Մեղադրողը վկա բերեց. արտահերթ հարցաքննվեց Հովհաննես Հարությունյանի կինը

29/09/2016 schedule14:31

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 1-ի համարում

Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարության յուրաքանչյուր նիստից հետո հարց է ծագում՝ ի՞նչ անակնկալ է մատուցելու դատախազությունը հաջորդ նիստում: Պատկերացրեք՝ բոլորովին հեշտ չէ գուշակելը:

Երեկ, օրինակ, ակնկալվում էր, որ ցուցմունք է տալու Ապերը՝ Հովհաննես Հարությունյանը, որն այս մեղադրանքի մեխն է: Ըստ մեղադրական եզրակացության, նա է եղել պատվիրատուի եւ կատարողների միջեւ կապող օղակը: Միայն նա է, որ ուղղակի ցուցմունք է տվել Արմեն Սարգսյանի դեմ՝ նրան ներկայացնելով որպես Նաղդալյանի սպանության պատվիրատու: Վերջին 2 նիստերում Հ. Հարությունյանի հարցա-քննության հետաձգումը կասկած էր առաջացրել, որ Ապերին մշակում են:

Չենք կարծում, թե Ապերը դատարանում պատրաստվում էր հերքել Արմեն Սարգսյանի մասնակցությունը եւ ամեն ինչ վերցնել իր վրա, սակայն կասկած չկա, որ նա ինքնուրույն խաղ էր սկսել: Երեկ սպասվում էր, որ մշակման «աշխատանքները» արդյունք տված կլինեն, եւ նա իրենից պահանջվող ցուցմունքը կտա, սակայն երրորդ անգամ հարցաքննության հետաձգումը վեր էր բոլորի սպասելիքներից:

Նիստը սկսվելուն պես դահլիճից մի կին մոտեցավ դատավորին եւ ասաց, որ հայտարարություն է ուզում անել: Պարզվեց՝ Ապերի կինն է, դատակոչված վկա Գայանե Մելքոնյանը, որը պահանջում էր անհապաղ լսել իրեն: Ապա նա սկսեց խառնիխուռն խոսել, որից հասկացվեց, որ իրեն ճնշում են, հեռախոսով անանուն սպառնում, որ ինքը հոգնել է՝ «6 ամիս կուլ է տվել», այլեւս կուլ չի տալու: Ասաց, որ ինքը հիվանդ սիրտ ունի, որ Ապերն իրենց այնպես չի պահել, որ իրենք հիմա լռեն: Թեեւ Ապերը դեմ է իր խոսելուն, բայց ինքը խոսելու է, ամբողջ կյանքում լսել է Ապերին՝ հիմա չի լսելու:

Ասաց, որ ինչ-որ փաստաթուղթ ունի, որը 6 ամիս պահել է, բայց հիմա ներկայացնելու է դատարանին: Իսկ յուրաքանչյուր երկրորդ նախադասությունը նվիրված էր լրագրողներին ու նրանց լուսաբանումներին, որոնցից ինքը շատ դժգոհ է, քանի որ չի եղել մեկը, որ գրի, թե Ապերը լավ մարդ է՝ նրան «ռազբոյնիկ» են ներկայացրել: Դատավոր Արամյանը պատասխանեց, որ սպառնալիքների հարցով պետք է դիմի իրավապահ մարմիններին, սակայն տիկինը պահանջում էր իրեն արտահերթ հարցաքննել: Դատարանը քննության առավ ապացույցների հետազոտման կարգը փոխելու հարցը:

Կարծիքներ հայտնելիս դատավարության մասնակիցները նորից 2 բանակի բաժանվեցին. պաշտպանների մի մասը դեմ էր արտահերթ հարցաքննությանը, Լուսնթագ Բադալյանը, Հոկտեմբեր Քարամյանը եւ մեղադրողները կողմ էին, միայն հիշեցին, որ Գ.Մելքոնյանը վկա է եւ պետք է հարցաքննվի Արմեն Սարգսյանի ներկայությամբ: Չօգնեց անգամ Ռ. Գրիգորյանի առարկությունը, թե Ապերի ցուցմունքից առաջ կնոջը հարցաքննելը նրա վրա բարոյական ճնշում գործադրելու ձեւ է: Դատարանը կարգադրեց, «արդարադատության շահերից եւ գործի շահերից ելնելով», ապահովել Արմեն Սարգսյանի ներկայությունը:

Կայծակնային արագությամբ՝ կես ժամում, դատարան բերվեց Արմեն Սարգսյանը, որը խոսեց այն մասին, որ էլի են եղել դեպքեր, երբ կարելի էր իր կարծիքը հարցնել, բայց չեն հարցրել: Դատարանը ձայնը տվեց տիկնոջը: Նշենք, որ 2-3 ժամ տեւած հարցաքննության ժամանակ այլեւս ոչ մի բառ չհնչեց սպառնալիքների թեմայով, թեեւ դա էր արտահերթ հարցաքննվելու պաշտոնական պատճառաբանությունը: Նիստից հետո մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես էր գործով անցնող վկան հայտնվել դատարանի դահլիճում (վկաներին դարպասից ներս չեն թողնում), ոստիկաններից մեկն արդարացավ, թե՝ մենք չենք թողել, մեղադրող Զելիմ Թադեւոսյանն էր հետը ներս բերել:

Անցնենք ցուցմունքին: Տիկին Գայանեն պնդեց իր նախաքննական ցուցմունքը, սակայն, կարծում ենք, հենց սկզբից որպես ապացույց արժեզրկեց այն՝ հայտարարելով. «Ես որպես հայ կին պարտավոր եմ պաշտպանել իմ ամուսնուն»: Ցուցմունքը խոցելի էր եւ առանձնապես մեծ արժեք չէր ներկայացնում, քանի որ նրա բոլոր տեղեկությունները կամ կասկածելի էին կամ վերաբերում էին դեպքից 3-4 ամիս անց կատարվածին: Գ.Մելքոնյանը մի դեպքում պատմում էր սպանության պատվերի մանրամասները, մյուս դեպքում հայտարարում էր, թե ինքը մամուլից է իմացել թե ով՝ ում ինչ է տվել ու առել:

Սակայն մեղադրողին հետաքրքրում էր մի քանի դրվագ: Այն, որ դեկտեմբերի 23-24-ին Արմեն Սարգսյանը զանգել է Ապերին, եւ ինքը, որպես հայ կին, մյուս հեռախոսով լսել է նրանց խոսակցությունը: Արմենն ասել է. «Ազգի մեջ ես ու դու ենք թասիբով մնացել»: Եւ՝ «Մինչեւ նոր տարի ձենը լսեմ»: Նա չի հասկացել այդ խոսքերի իմաստը, բայց, փաստորեն, 5-6 ամիս մտապահել է, որ ցուցմունքում գրի: Իսկ տնից փախչելուց առաջ Ապերն իրեն ասել է. «Արմենի կեղտերն եմ քաշում»: Մնացածը վիրավորված կնոջ խոսք էր, որին Սարգսյանների ընտանիքը նեղության մեջ ձեռք չի մեկնել, չի հետաքրքրվել, կողքին չի կանգնել: Ինքը 2 անգամ այցելել է Արարատ, բայց Արմենին չի տեսել, իսկ Գրետա Սարգսյանը ոչնչից տեղյակ չի եղել եւ ոչնչով չի օգնել:

Միայն Արմենի բռնվելուց մեկ օր անց տիկին Գրետան այցելել է նրան եւ մի փաստաբանի տվյալներ փոխանցել, թե՝ դիմեք նրան, կօգնի: Սակայն իրենք նախընտրել են Հ. Քարամյանին: Արմեն Սարգսյանի հարցին, թե ինչու մարտի 5-ին Եռաբլուրում ինձ չմոտեցար ու չասացիր, որ Ապերն ասում է. «Արմենի կեղտերն եմ քաշում», վկան պատասխանեց. «Ես խուսափեցի մոտենալ, որ քեզ չվնասեմ»: Ապա հրապարակվեց փախուստի մեջ գտնվող Ապերի նոր հայտնված գրությունը, որտեղ նա գրել է կնոջը. «Այսպես որ գնա, ինձ կդարձնեն զակազչիկ, գնա Արարատ՝ Գրետայի հետ խոսի, ասա, որ միամիտ եմ եղել, որ վիճակս վատ է, ամեն թխկոցը մահ է, թող գոնե ասեն՝ ինչքան վախտից կազատեն, սպասողական վիճակից ցնդվում եմ»: Ապերը ցուցմունք կտա հինգշաբթի:

Արմինե Օհանյան

Տպել
984 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ