Թիվ 60 լիցենզիան կփոփոխվի. ասում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը

29/09/2016 schedule14:32

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 1-ի համարում

Եթե մինչ այս ՀՀ կապի ոլորտում հնարավոր զարգացումների մասին պետական պաշտոնյաները նախընտրում էին չխոսել, այսօր, երբ արդեն հրապարակվել է Բաց ժողովի նախագահողի եզրակացությունը, բոլորն այդ մասին խոսում են բացահայտ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ:

- Պրն Մանուկյան, ինչպիսի՞ քայլեր է պատրաստվում ձեռնարկել կառավարությունը Բաց ժողովի նախագահողի եզրակացության հրապարակումից հետո, եւ արդյո՞ք կառավարությանը գոհացնում է այդ եզրակացությունը:

- Մենք Բաց ժողովի նախագահողի եզրակացությունը կքննարկենք եւ մեր կարծիքը կներկայացնենք կառավարությանը: Կառավարության նիստում արդեն կոնկրետ որոշումներ կկայացվեն այդ եզրակացության հիման վրա: Ես համամիտ չեմ Բաց ժողովի նախագահողի միայն ներդրումների մասով արտահայտած դիրքորոշման հետ, ըստ որի՝ հեռահաղորդակցության ոլորտում ներդրումներ կատարելու պարտավորությունը OTE-ինն է, իսկ «ԱրմենՏելը» մեղավոր չէ: «ԱրմենՏելն» է իր հաշվետվություններով ցույց տվել, որ 174 մլն դոլարի ներդրում է կատարել:

OTE-ն չի մրցույթներ անցկացրել, ապրանքներ ձեռք բերել կամ աշխատանքներ կատարել, այդ ամենը կազմակերպել եւ իրականացրել է «ԱրմենՏելը»: Իմ այս անհամաձայնությունը ես անպայման կարտահայտեմ կառավարությանը ներկայացվելիք եզրակացության մեջ: Մնացած բոլոր հարցերում Բաց ժողովի նախագահը արտահայտել է այն, ինչը մենք ներկայացրել ենք իրեն: Բաց ժողովի նախագահողը պարզապես հանուն արդարության չէր կարող ուրիշ բան գրել: Կառավարությունը պետք է փոփոխություններ կատարի թիվ 60 լիցենզիայի 5-րդ կետում, որոնք կվերաբերեն տվյալների փոխանցման միջազգային ելքի եւ բջջային կապի մենաշնորհներից «ԱրմենՏելին» զրկելուն:

- Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ բջջային կապի եւ տվյալների հաղորդման միջազգային ելքի ոլորտներում մենաշնորհի ժամանակաշրջանի վերջը տրվեց, եւ այդ ոլորտներում մենաշնորհ այլեւս չի լինի:

- Մենաշնորհի ժամանակները վերջ տրված եկեք չհամարենք, այդպես կարող ենք ասել միայն կառավարության համապատասխան որոշումներից հետո: Իհարկե, դա էապես կնպաստի մեր հանրապետությունում բջջային կապի զարգացմանը: «ԱրմենՏելը» եւս կզբաղվի բջջային կապի ծառայության մատուցմամբ, նրա ձեռքից չենք վերցնում բջջային կապի ծառայություն մատուցելու նրա իրավունքը: Պարզապես կլինեն մի քանի օպերատորներ, եւ մրցակցություն կլինի այս ոլորտում:

- Ձեր կանխատեսմամբ, ազատականացված ոլորտներում քանի՞ նոր ընկերություններ կհայտնվեն,  ի՞նչ ժամկետներում եւ ինչպե՞ս եք գնահատում «ՌոսՏելեկոմի», «ՂարաբաղՏելի» եւ «ԱլկաՏելի»՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հեռանկարը:

- Հնարավոր ընկերությունների քանակը պայմանավորված կլինի նրանով, թե այդ ոլորտներում գործունեություն ծավալելու համար մրցույթ հայտարարելուց ինչպիսի պայմաններ կառաջադրենք: Ինձ թվում է՝ կլինեն շատ առաջարկներ, որովհետեւ հեռահաղորդակցության բնագավառն ամենաշահութաբերն է: Իհարկե, քանի դեռ մենաշնորհից զրկելու կառավարության որոշումը կայացված չէ, եւ որեւէ հայտարարությամբ հանդես չենք եկել, բնական է, որ հնարավոր օպերատորների կողմից գրավոր առաջարկներ ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող, սակայն արդեն եղել են բանավոր բազմաթիվ առաջարկներ:

Մեր կողմից կլինեն մշակված պայմաններ, որոնք կներկայացվեն հնարավոր օպերատորներին, եթե «ԱլկաՏելը» կամ «ՂարաբաղՏելը» կընդունի մեր պայմանները, կամ՝ շատ ավելի հեղինակավոր ընկերություններ, ապա ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Ով մեր երկրի կապի զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ առաջադրի, նրան հավանություն կտանք. կողմ ենք, որպեսզի լինեն մի քանի օպերատորներ: 

- Հնարավո՞ր է՝ որեւէ հայկական ընկերություն բջջային կապի  օպերատոր դառնա:

- Հեռահաղորդակցությունը շատ բարդ բնագավառ է, եւ որպեսզի այս ոլորտում գործունեություն ծավալես ու տեղ գրավես, անհրաժեշտ է ունենալ հսկայական փորձ: Միգուցե Հայաստանում կան նման ընկերություններ, որոնք կարող են բջջային կապի օպերատոր դառնալ, բայց ես չեմ տեսնում նման հավակնորդի:

- Ձեր կարծիքով, «ԱրմենՏելի» հետ տեղի ունեցած այս վերջին իրադարձությունները բացասապես չե՞ն ազդի օտարերկրյա ներդրումների վրա:

- Կապի այսօրվա ցածր որակն է բացասաբար ազդում ներդրումների ծավալների վրա: Այսօր առանց որակյալ կապի որեւէ նորմալ ներդրող Հայաստանում գործունեություն ծավալել չի ցանկանա, որովհետեւ այսօր տեխնիկայի դար է: Իհարկե, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար պարոն Վասիլակիսը մեզ սպառնում էր, որ ինքը Բեռլինում կհայտարարի, թե Հայաստանում խանգարում են ներդրումներին, սակայն դրա դեմ մենք եւս հակաքայլեր ունենք:

Մենք էլ բոլոր մեզ մոտ գործող միջազգային կազմակերպություններից կհավաքենք կապի որակի վերաբերյալ նրանց կարծիքները եւ կուղարկենք այն կազմակերպություններին, որոնց ներկայությամբ Գ. Վասիլակիսը խոստանում էր հայտարարությամբ հանդես գալ:

Վահագն Հովակիմյան

Տպել
1314 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին