Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը

Նոյեմբերի 9-ին լրանում է լեգենդար շախմատիստ, աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 80-ամյակը եւ ի պատիվ այդ հոբելյանի՝ 2 տարվա ընդմիջումից հետո կրկին անցկացվում է «Տալի հուշամրցաշար» անունով  շախմատային գերմրցաշարը: Տալը համարվում է շախմատի պատմության ամենախարիզմատիկ ու հանճարեղ դեմքերից մեկը, աչքի է ընկել ոչ միայն շախմատային վիրտուոզ խաղով, գեղեցիկ կոմբինացիաներով, այլ նաեւ սրամտությամբ, անզուգական հումորով եւ հետաքրքիր պատմություններով: Ռիգացի շախմատիստը միգուցե նաեւ բոլոր ժամանակների ամենասիրված շախմատիստն է:

Պատմում են, որ մի անգամ արտերկիր՝ շախմատային մրցաշարի մեկնելիս, երբ Տալին խնդրել են պատրաստել անձնագիրը՝ օտար երկրի մաքսակետն անցնելու համար, պարզվել է՝ շախմատիստը մոռացել է անձնագիրը տանը: Մինչ խորհրդային պատվիրակության ղեկավարներն իրար խառնված խորհրդակցում են, թե ինչ անեն, «օգնության է» հասնում հենց ինքը՝ Տալը եւ հայտարարում. «Ինձ համար մի անհանգստացեք: Ինձ բոլորը ճանաչում են: Մաքսատան աշխատողները ոչ թե անձնագիրս են ուզելու, այլ՝ ստորագրությունս: Իսկ գրիչս չեմ մոռացել»: Քիչ անց հենց այդպես էլ լինում է. Տալը ինքնագրեր է բաժանում մաքսատան աշխատողներին եւ հանգիստ անցնում մաքսակետը:

Ֆրանսիայում էլ մրցաշարերից մեկի ժամանակ նրան ծանոթացնում են մի պատկառելի տիկնոջ հետ, խորհրդային շախմատիստների հետ արտասահմանյան շրջագայությունների մշտական ուղեկից «կգբ»-ի աշխատակիցն էլ վերջինիս ներկայացնում է որպես նախկին «իշխանուհի»: «Հարգելիս, իշխանուհին նախկին չի լինում, ինչպես «նախկին» չի կարող լինել օրինակ «սենբերնար» տեսակի շունը: Սրանք «տեսակ» են, եւ ոչ թե պաշտոն», - պատասխանում է Տալը: Երբ վրացուհի Մայա Չիբուրդանիձեն նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը, Տալին հարցնում են՝ հնարավո՞ր է Մայան նվաճի նաեւ տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչումը: «Կանանց հնարավորություններն անսահման են: Համենայնդեպս, Մայան ավելի մեծ հնարավորություններ ունի նվաճելու տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչումը, քան ես՝ կանանց», - անմիջապես պատասխանում է Տալը:

Բնականաբար, ցանկացած շախմատիստի համար  մեծ պատիվ է հանդես գալ «Տալի հուշամրցաշարում», եւ Մոսկվայի «Ռուսական իմպրեսիոնիզմի» թանգարանում մեկնարկած հոբելյանական՝ 10-րդ մրցաշարն էլ շատ ուժեղ կազմ է հավաքել: Մասնակիցների կազմում են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը (անհատական վարկանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 2808), Պետեր Սվիդլերը (2751), Յան Նեպոմնյաշչին (2740), Եվգենի Տոմաշեւսկին (2731), Լեւոն Արոնյանը (Հայաստան, 2782), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2770), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2769), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2764), Լի Չաոն (Չինաստան, 2753) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2743):

Մրցաշարը համապատասխանում է ՖԻԴԵ-ի ուժեղագույն՝ 21-րդ կատեգորիայի: Մրցաշարի բացման արարողությանը ներկա են եղել աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին, 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Վիճակահանության փոխարեն անցկացվել է կայծակնային մրցաշար՝ ինչպես ընդունված է վերջին տարիներին: Արոնյանը հաջող է հանդես եկել եւ զբաղեցրել է 2-րդ տեղը: Նշեմ, որ Լեւոնը մշտապես վերելքով է հանդես եկել «Տալի հուշամրցաշարում»՝ նախկինում 3 անգամ նվաճել է հաղթողի կոչումը:

Այս անգամ հայ շախմատիստը կարծես խաղաղ է տրամադրված: Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի 1-ին տուրում Արոնյանը մրցեց Գելֆանդի հետ: Ջերմ հարաբերություններ ունեցող Արոնյանի եւ Գելֆանդի միջեւ պարտիայի ելքը կարելի էր կանխատեսելի համարել. այն շատ արագ ավարտվեց ոչ-ոքի: Երեկ կայացած 2-րդ տուրում Լեւոնը սեւ խաղաքարերով մրցեց Տոմաշեւսկու հետ: Արդեն խաղասկզբում հայ գրոսմայստերին հաջողվեց հավասարեցնել խաղը եւ 23-րդ քայլում արձանագրվեց ոչ-ոքի: Կայացած 2 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է. 1,5 միավորով առաջատարներն են Անանդը, Գիրին եւ Նեպոմնյաշչին: Լեւոն Արոնյանը ունի 1 միավոր եւ կիսում է 4-7-րդ տեղերը: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը Արոնյանը սպիտակներով մրցելու է Սվիդլերի հետ: 

Տպել
3725 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»