Ո՞րն է Կարեն Կարապետյանի և Իշխան Զաքարյանի տարբերությունը

 ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին պետք է շնորհակալություն հայտնել՝ իրականությունը ճիշտ ներկայացնելու համար:

- Պարոն Հակոբյան, ՀՀԿ-ի մոտ մեկուկես տասնամյա իշխանության ընթացքում առաջին անգամ է, որ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, թեեւ առաջին տարին չէ, որ նման վիճակ է: Այդպիսով՝ Կարեն Կարապետյանը, փաստորեն, մարտահրավեր է նետել ձեր ողջ իշխանությանը՝ նախկինում տված այն գնահատականների համար, թե մեր երկիրը զարգանում է, եւ կա այսքան առաջընթաց:

- Ես կարծում եմ, որ հարկավոր է գնահատել ԱԺ ամբիոնից վարչապետի արած այդ հայտարարությունը: Նա ասաց, թե ես ձեզ հետ կաշխատեմ ազնիվ եւ կլինեմ պարզ: Եվ նա ազնվորեն ներկայացրեց գոյություն ունեցող վիճակը: Ճիշտ խոսելու համար վարչապետին, պարզապես, պետք է շնորհակալություն հայտնել:

- Բոլոր նախկին վարչապետներն այդ պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո տնտեսության զարգացման համար շատ անհրաժեշտ հավասար խաղի կանոններ ստեղծելու, ստվերը կրճատելու մասին հայտարարություններ են արել: Նույնը նաեւ՝ նոր վարչապետը: Իսկ նման փոփոխություններ կատարելու համար իշխանությունն ունի՞ քաղաքական կամք:

- Վարչապետը հայտարարեց, որ առանց դրա հնարավոր չէ տնտեսություն զարգացնել: Հետեւաբար, պետք է սպասել գործողությունների ընթացքին:

- Ձեր գնահատմամբ՝ ՀՀ-ում գործարար միջավայրում խաղի կանոնները շա՞տ են անհավասար, ստվերը շա՞տ է:

- Ստվերը չի մասնակցում տնտեսության զարգացմանը, քանի որ հարկման դաշտ չի գալիս, բայց ցանկացած բիզնես մարդու համար է: Բայց պետության մեջ ապրելու կանոններ կան՝ ՀՀ-ն հայտարարել է, որ մեր երկրում աշխատող ցանկացած քաղաքացի՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, պարտավոր է վճարել ԱԱՀ, եկամտահարկ, շահութահարկ եւ այլն: Եթե կա մի պետություն, որտեղ չեն վճարում, բիզնեսմեններն այնտեղ կձգտեն, ինչպես ձգտում են օֆշորային գոտիներում:

- Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ նախարարներին կոչ արեց վերջ տալ «պրիմիտիվ գողությանը»: Ճիշտ է, այդ հայտարարությունը վերաբերում էր ավիատոմսերի գնմանը, բայց պետական գնումների ոլորտում չարաշահումները համատարած են: Հիշեցնենք, որ 2013 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն վտանգի տակ է: Իշխանությունը նրան այդ հայտարարության համար սուր քննադատության ենթարկեց, մինչդեռ Կարապետյանին արդարացնում է:

- Ես դրանք չէի համեմատի, քանի որ վարչապետը միայն մանր գողությունների մասին էր խոսում: Իշխան Զաքարյանը խոսում էր երեւույթի մասին: Իսկ ես հետեւյալ թվերը կասեմ՝ մեր բյուջեում աշխատավարձը կազմում է 40 տոկոսը, այսինքն այդ 70 տոկոսը արդեն չեղավ: Իհարկե, կոռուպցիա կա, բայց ես ավելի կարեւոր հարց եմ դնում՝ ինչպե՞ս անենք, որ մեր պետության մեջ ոչ թե ծախսենք, հետո գնահատենք՝ արդյունավետ էր, թե՝ ոչ, այլ մինչ ծախսերը գնահատենք դրա արդյունավետությունը: Բոլոր խելոք մարդիկ, ովքեր գործարար են, տնտեսության կամ պետության ղեկավար, սկզբում փող են ծախսում, որ իմանան՝ ծախսը արդյունավետ է, թե՝ ոչ:

- Պարոն Հակոբյան, Կարեն Կարապետյանը որոշեց փոխել մի քանի նախարարությունների անուններ: Դա՞ էր խանգարում, որ ՀՀ-ում տնտեսությունը չէր զարգանում: Իսկ եթե մեր երկրի անունը փոխենք եւ Շվեյցարիա կամ Սինգապուր դնենք, մեր տնտեսությունը շատ արագ կնմանվի՞ այդ երկրների տնտեսությանը:

- Ոչ, պետք է համբերել: Կա կառավարություն, որը ցանկանում է ունենալ հետեւյալ սահմանված նախարարները եւ վերջ:

 - Ինչքա՞ն ժամանակ է պետք տնտեսության մեջ այս փոփոխությունների դրական արդյունքը զգալու համար:

- Դուք շատ խիստ եք հարցը դնում: Եթե մենք ուզում ենք փոխել մեր կենսաթոշակային ուղղվածությունը, երկար ժամանակ է պետք, եթե ուզում ենք կենսաթոշակներն ավելացնել, շատ երկար ժամանակ պետք չէ: Եթե ուզում ես պայքարել ստվերի դեմ, ժամանակ մի սահմանիր, քանի որ դա անընդհատ պայքար է: Բայց եթե դուք ուզում եք հասկանալ, թե նոր վարչապետի ու կառավարության գործունեությանը ժողովուրդն ինչ գնահատական կտա, ես կասեմ՝ սպասեք կառավարության ծրագիրը գա ԱԺ, հետո կխոսենք:

- Կարելի՞ է ասել, որ ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերի» դեպքերից հետո իշխանությունը վարչապետի ու կառավարության այս փոփոխությունն արեց, որ հասարակության մեջ առկա սթրեսային իրավիճակը թուլացնի կամ, ինչպես ասում են, գոլորշի բաց թողնի:

- Հասարակության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն, անկախ այն հանգամանքից, թե իշխանության արձագանքն ինչպիսին կլինի, իշխանությանը վերաբերող խնդիր է: Եվ պետության, իշխանության խնդիրը հասարակության մեջ կատարվող փոփոխություններին արձագանք տալն է: Եթե հարցնում եք, թե այդ իրադարձություններն ազդե՞լ են, կասեմ՝այո, ազդել են: Եթե հարցնում եք, թե այս փոփոխությունները ձեւակա՞ն են, կասեմ՝ ոչ, դա անհրաժեշտություն է: Եթե վարչապետը հայտարարում է, որ տնտեսությունը ծանր վիճակում է, ես չեմ կարող ասել, թե նա ձեւ է թափում, մեր տնտեսությունը լավ վիճակում է:

Տպել
4271 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին