«EU ASIA Busines Finance Centre»-ն պատրաստ է Հայաստանում մեկ միլիարդից ավելի եվրո ներդնել

29/09/2016 schedule13:30

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարությունից այսօր հայտնել են, որ «EU ASIA Busines Finance Centre» հոլդինգի ներդրողների պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին ժամանելու է Հայաստան՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար:

Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Սլովակիայի կառավարության և ազգային խորհրդի կարևոր ներկայացուցիչներ: Սլովակիան, որպես Եվրոմիության նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը, հատկապես, Իրանի հետ Հայաստանի ունեցած բացառիկ կապերի և հնարավորությունների օգտագործման նպատակով: Արդեն նախատեսված է հանդիպում, բացի վարչապետից, նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի,  ֆինանսների նախարար Վարդան Արամյանի,  էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

Հոլդինգը ցանկանում  է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ՝ «Համահայկական ԵՄ-Ասիա ֆոնդ» անվանմամբ, որի մեջ հոլդինգի ներդրողները պատրաստ են ներգավվելու Հայաստանի համար կենսական նախագծերի համար անհրաժեշտ գումարներ՝ մեկ և ավելի միլիարդ եվրոյի չափով:

Հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է «Նաիրիտ ԵՄ» կոնսորցիումը: Կառավարության հետ «Նաիրիտի» վերականգման խնդիրների քննարկման արդյունքում Հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները:

Հայաստանի հետ Հոլդինգի աշխատանքային ծրագրերի մեջ մտնում են Հայաստանին միջազգային բոլոր հնարավոր  համագործակցությունների մեջ ներգրավվելը: Հատկապես, հետաքրքրություն են ներկայացնում մետաքսի նոր ճանապարհի ստեղծումը`Իրան-Հայաստան-Սլովակիա ուղով, որի հայկական հատվածում հոլդինգը պատրաստ է ներդնելու Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ գումարները: Ուսումնասիրվում են նաև Իրան-Հայաստան գազատարով Բուլղարիա-ԵՄ գազ հասցնելու, Իրան-Վրաստան՝ Հայաստանով բարձրավոլտ էլեկտրական հոսանքագծերի կառուցման հնարավորությունները և էներգետիկ տարբեր նախագծերը ֆինանսավորելու և իրականացնելու խնդիրները:

ԵՀՄՖն կարծում է, որ այս նախագծերի հիմքը հաջող գցելու դեպքում Հայաստանը կունենա հիանալի նախադեպ և կստանա բացառիկ հնարավորություն  ստեղծվող «Համահայկական ԵՄ Ասիա ֆոնդ»-ի մեջ նաև հայկական սփյուռքի խոշոր գործարարներին ներգավվելու: Այս գործի նախաձեռնությունն ու կատարումն իր վրա է վերցնում ԵՀՄՖի և Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: 

Ըստ պարոն Գրիգորյանի, այս ծրագիրը ընձեռնում է Հայաստանի տնտեսության ներկայիս և ապագայի իրատեսորեն զարգացման ու հզորացման լավագույն հնարավորությունները: Այն իրականացվում է  նոր՝ ապաքաղաքականացված կառավարության ֆոնի հիման  վրա և կարող է հիմք հանդիսանալ ազգի համախմբման և երկրի հզորացման համար: Համախմբում ասելով պարոն Գրիգորյանն ի նկատի ունի թարմ, չկոռումպացված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող անհատների հետ համատեղ գործելը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանում այսօր իշխող բարքերից ազատվելուն  և նոր, ժամանակակից, եվրոպական արժեհամակարգին համաձայն գործելուն:

Սա հնարավոր  է միայն նոր քաղաքական պլատֆորմի շուրջ համախմբվելով: Նման քաղաքական ուժ Հայաստանում արդեն ձևավորվել է և մնում է ողջ ազգով այդ ուժի շուրջ համախմբվելը:

ԵՀՄՖն լիահույս է, որ վերոհիշյալ Հոլդինգը կհասնի իր նպատակներին և ՀՀ կառավարության հետ կգտնի համագործակցության լավագույն ելքեր:

Տպել
1678 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա