Գրասենյակը մեռավ. «ԱրմենՏելին» զրկում են մենաշնորհից

28/09/2016 schedule14:38

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 27-ի համարում

ՀՀ կառավարություն-«ԱրմենՏել» Բաց ժողովի նախագահող, արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը երեկ հրապարակեց իր որոշումը:

Նկատենք, որ «ԱրմենՏելից» ոչ մի ներկայացուցիչ եզրակացության հրապարակմանը ներկա չէր: Է. Մուրադյանն այս հանգամանքը պատճառաբանեց «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիոս Վասիլակիսի Վրաստանում գտնվելով, սակայն դժվար չէր կռահել, որ այսկերպ ձեռնարկության ղեկավարությունը փորձում է իր դժգոհությունն արտահայտել ծավալված գործընթացների առնչությամբ: Ինչեւէ, Է. Մուրադյանի ներկայացմամբ՝ իր որոշումը բաղկացած է 45 էջից, որից նա ընթերցեց միայն վերջին՝ կառավարությանն ուղղված առաջարկությունների հատվածը:

Ըստ այդմ, Բաց ժողովի նախագահողի կարծիքով՝ «ԱրմենՏելի» դեմ կառավարության առաջադրած մեղադրանքները հիմնավոր են, ուստի նա առաջարկեց, որպեսզի կառավարությունն իր որոշումներով «ԱրմենՏելի» նկատմամբ մի շարք պարտադրանքներ կիրառի: Դրանք պետք է ապահովեն, որպեսզի «ԱրմենՏելը» կատարի թիվ 60 լիցենզիայով ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ թվայնացնի ՀՀ 800 գյուղեր, ապահովի 20/100 հեռախտություն (ՀՀ 100 բնակչից 20-ը հեռախոսակապով պետք է ապահովված լինեն), մայրաքաղաքի վարչական տարածքից դուրս տեղադրի 4 կայաններ եւ այսպես շարունակ:

Սակայն, Է. Մուրադյանի որոշման ամենակարեւոր կետերը թիվ 60 լիցենզիան փոխելու վերաբերյալ դրույթներն էին, որոնցից ամենաառանցքայինները երկուսն էին, որոնց համաձայն՝ պետք է փոխվեն լիցենզիայի «5(Ա)(1)(դ)» եւ «5(Ա)(1)(գ)» կետերը: Փոփոխման ենթակա առաջին կետը տվյալների հաղորդման միջազգային ելքի (միջազգային ինտերնետ կապի) ապահովման ոլորտներում է «ԱրմենՏելին» բացառիկ իրավունքներ տալիս, իսկ երկրորդը՝ բջջային կապի ոլորտում: Հեռահաղորդակցության ոլորտում «ԱրմենՏելին» տրված բացառիկ իրավունքներից, ըստ էության, պետք է մնան միայն այն դրույթները, որոնք առնչվում են ֆիքսված՝ սովորական կապին:

Եթե հաշվի առնենք, որ միջազգային ինտերնետ կապի մենաշնորհը «ԱրմենՏելից» վերցնելուց հետո, ինտերնետ հեռախոսակապի ծառայություն (IPT) մատուցող ընկերություններն արդեն անարգել ինտերնետով կապ կապահովեն եւ կարճ ժամանակ անց կարող են «ԱրմենՏելին» դուրս մղել դեպի ՀՀ եւ հակառակ ուղղությամբ միջազգային զանգերի մատակարարման շուկայից: Այսինքն, եթե կառավարությունը «ԱրմենՏելի» հետ հարաբերություններում եւ թիվ 60 լիցենզիան փոխելիս առաջնորդվի այն մոտեցումներով, որոնք մատնանշված են Բաց ժողովի նախագահողի եզրակացությունում, ապա մոտ ապագայում «ԱրմենՏելը» կզբաղվի միայն ՀՀ տարածքում ֆիքսված (սովորական) հեռախոսակապի ապահովմամբ, ոչ ավելին:

Է. Մուրադյանի խոսքերով, իր՝ որպես Բաց ժողովի նախագահողի որոշումը եւ եզրակացությունը կառավարության համար պարտադիր չէ, այլ ընդամենը խորհրդատվական նշանակություն կարող է ունենալ: Մյուս կողմից, Բաց ժողով կոչվող միջոցառումը թիվ 60 լիցենզիայում հատկապես նախատեսված է կիրառել այն դեպքում, երբ կառավարությունը մտադիր է փոփոխել, դադարեցնել կամ կասեցնել այդ փաստաթուղթը: Ուստի պատահական չէր, որ Բաց ժողովի նախագահի եզրակացության հրապարակումից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու հանգամանքը ներկայացրեց որպես արդեն կայացած իրողություն:

«Եթե «ԱրմենՏելը», իրոք, 174 մլն դոլարի ներդրում կատարած լիներ, ինչպես նրանք փորձում են ներկայացնել, ապա Հայաստանում կապի որակն այսպիսին չէր լինի, ինչպես այժմ է, եւ մենք Բաց ժողովի կարիք չէինք ունենա ու «ԱրմենՏելին» չէինք զրկի մենաշնորհից»,- ասաց Ա. Մանուկյանը: Նա նաեւ ավելացրեց, որ ֆիքսված կապի ոլորտում «ԱրմենՏելին» մենաշնորհից չեն զրկի, քանի որ սովորական կապի նոր օպերատոր ունենալու հետ կապված կարող են բարդություններ լինել: Փոխարենը, կառավարությունը մտադիր է սովորական կապի ոլորտի մենաշնորհը թողնել, որպեսզի «ԱրմենՏելը» ավարտին հասցնի այդ համակարգի բարելավման հետ կապված իր ծրագրերը: «Նրանք ունեն ծրագրեր, որոնց համաձայն՝ պետք է ապահովեն 800 գյուղերի թվայնացումը, մայրաքաղաքից դուրս չորս կայանների տեղադրումը եւ նախատեսված 20/100  հեռախտությունը»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1183 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան