Թուրքիայի կողմից իրականացվող էքսպանսիան լցրել է վրացիների համբերության բաժակը

28/09/2016 schedule14:30

Թուրքիայի կողմից Վրաստանում իրականացվող քաղաքական ու տնտեսական էքսպանսիան խորը դժգոհությունից աստիճանաբար վերաճում է ընդվզման: Այդ է վկայում «Վրացական ուժ» ազգայնական կազմակերպության ակտիվիստների գրոհը Թբիլիսիի թուրքական օբյեկտների վրա: Կազմակերպության մի քանի հարյուր անդամներ երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքի Հերոսների հրապարակից մինչեւ մետրոյի «Մարջանիշվիլի» կայարան բողոքի երթ են անցկացրել, ապա շարժվելով կենտրոնական՝ Դավիթ Աղմաշենեբելի փողոց, հարձակվել են այնտեղ տեղակայված թուրքական ռեստորանների, սրճարանների ու խանութների վրա:

«Կեցցե ազգը, մահ թշնամուն» վանկարկումներով ջարդուխուրդ են արել թուրքական խանութների ապակիները, ցուցանակները, վառելիքով լի շշեր նետեր թուրքական օբյեկտների մեջ եւ թալանել դրանք: Տապալվել են փողոցում տեղադրված թուրքերեն լեզվով գրված կամ թուրքական ապրանքներ գովազդող վահանակները: Վրաստանի ՆԳՆ-ի այսօր տարածած հաղորդագրության  համաձայն, նշված կազմակերպության 11 անդամ ձերբակալվել է:

Այսօրվանից անվտանգության նկատառումներով Վրաստանում գործող թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները փակվել են: Կազմակերպությունը զգուշացրել է, որ նոր հարձակումներ է պատրաստում թուրքական օբյեկտների վրա: Վերջիններիս տերերին կոչ են արել հեռանալ երկրից:

Թուրքական էքսպանսիայի հանդեպ զայրույթի, ինչպես նաեւ վախի դրսեւորում է նաեւ այն, որ արդեն բավական ժամանակ է Աջարիայում եւ, հատկապես՝ Բաթումիում պարբերաբար «Փրկենք Աջարիան» կարգախոսով բողոքի ցույցեր են տեղի ունենում քաղաքում թուրքական մզկիթների ու կրոնական դպրոցների՝ մեդրեսեների կառուցման որոշման դեմ: Աջարիան եւ, մասնավորապես՝ ինքնավար հանրապետության մայրաքաղաքը, ենթարկվում են Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ուժեղ էքսպանսիայի: Բավական է նշել, որ մոտ 125 հազար բնակչություն ունեցող Բաթումիում թուրքական ընկերությունները մոտ 6000 աշխատատեղ են ստեղծել եւ հիմնականում աշխատանքի են ընդունում թուրքերի՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի էթնիկ կազմի փոփոխման համար: Բաթումին ողողված է թուրքական զանազան օբյեկտներով ու թուրք զբոսաշրջիկներով, որոնց թիվը տարվա կտրվածքով մոտ 5-6 անգամ գերազանցում է քաղաքի ընդհանուր բնակչության թիվը: Միայն այս տարվա առաջին 6 ամիսներին Աջարիա է այցելել Թուրքիայի 658 հազար քաղաքացի:

Բանը հասել է նրան, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի մեծ մասը իրենց նախընտրական ծրագրերի ներկայացնելիս անպայման անդրադառնում են աճող թուրքական վտանգի մասին: Օրինակ, «Վրաստանի հայրենասերներ» կուսակցությունը թուրքական սպառնալիքը ներկայացնում է որպես երկրի առջեւ կանգնած մեծ մարտահրավեր: Կուսակցություն վրացական հեռուստաալիքներով պարբերաբար ցուցադրում է մի հոլովակ, որում խոսվում է Վրաստանի համար Թուրքիայից բխող սպառնալիքների մասին: Հոլովակում հիմնավորված կերպով պատմվում է, որ Թուրքիան իր առջեւ խնդիր է դրել Վրաստանի պոկել զգալի մահմեդական բնակչություն ունեցող Աջարիան:

Շատ վրացիների նաեւ խիստ զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վրաստանում կազինոները փակելու մասին վերջերս հնչեցրած պահանջը: Շատ վրացիներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ էրդողանը բացեիբաց ու հանդուգն կերպով ինքնիշխան պետությանը կարգադրություններ է անում ու ցուցումներ տալիս, թե ինչ կարգեր պետք է ունենա Վրաստանը: Թբիլիսիում արդարացիորեն նշում են, թե եթե Էրդողանն այդքան չի ցանկանում, որ իր երկրի քաղաքացիներն ազարտային խաղերով զբաղվեն, կարող է պարզապես արգելել նրանց մուտքը Վրաստան: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Կիպրոսի Հանրապետության՝ Թուրքիայի կողմից բռնազավթված հյուսիսարեւելյան հատվածում կազինոները չեն արգելվում:

Ընդհանրապես, Վրաստանում սկսել են հասկանալ, որ Թուրքիան իսկապես սպառնալիք է եղել, սակայն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք իրականացված ակտիվ քարոզչության միջոցով այդ երկիրը ներկայացվել է իբրեւ բարեկամ եւ այդ քողի տակ Վրաստանը փաստացի վերածվել Անկարայի կամակատարի: Բանը հասել է նրան, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկներն իրենց բավական սանձարձակ են պահում եւ նույնիսկ վրացի ժողովրդին ու քրիստոնեությունը վիրավորող լկտի արտահայտություններ են անում: Արձանագրվել են դեպքեր, որ Աջարիայում գործող թուրքական օբյեկտներում արգելվել է վրացիների մուտքը: Այս ամենն իսկապես լցրել է հազարավոր վրացիների համբերության բաժակը եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու իսկական զարթոնք է առաջացրել երկրում:

Տպել
2871 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան