«Շիրակ կենտրոնի» գոյությունը վտանգված է. դրամահավաք եւ դիմում Կարեն Կարապետյանին

28/09/2016 schedule19:48

Որեւէ պատասխան չստանալով Հովիկ Աբրահամյանից՝ Գյումրիում բարեգործությամբ զբաղվող «Շիրակ կենտրոն»-ը դիմել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով կենտրոնի վրայից հանել ՊԵԿ-ի սահմանած տույժ-տուգանքը: Կարեն Կարապետյանից, սակայն, դեռ պատասխան չկա:

Տեղեկացրել ենք, որ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության հետագա գործունեությունը վտանգված է: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն գրությամբ հայտնել է, որ կենտրոնը պետք է շուրջ 5 մլն դրամ վճարի (չհաշված օրեցօր կուտակվող տույժերը)՝ որպես ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով 8 բնակարանի համար անհրաժեշտ եկամտային հարկ: Իսկ բնակարանները, ինչպես հայտնի է, «Շիրակ կենտրոնը» գնում է հովանավորների աջակցությամբ՝ անօթեւան գյումրեցիներին անհատույց տրամադրելու համար:

Այսօր մեզ հետ զրույցում «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանն ասաց, որ թեեւ շատ մեծ սպասելիքներ չունի Կարեն Կարապետյանից, սակայն ուզում է այդ տարբերակն էլ փորձել:

«Մենք փակուղու առաջ ենք, չգիտենք ինչ անել, նման գումար վճարել չենք կարող: Դրա համար դրամահավաք ենք հայտարարել, բայց քանի որ բարեգործները հիմնականում չեն սիրում նման բարեգործությունների մասնակցել՝ երբ իրենց գումարը ոչ թե որեւէ աղքատ մարդու է փոխանցվում, այլ՝ բյուջե, ուստի մեկ շաբաթում 600 հազար դրամ է հավաքվել: Նրանք էլ կարծես թե սպասում են վարչապետի որոշմանը՝ իրենց անելիքն իմանալու համար: Դեռ 3-4 օր կարծես թե ունենք, սպասենք տեսնենք Կարապետյանն ինչ է ասում»,- ասաց Թումասյանը:

Վերջինս ընդգծեց, որ եթե վարչապետի պատասխանը դրական լինի եւ հարկային բեռը տույժերի ու տուգանքների հետ միասին իրենց վրայից դուրս գա՝ պատրաստվում են հավաքված գումարով վառելափայտ գնել եւ բաժանել գյումրեցիներին:

Իսկ եթե վարչապետի պատասխանը եղավ բացասական՝ այդ դեպքում, ըստ Թումասյանի, իրեն մնում է արձանագրել, որ այլեւս իշխանություն չունենք:

«Ստացվում է, որ մենք ե՛ւ իրենց փոխարեն աշխատում ենք, ե՛ւ դեռ մի բան էլ տույժ ու տուգանք տալիս, երբ առանց այն էլ ամեն բնակարանի կադաստրային, նոտարական գրանցումների համար շուրջ 300 հազար դրամի մուծումներ ենք անում: Վերջին հաշվով սա միայն մեր խնդիրը չէ, օրենքում մի բաց կա չէ՞, որ բարեգործություն անող մարդուն տուգանում են: Սրանով պետք է զբաղվել, այդ հարցին պետք է լուծում տալ»,- ընդգծեց «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավարը:

Ու չնայած սրան, ըստ Թումասյանի, իրենք չեն պատրաստվում նեղանալ ու այլեւս չանել այդ գործը: «Մենք ի սկզբանե իմացել ենք, որ Կառավարությունը ոչինչ անող չէ: Հիմա նաեւ պարզվում է, որ ոչ միայն իրենք չեն անում, այլ մեզ են խանգարում գործ անել: Մենք այս գումարը մուծելուց հետո մի ձեւ կգտնենք շրջանցելու այդ տուգանքները եւ մեր գործը կշարունակենք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Գյումրիում դեռ կա շուրջ 3500 կիսախարխուլ վագոն-տնակ: Արդեն 10 տարի է՝ Գյումրիում գործում է «Շիրակ կենտրոնը»: Ընկերությունն անապահովներին վառելափայտ, տուն է տրամադրում, որոնք ձեռք են բերվում հովանավորների հետ բանակցությունների միջոցով: Այս տարիների ընթացքում «Շիրակ կենտրոն»-ի միջոցով շուրջ 60 բնակարան է նվիրվել անօթեւաններին:

Տպել
5248 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)