Կարեն Կարապետյանը ստացավ Կենտրոնական բանկից այն, ինչ չէր ստանում Հովիկ Աբրահամյանը

ՀՀ կենտրոնական բանկը երեկ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 0.5 տոկոսով եւ սահմանեց այն 6.75 տոկոս: Ոչ մասնագետներին այս ցուցանիշը թերեւս ոչինչ չի ասում: Սակայն սա շատ կարեւոր իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքում:

Ավելին, եթե դիտարկենք սա այլ իրադարձությունների ֆոնին, ապա հեշտ է նկատել, որ սրա տակ կա նաեւ քաղաքական ենթատեքստ: Հնարավորինս խուսափելով նեղ մասնագիտական սահմանումներից, ներկայացնենք իրավիճակը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը նշանակում է, որ առեւտրային բանկերը կարող են էժան վարկեր վերցնել Կենտրոնական բանկից եւ հետեւաբար ցանկության դեպքում կարող են նվազեցնել նաեւ տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսները: Դա, անշուշտ, խթան է հանդիսանում տնտեսության աշխուժացման համար: Բայց դա ունի իր վտանգը: Ցածր տոկոսներով վարկերը բերում են նաեւ գնաճի: Եվ եթե գնաճի ցուցանիշը բարձր է լինում, ԿԲ-ն պետք է բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճը զսպելու նպատակով: Սա՝ դասական տնտեսագիտության տեսանկյունից:

Սակայն Հայաստանում այդ կանոնը չէր գործում: Հայաստանում արդեն ամիսներ շարունակ արձանագրվում է գների անկում, սակայն մեր ԿԲ-ն ընդգծված ժլատությամբ էր նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նվազեցումը այնքան դանդաղ էր արվում, որ բանկերի կողմից տնտեսվարողներին տրվող վարկերի տոկոսները ոչ միայն չէին նվազում, այլեւ նույնիսկ աճում էին: Դա էլ իր հերթին հանգեցնում էր առանց այդ էր շատ ծանր վիճակում գտնվող տնտեսության պասիվացմանը: Ու հանկարծ ՀՀ ԿԲ-ն որոշում է միանգամից կես տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն 6 անգամ վերանայել է այդ տոկոսադրույքը եւ միայն մեկ անգամ` մայիսին նվազեցրել այն 0.5 տոկոսով: Մյուս դեպքերում նվազեցումը կազմել է 0.25 տոկոս: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այսպիսով ԿԲ-ն աջակցում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տնտեսությանը թթվածին տալու եւ այն աշխուժացնելու համար պայմաններ ստեղծելու հարցում:

Սա, իհարկե, բավարար չէ նման պնդում անելու համար: Սակայն անցած շաբաթ` սեպտեմբերի 20-ին ԿԲ-ն եւս մի որոշում է կայացրել, որը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում վարկերի տոկոսների նվազման վրա: ԿԲ-ն որոշել է, որ բանկերը իրենց կողմից ներգրաված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորելու են ոչ թե այդ միջոցների 20 տոկոսը, ինչպես նախկինում, այլ 18 տոկոսը: Սա եւս ոչ մասնագետների համար ոչինչ չասող ցուցանիշ է: Բայց պատկերը ներկայացնենք հնարավորինս պարզ: Եթե նախկինում դուք որեւէ բանկում ավանդ էիք ներդնում 100 դոլար, ապա բանկը պետք է դրա 20 տոկոսի չափով, այսինքն 20 դոլարին համարժեք դրամ տաներ ու պահուստավորեր ԿԲ-ի նկուղում: Բանկին մնում էր 80 դոլար, որը նա պետք է վարկ տրամադրեր ձեր հարեւան գործարարին: Այսինքն բանկը  անորոշ ժամկետով կորցնում է 20 դոլար եւ իր կորուստները փոխհատուցելու համար բարձրացնում էր գործարարին տրվող վարկի տոկոսադրույքը:

Հիմա բանկը պետք է ԿԲ-ի նկուղ տանի ոչ թե 20 դոլարին, այլ 18 դոլարին համարժեք դրամ: Առաջին հայացքից սա փոքր թիվ է երեւում, սակայն ընդհանուր ավանդների ծավալները հաշվի առնելով՝ կտեսնենք որ խոսքը  միլիարդավոր դրամների մասին է, որոնք նկուղներում պահվելու փոխարեն կարող են մտնել տնտեսություն, մի քիչ թթվածին տալ տնտեսությանը:              

Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ԿԲ-ն հանկարծ որոշեց 20 ամիս շարունակ անփոփոխ մնացած այդ պարտադիր պահուստավորման տոկոսը նվազեցնել, իսկ մի քանի օր անց էլ «առատաձեռնորեն» նվազեցնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Եթե ուշադիր նայենք վերջին ամիսներին սոցիալ-տնտեսական մեր ցուցանիշները, ապա ոչ մի փոփոխություն նկատած չենք լինի: Գնանկումը արդեն արձանագրվում է ամիսներ շարունակ, տնտեսությունը կայուն կիսամեռ վիճակում է...: Այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել, եւ նույն այս երկու որոշումները ԿԲ-ն պետք է կայացներ ամիսներ առաջ, եթե, իհարկե, առաջնորդվեր զուտ տնտեսագիտական նկատառումներով: Բայց փոխվել է, շատ մեծ բան է փոխվել: Եվ այդ փոփոխությունը քաղաքական է. Հայաստանում նշանակվել է նոր վարչապետ եւ գրեթե ձեւավորվել է նոր կառավարություն: Այլ կերպ ասած, ՀՀ կենտրոնական բանկը հզոր աջակցություն է ցուցաբերել Կարեն Կարապետյանի կառավարությանը: Այնպիսի աջակցություն, որից այդպես էլ չօգտվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Պատահականությո՞ւն է սա, թե՞ մտածված ու ծրագրված դիրքորոշում, թերեւս քաղաքական վերլուծաբանների քննարկման նյութ է: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ԿԲ-ի այս երկու որոշումների վրա ազդող զուտ տնտեսական բնույթի գործոնները նվազագույն մակարդակի էին:

Ի դեպ, երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ: «Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Տպել
16118 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)