Լոռու մարզի գյուղերին առանձին-առանձին շտապօգնության ծառայություն հատկացնել հնարավոր չէ

28/09/2016 schedule20:56

23.08 ամսաթվով հրապարակված «Գոնե հիվանդանոցում մահանար, ոչ թե շտապօգնության պատճառով». կես ժամ հետո են տեղ հասել» վերնագրով հոդվածում Armtimes.com-ն անդրադարձել էր Լոռու մարզի մի քանի համայնքների Շտապօգնության խնդրին. համաձայն մեր զրուցակցի խոսքերի՝ իր եղբայրը վթարի հետեւանքով կարող էր չմահանալ, եթե գյուղում Շտապօգնության ծառայություն լիներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով  մահացել է 3 երիտասարդ:

Մեր գրավոր հարցումը Առողջապահության նախարարությունը վերահասցեագրել է Լոռու մարզպետարան, որտեղից էլ ստացել ենք հարցերի պատասխանները:

Մեր զրուցակիցը հայտարարել էր, որ Լոռու մարզի Անտառաշեն, Ֆիոլետովո, Լերմոնտոնովո եւ Մարգահովիտ գյուղերին ընդամենը մեկ պոլիկլինիկա է սպասարկում, այն էլ՝ ոչ բարվոք վիճակում: Այս հարցի առնչությամբ Լոռու Մարզպետարանի պատասխանում ասված է, որ  վերոնշյալ համայնքների ազգաբնակչությանը սպասարկում է «Մարգահովիտի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որտեղ աշխատում են երկու ընտանեկան բժիշկներ:

Ահազանգ էինք ստացել նաեւ, որ Շտապօգնության աշխատակիցները կանչի դեպքում ստիպված են լինում ավտոբուսով գնալ մյուս գյուղ, այլ ոչ թե շտապօգնության մեքենայով: Այս հարցի հետ կապված Լոռու մարզպետարանից պատասխանել են.

«Մարգահովիտի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի սպասարկման տարածքի ազգաբնակչության միայն տնային կանչերը իրականացվում են «Մարգահովիտի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի ընտանեկան բժիշկների կողմից՝ մինչև ժամը 18.00-ն, իսկ շտապբուժօգնության ծառայությունը իրականացվում է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ բուժօգնության ծառայության միջոցով՝ բացառապես Շտապբուժօգնության մեքենաներով»:

Վթարի հետեւանքով մահացած Էմիլ Խուդինյանի մորեղբոր աղջկա՝ Մարիամ Ղումաշյանի պնդմամբ՝ 2 տուժած ոչ թե տեղում են մահացել, այլ շտապօգնության մեքենայի ուշ հասնելու հետեւանքով, քանի որ գյուղում համապատասխան ծառայություն չկա, եւ ստիպված են եղել սպասել Վանաձորից եկող շտապօգնության մեքենայի: Մեր այս հարցի առնչությամբ պատասխանում գրված է, որ Լոռու մարզի գյուղերին առանձին-առանձին շտապօգնության ծառայություն հատկացնել հնարավոր չէ, քանի որ շտապօգնության ծառայությունը ենթադրում է ոչ միայն ավտոմեքենա, այլ նաեւ շուրջօրյա, հերթափոխով աշխատող բժշկական եւ ոչ բժշկական անձնակազմ: Նման ֆինանսական հնարավորություն գյուղական բժշկական ամբուլատորիան չունի:

Հարց էինք ուղղել նաեւ վթարի կանչի մասին, թե ե՞րբ է այն գրանցվել եւ քանիսի՞ն է մեքենան տեղում եղել: Ինչպես տեղեկանում ենք պատասխանից՝ կանչը գրանցվել է օգոստոսի 1-ին, ժամը 19:41-ին:

«Ըստ Locator ծառայության՝ մեքենան տեղ է հասել 15 րոպե հետո՝ շարժվելով 79կմ/ժ միջին արագությամբ, շարժման սկիզբը՝ ժամը 19:41:48: Շտապօգնության բրիգադը տեսել է երկու դիակ, մյուս տուժածներն արդեն տեղափոխված են եղել այլ մեքենաներով»,-ասված է պատասխանում:

Հիշեցնենք, որ Մարիամ Ղումաշյանի խոսքերով՝ ականատեսները հավաստիացրել են, որ ե՛ւ Էմիլ Խուդինյանը, ե՛ւ Դավիթ Սարգսյանը տեղում չեն մահացել. Դավիթն անգամ ուշքի է եկել, եւ բոլորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա լավ է: Այնինչ, մինչ Շտապօգնության մեքենայի տեղ հասնելը՝ երկուսն էլ մահացել են:

Խնդրել էինք նաեւ ներկայացնել, թե Շտապօգնության որքա՞ն մեքենա է նախատեսված յուրաքանչյուր մարզում եւ ի՞նչ սկզբունքով է կատարվել այդ բաժանումը, սակայն ստացել ենք միայն Լոռու մարզի տվյալները. ներկայացնում ենք ստորեւ.

«Լոռու մարզի շտապ բուժօգնություն իրականացնող առողջապահական ընկերություններում հաշվառված են թվով 28 հատուկ նշանակության շտապօգնության մեքենաներ, որից՝

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ- 8

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ- 4

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ- 5

«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ- 5

«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ- 3

«Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՓԲԸ- 2

«Մեծավանի առողջության կենտրոն» ՓԲԸ- 1»:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` 2 եւ ավելի անձանց մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

Տպել
1589 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին