Երթեւեկություն. ճանապարհային վտանգները. մաս 3

29/09/2016 schedule10:08

Նախորդ համարներում մենք արդեն քննարկել ենք ճանապարհային ոստիկանության, կառավարության ու տրանսպորտի եւ կապի նախարարության գործողությունները (ինչու ոչ՝ նաեւ անգործությունը) Հայաստանի ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու հարցում եւ խոստացել, որ կանդրադառնանք նաեւ Երեւանի քաղաքապետարանին:

Մասնավորապես, խոսել էինք այն մասին, որ Հայաստանում Ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, սակայն աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների ժամկետն անց ստանդարտները:

Երեւանի քաղաքապետարան. հետիոտնները

Երեւանը հանրապետության ամենամեծ տրանսպորտային հանգույցն է, ուր տեղի են ունենում վրաերթերի մեծամասնությունը, մահացու վթարների առյուծի բաժինը, եւ միակ քաղաքն է, ուր վարորդները ժամերով սպասում են խցանումներում: Այս պատճառով դժվար է թերագնահատել Երեւանի քաղաքապետարանի լիազորություններն ու դերը՝ կապված Հայաստանում ճանապարհային երթեւեկության անվտանգության հետ... Թեեւ այն, ինչ  կասենք, մասամբ տեղին կլինի նաեւ այլ քաղաքների համար:

Մսխումը: Քաղաքապետարանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի հետիոտնների անվտանգության բարձրացումը: Սակայն դրա լուծման ուղղությամբ իրականացվող միակ գործառույթը վերգետնյա անցումներն են, որոնք Երեւանում արդեն ավելի շատ են, քան բազմաթիվ ավելի մեծ քաղաքներում:

Բանն այն է, որ վերգետնյա հետիոտնային անցումը լուրջ շինարարություն է, որը, որպես կանոն, զուգորդվում է «ատկատներով» ու կոռուպցիոն այլ մսխումներով: Սակայն կան հետիոտնների կյանքն անվտանգ դարձնելու բազմաթիվ այլ միջոցներ, որոնք բյուջեի վրա միլիոններ չեն նստում:

Լուսավորություն: Հետիոտնների անվտանգության ապահովման առաջին քայլը, որ պետք է անի քաղաքապետարանը, բոլոր կարգավորվող ու չկարգավորվող հետիոտնային անցումների ուժեղ լուսավորումն է: Էներգախնայող դիոդային լույսերի այս դարում դա բավականին էժան է: Քանի դեռ Ճանապարհային ոստիկանությունը գիշերը վրաերթները պակասեցնելու համար պայքարում է մգեցված հողմապակիների դեմ, Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չի անում հետիոտնային անցումները լրացուցիչ լուսավորմամբ կահավորելու համար:

Լրացուցիչ լուսավորվածությունը ոչ միայն հնարավորություն կտա, որ վարորդները հեռվից տեսնեն հետիոտնին, այլեւ լրացուցիչ մոտիվացիա կստեղծի, որ հետիոտնները փողոցն անցնեն հենց այդ հատվածում: Այս քայլին գնացել են հետխորհրդային բազմաթիվ մայրաքաղաքներ: Անգամ պատերազմող ու խիստ աղքատացած Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում հետիոտնային անցումների վրա 2015 թվականից սկսած տեղադրում են լրացուցիչ լուսավորություն... Բոլոր այդ քաղաքներում միանգամից դիտվում է վրաերթերի վիճակագրության կտրուկ անկում:

Բազրիքներ: Աշխարհում բավականին տարածում ունեն նաեւ երթեւեկելի մասը մայթից բաժանող բազրիքները (տպՐՌսՈ): Դրանք նախկինում բավականին շատ էին հանդիպում, մասնավորապես, դպրոցների մոտ... Սակայն ժամանակի ընթացքում ավելանալու փոխարեն նվազեցին:

Այդ բազրիքներն առավել ռիսկային հատվածներում խոչընդոտում էին հետիոտնի կողմից փողոցը չթույլատրված վայրում անցնելը: Դրանք բավականին էժան են, չունեն սպասարկման որեւէ ծախս (հավերժ են) եւ եւս բերում են շոշափելի արդյունքներ:

Շարունակելի

Օրինակները շատ են, բայց քաղաքապետարանում չինովնիկները հաճախ հակված են միմիայն թանկ ծրագրերի, քանի որ դրանց մեջ կարելի է փող մսխել... Ավելին, տրանսպորտի վարչության պետը, որը հայտնի է լրագրողին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, մեղմ ասած, շատ հեռու է կոմպետենտությունից ու միջազգային փորձի իմացությունից:

Առաջիկայում մենք կքննարկենք նաեւ Երեւանի քաղաքապետարանի չիրականացրած այլ գործառույթներն այս ոլորտում:

Դանիել Իոաննիսյան

Տպել
2789 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա