Կառավարական նոր համալիրը կառուցեցին 2.5 տարում, գյուղական դպրոցը 5 տարի անց էլ պատրաստ չէ

29/09/2016 schedule14:00

Հայաստանի իշխանությունները շատ արագաշարժ ու օպերատիվ են, անհրաժեշտ բոլոր միջոցները կարողանում են գտնել եւ խանգարող հանգամանքներ էլ չեն առաջանում, երբ խնդիրը վերաբերում է իրենց համար ճոխություններին ու հարմարավետությանը, իսկ ահա շարքային քաղաքացուն վերաբերող հարցերում դանդաղելու, գործին մատների արանքով նայելու հազարումի պատճառներ են հայտնվում: 

Ասվածի վկայությունն է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի հետ կապված պատմությունը: «hetq.am»-ի փոխանցմամբ, «դպրոցականները դասադուլ են հայտարարել, քանի որ չեն ցանկանում դասի գնալ 4-րդ կարգի վթարային շենքում, իսկ նոր դպրոցը, որի հիմքերը փորել են 2012 թվականից, դեռ վերջնական կառուցված չէ»: «Էս դպրոցում նորմալ պատեր էլ չկան, որ մենք նստենք, «սկվազիտ» չանի: Սաղ պատերը ծակ են», «դասի ենք նստում զոնտիկներով», «գաջը պոկվում, ընկնում ա գլխիս», «բայց ոչի՞նչ, որ մենք էն դարում ենք ապրում, որ պետք չի սենց վատ դպրոց ունենանք»,- մարզպետարանից ժամանած պաշտոնյաներին պահանջատիրական տոնով իրավիճակի անհեթեթությունն էին բացատրում երեխաները` հայտարարելով, իրենց առողջությունը դասերից կարեւոր են համարում ու դպրոց չեն հաճախելու:

«Նախագահին զեկուցվել է էս ամեն ինչը, ու իր խնդրանքը, իր հորդորն է, որ 10 օր համբերեք, մինչեւ վերջացնեն: Հիմա ես էլ, որպես ուսուցիչների, ձեզ եմ խնդրում, եկեք հարգենք մեր վերադասի խոսքը: Դուք կարող եք. երեխան ի՞նչ է, երեխան պլաստիլինի պես բան է, ուզենաս` ջրի կաթիլ կսարքես, ուզենաս` սուր»,- արդեն դպրոցի աշխատակազմին դիմելով` ասում էր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը:

Այս գյուղի դպրոցի կառուցման նպատակով բյուջեից հատկացվել է շուրջ 430 միլիոն 700 հազար դրամ կամ ներկայիս փոխարժեքով` մոտ 1 միլիոն դոլար: Կառուցման աշխատանքների ձեռքբերման իրավունքի մրցույթում հաղթող է ճանաչվել «Սպիտակ կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է: Շինաշխատանքները պետք է ավարտվեին 2 տարում: Այսինքն՝ նոր շենքը շահագործվելու էր 2014-ից, բայց 2016-ի կեսն էլ անցել է, իսկ այն դեռ ավարտուն տեսք չունի:

Նկատենք, որ այդ նույն ժամանակամիջոցում, ինչ ձեռնարկվել էր դպրոցի շինարարությունը, Արագած Ախոյանի հիմնադրած մեկ այլ ընկերություն` «Սպիտակ տնակը» զբաղված էր Երեւանում կառավարական վարչական համալիրի կառուցմամբ, որի արժեքը շուրջ 30 միլիոն դոլար էր: Այդ աշխատանքները սկսվեցին 2013-ի ապրիլին, իսկ 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցավ համալիրի հանդիսավոր բացումը: Ասել է թե` եթե Վարդենիսի դպրոցը 5 տարի անց էլ դեռ պատրաստ չէ եւ աշակերտների դասապրոցեսն այդ ողջ ընթացքում կազմակերպվում էր սահմռկեցուցիչ պայմաններում, ապա կառավարության 9  հարկանի շքեղ համալիրը շահագործման հանձնվեց 2.5 տարի անց:

Ենթադրվում է, որ ԱԺ պատգամավորի հիմնադրած ընկերությունների ռեսուրսները չեն բավարարել միաժամանակ տարբեր շինաշխատանքներով զբաղվելու համար: Իսկ թե ո՞ր շենքը կառուցել ու ավարտել առաջին հերթին, այս երկընտրանքը, բնականաբար, լուծվել է հօգուտ կառավարական համալիրի ու պաշտոնյաների հարմարավետության:

Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել Արագած Ախոյանի հետ: Իսկ Վարդենիս համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանը, խոսելով դպրոցի շինաշխատանքների ձգձգման մասին` ասաց, որ պատճառը նախագծային որոշակի սխալներն են` չբացառելով, սակայն, որ եղել են նաեւ այլ գործոններ: «Կարող է էլի ազդակներ կան, ես այդքան խորը տեղյակ չեմ»,- ասաց նա:

Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ բարձրացված աղմուկն ուղղակիորեն կապ ունի նախորդ շաբաթ տեղի ունեցած գյուղապետի ընտրությունների հետ, որտեղ պարտված թեկնածուն էլ հրահրել է այս ամենը: «Սա հետընտրական կուտակված բացասական էներգիան է, որը պիտի ժայթքեր ինչ-որ առիթով, եւ ժայթքեց մեկ-երկու «աբիժնիկների» կողմից` ջահելների լեզվով ասած (էս բառը չեմ սիրում, բայց տեղին է արտահայտել)»,-  նշեց նա:

Բայց եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ շահադիտական նպատակներով են խնդիրն առաջ քաշել, փաստն այն է, որ դպրոցի կառուցման գործը տարիներ շարունակ գլուխ չի եկել: Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ երբ կառավարական շենքն, ի տարբերություն դպրոցի, արագ ու անխոչընդոտ կառուցվում է, արդյոք դա չի՞ խոսում իշխանավորների սահմանած առաջնահերթությունների մասին:

«Ոնց որ ասեք` Գագիկ Ծառուկյանը իր շենքը սարքեց, ավարտեց, ձեր գեղացի Համբոն դեռ չի ավարտել: Կառավարությունը իր շենքը պիտի սարքեր: Այստեղ` այս ծայրամասային գյուղում կառուցվողը Հանրապետության հրապարակի վրա կառուցվող շենքի հետ ոնց եք համեմատում: Կառավարության շենքը ՀՀ կառավարությանն է, այսօրվա գործող անձինը չի, որն էսօր կա, վաղը չկա: Եթե պատվիրակություն է գալիս Մոսկվայից կամ Սինգապուրից, պիտի մտնեն այդ շենքը: Այդ շենքը պիտի լինի, որ ասեն` այ մարդ, սա պետությո՞ւն է, թե ինչ է»,- պատասխանեց Պետրոսյանը:

Դիտարկմանը՝ երբ գյուղի դպրոցի վիճակն են տեսնում, արդյոք պետության մասին պատկերացումը հենց դրանո՞վ չեն կազմում, գյուղապետը արձագանքեց. «Ձեզ չթվա ես պաշտպանում եմ իշխանություններին, մեր պետության մեջ շատ խնդիրներ կան, սկսած բանակից, ծայրամասային գյուղեր կան, որտեղ կոմունալ ոչ մի հարմարություն չկա: Մենք քաղաքից 50 կմ ենք հեռու, համայնքը գազիֆիկացված է, ասֆալտապատված է, ջրի բոլոր խողովակները փոխված են: Դպրոցն էլ մտել է ծրագրի մեջ, կառուցում են, մի միլիոն դոլար են ներդնում: Որոշակի խնդիրներ կան, որ այս ընթացքում կավարտեն»:

Դպրոցի լուսանկարները` «hetq.am» կայքից

Տպել
2557 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին