Բարեգործության անվան տակ միջնորդավճարի տեսքով գումա՞ր են աշխատում

28/09/2016 schedule18:04

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակչուհի Ոսկի Բադալյանը տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվում է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը բնակության նպատակով, երբ իր երեխային գյուղում տեսնում է ԱՄՆ-ում բնակվող մի աղջիկ՝ Թագուհի Օհանյան անուն ազգանունով եւ դրամական օգնություն է ցուցաբերում: Armtimes.com-ի հետ զրույցում Ոսկի Բադալյանը պատմեց, որ Թագուհի Օհանյանը զրուցում է իրենց հետ, տեղեկանում է, որ սոցիալապես վատ վիճակում են ապրում՝ առաջակում է օգնել: Որոշ ժամանակ անց Բադալյանին առաջարկում է ամուսնու եւ երեխաների հետ բնակվել Արարատի մարզի Այնթափ գյուղում եւ նրանց համար տուն է վարձակալում:

Թագուհի Օհանյանը նրանց խոստանում է առաջիկա 3 տարվա համար վճարել տան վարձակալության գումարը, սակայն երեք ամիս անց տվյալ տան տերը տեղեկացնում է նրանց, որ պետք է ազատեն տունը, քանի որ վճարված է եղել ընդամենը երեք ամսվա գումարը: Մի քանի օր անց Ոսկի Բադալյանը տեղեկանում է, որ իրենք կարող են նույն տանն ապրել եւս մի քանի ամիս: Այս պատմության մեջ առավել ուշագրավն այն է, որ բարեգործությամբ զբաղվող Թագուհի Օհանյանը Ոսկի Բադալյանին միշտ զգուշացրել է, որ իրենց օգնել ցանկացողներից բացի գումարից որեւէ այլ բան չուզեն: Բադալյանն այդպես էլ վարվել է, սակայն նկատել է, որ իրեն խոստացած գումարները որոշ պահումներով է տեղ հասնում:

«Խնդիրն այն է, որ ինքը մեզ ասում է՝ ձեզ զանգողներից գումար կուզեք, իսկ ինքը (Թագուհի Օհանյանը) մեզ բերում, շորեղեն է տալիս: Մեզ զանգել է Հովիկ անունով մի մարդ եւ ասել է՝ ձեզ 200 դոլար եմ տալիս, իսկ Թագուհին ասում՝ 150 են տվել»,- ասաց 5 երեխայի մայրը, որը շուտով լույս աշխարհ կբերի 6-րդ երեխային: Ոսկի Բադալյանի խոսքով՝ իր ամուսինն աշխատանքի ժամանակ մնացել է բեռնատար վագոնների մեջտեղում եւ ի վիճակի չի աշխատել եւ դրա համար է, որ օգնության կարիք են ունեցել:

Փորձեցինք Թագուհի Օհանյանից ճշտել, թե ինչ կապ ունի նա առհասարակ վերը նշված ընտանիքի հետ, ինչպես է ստացվել, որ սկսել է բարեգործությամբ զբաղվել եւ մի շարք այլ հարցեր: «Դուք հարցնում եք այն ընտանիքի մասին, ում տան վարձն ենք ապահովում: Փակել ենք իրենց խանութի ու երեք խոճկորի պարտքը, իրենց խնդրանքով տեղափոխել ենք Լաչինից Այնթափ, գնել ենք իրենց համար սառնարան, 6 հատ հավ, 1 աքլոր, մեկ ճամպրուկ նոր նվերներով այցելել եմ իրենց հուլիս ամսին: Մեր ստորագրած պայմանագրով մենք գնում ենք առաջ»,- պարզաբանեց Թագուհի Օհանյանը:

Դիտարկմանը, որ Ոսկի Բադալյանը պնդում է, թե իրենց հրահանգել եք, որ զանգահարող եւ օգնություն առաջարկողներից միայն գումար խնդրեն, նա արձագանքեց. «Իհարկե՝ ոչ: Նույնիսկ, երբ Լոս Անջելոսից մարդ էր եկել Երեւան եւ իրենց նվերներ էր բերել, իմ թիմն այդ մարդուն ուղեկցել է իրենց տուն: Ես իրենց հետո շատ քիչ եմ խոսում, քանի որ իրենք ունեն տան վարձի համար հովանավոր»:

Տպել
27133 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին