարկել հերթական մարտավարական քայլը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Նախիջեւանը պետք է միանա Հայաստանին՝ դա անխուսափելի է: Էլի եմ կրկնում, այս ամենը, առանց միջազգային ամբիոններում համապատասխան աշխատանք տանելու, նմանվում է աբսուրդի:

Սակայն, եթե մենք մեր ունեցած հնարավորություններով կարողանանք ճիշտ աշխատել, իմ ասածները աբսուրդ չեն թվա: Հակառակ դեպքում, ես հասկանում եմ, որ այս ամենը կարող է նմանվել հոխորտանքի: Մենք ունենք իրական հնարավորություն՝ միջազգային կարծիք ստեղծելու եւ աշխարհի տերերի վրա ազդելու: Խնդիրն ընդամենը մեր մեջ է, քանզի մենք, որպես ազգ, չենք կարողանում կազմակերպվել: 

-  Ըստ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները «հնի նոր տարբերակն են», իսկ ԼՂՀ նախագահը չհերքեց, որ նոր առաջարկները իրենց մեջ ներառելու են փուլային էլեմենտներ: Այսինքն, ստացվում է, որ հարցի լուծումը, ինչպես 97-ին, փուլային է լինելու: Եւ անգամ մտավախություն կա, որ եթե 97-ի փաթեթում Մեղրիի խնդիր չէր արծարծվում, ապա նոր փաթեթում միջազգային վերահսկողության է հանձնվելու Մեղրիի միջանցքը:

- Կոնկրետ չգիտենք, թե ինչպիսին է փաթեթը, բայց մոտավորապես ենթադրում ենք, թե այն ինչ բովանդակություն ունի: Այսինքն, խոսքը փուլային կարգավորման մասին է. Ղարաբաղի հարավ-արեւելյան հատվածը, չորս շրջաններ՝ Ֆիզուլի, Ջաբրաիլ, Զանգելան եւ Ղուբաթլի, վերադարձվում են Ադրբեջանին, նախատեսվում է փախստականների վերադարձ ազատագրված տարածքներ, կոմունիկացիաները վերսկսում են գործել, որոնք վերահսկելու են միջազգային ուժերը:

Ինչ վերաբերում է Մեղրիի միջանցքին, ապա քանի դեռ վերը նշված շրջանները չեն վերաբնակեցվի եւ հայերի կողմից չեն յուրացվի, քանի դեռ Նախիջեւանը չի պատկանի Հայաստանին, Մեղրիի հարցը միշտ էլ սեղանի վրա է լինելու: Եւ այս կոնտեքստում արդեն էական էլ չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Իհարկե, մենք գերադասում ենք, որ Ղարաբաղը միացվի Հայաստանին, սակայն, եթե կոնֆլիկտը լուծվելու է այս տարբերակով, ապա Ղարաբաղի կարգավիճակը ոչինչ չի որոշում: Քանզի այս դեպքում ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ամբողջ Հայաստանի անվտանգության խնդիրն է դրվում: Հայաստանն այսօր իր աշխարհագրական դիրքով ռազմավարական նշանակություն ունի: Բայց եթե Հայաստանը կտրվում է Պարսկաստանից, Թուրքիան՝ կապվելով Ադրբեջանի հետ, հնարավորություն է ստանում հսկել ամբողջ Անդրկովկասն ու շարժվել դեպի Կենտրոնական Ասիա: Այս պարագայում մեր երկիրը կորցնելու է իր ռազմավարական նշանակությունը:

- Իսկ եթե, այդուհանդերձ, ՀՀ նախագահը ստորագրի կարգավորման այդ տարբերակը, որը դուք համարում եք կործանարա՞ր...

- Ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի բանական մարդ չի համաձայնի գնալ այդ դավադիր քայլին: Ըստ իս, ներկայիս նախագահը փորձում է ձգձգել խնդրի լուծումը՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Սա, անշուշտ, վնաս է բերում մեր երկրին, որովհետեւ եթե վաղը նորմալ իշխանություններ ունենանք, նրանց համար խիստ բարդ է լինելու միջազգային նոր կարծիք ձեւավորելը: Իսկ եթե, այդուհանդերձ, ներկա իշխանությունները գնան նման քայլի, դա կլինի ազգային դավաճանություն: Թե ինչպես են վարվում դավաճանի հետ՝ հայտնի է բոլորին:

- Սակայն այն, ինչ առաջարկում եք դուք՝ պահանջում է տարիներ: Մինչդեռ, որքան հայտնի է, համանախագահները մտադիր չեն շատ երկար ձգել հարցի լուծումը:

- Որ համանախագահները մեզ կանգնեցրել են փակուղու առաջ, դրա հիմնական մեղավորը մենք համարում ենք մեր իշխանություններին: Ուստի, այս իշխանությունների ամենալուրջ քայլը, թերեւս, այն կլինի, որ համանախագահների ճնշման ուժեղացման դեպքում, հրաժարական տան՝ փորձելով ժամանակ շահել: Այդ դեպքում, համանախագահները, ուզեն, թե չուզեն, պարտավոր են լինելու հարգել իշխանափոխության իրողությունը:

Իսկ դա մեզ լրացուցիչ ժամանակ կտա՝ հարցը մեր նախանշած դաշտ տեղափոխելու համար: Այլապես, էլի եմ կրկնում, Ղարաբաղի հարցը, առանց Նախիջեւանի, վերջնականորեն լուծել հնարավոր չէ, եւ չի լուծվելու: Բնականաբար, այս վիճակում մեզ ձեռնտու է Ղարաբաղի հարցի լուծման ձգձգումը, որպեսզի կարողանանք հիմնախնդիրը տեղափոխել մեր մատնանշած դաշտ եւ լուծել Նախիջեւանի հարցի հետ միասին:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
2004 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին