Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է նշանակվելուց 67 օր հետո

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսն այս պաշտոնում նշանակվելուց 67 օր հետո պաշտոնանկ է արվել օրեր առաջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետեւանքով: «The Telegraph» պարբերականի լրագրողները դեռ մինչ Էլարդայսի նշանակումը երկարատեւ հետաքննություն էին սկսել պարզելու համար անգլիական ֆուտբոլում կաշառակերության, կոռուպցիայի փաստերի առկայությունը:

Այդ գործի շրջանակներում լրագրողներն ասիացի ֆուտբոլային գործակալների անվան տակ հանդիպել են Էլարդայսի հետ, որը խոստացել է 400 հազար ֆունտ կաշառքի դիմաց օգնել նրանց շրջանցել օրենքները եւ մեծ շահույթներ ստանալ ֆուտբոլիստների տրանսֆերներից: «The Telegraph»-ի հրապարակումներն այս մասին ուղեկցվել են համապատասխան տեսանյութերով, լուսանկարներով, ինչից հետո Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել է Էլարդայսին:

«Էլարդայսի գործողություններն անհամատեղելի էր Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ: Նա հասկանում է, որ սխալվել է, ներողություն է խնդրել: Բայց տեղի ունեցածը լրջագույն իրադարձություն է եւ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է պաշտոնանկ անել Էլարդայսին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երիտասարդական հավաքականի մարզիչ Գարեթ Սաուտգեյթը»,- նշված է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ:

«The Telegraph»-ը երեկ էլ նոր նյութ է հրապարակել, պնդելով, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկա եւ նախկին 8 մարզիչ նույնպես կաշառակերությամբ են զբաղվում: Առայժմ այդ մարզիչների անունը չի հրապարկվում: Անգլիական ֆուտբոլում առաջիկայում մեծ սկանդալ է սպասվում:

Տպել
1317 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին