Կատալոնիան մեկ տարի անց Իսպանիայից անկախություն հռչակելու շուրջ հանրաքվե է անցկացնելու

29/09/2016 schedule15:00

Կատալոնիան 2017 թվականի սեպտեմբերին Իսպանիայից անջատվելու եւ անկախ պետություն հռչակելու շուրջ հանրաքվե է անցկացնելու: Այս մասին երեկ երեկոյան կատալոնական խորհրդարանում ունեցած ելույթում այդ մասին հայտնել է երկրամասի վարչապետ Կարլես Պուչդեմոնտը: Նա նշել է, որ կցանկանար հանրաքվեի անցկացման հարցը համաձայնեցնել Իսպանիայի կառավարության հետ, սակայն, նրա խոսքով, եթե դա չհաջողվի անել, Կատալոնիան այդ հարցի շուրջ միակողմանի որոշում կկայացնի: Պուչդեմոնտը տեղեկացրել է, որ հանրաքվեն տեղի կունենա հաջորդ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին: Այսպիսով, Կատալոնիայի կառավարությունն առաջին անգամ հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ է նշում:

Մինչ այդ կատալոնական կառավարությունը ծրագրում է ավարտին հասցնել ապագա անկախ պետության պետական կառույցների ձեւավորման գործընթացը: Մինչ անկախ պետականության հռչակումը դրանք պետք է կազմավորված լինեն, որպեսզի հանրաքվեից անմիջապես հետո անցնեն իրենց պարտականությունների կատարմանը:Կատալոնիայի վարչապետը կառավարության անդամների առջեւ խնդիր է դրել մինչեւ 2017 թվականի հունիսի սկիզբ ավարտել պետական կառույցների ձեւավորման գործընթացը: Ներկա պահին ընթանում են նաեւ ապագա անկախ պետության Սահմանադրության մշակման աշխատանքները:

Բացի այդ, մոտ ժամանակներս երկրամասում սկսվելու է անկախ Կատալոնիայի անձնագրերի տրամադրումը: Այդ անձնագրերը գործելու են Իսպանիայի անձնագրերին զուգահեռ, սակայն անկախ պետության հռչակումից հետո ուժի մեջ են մնալու միայն կատալոնականները:

Չնայած կատալոնական կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին՝ մեկ տարի հետո նախատեսվող հանրաքվեն եւս կարող է արգելվել: Դեռ 2014 թվականի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե էր նշանակվել, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը այն անօրինական էր ճանաչել եւ արգելել դրա անցկացումը: Ամեն դեպքում, նույն օրը Կատալոնիայում անցկացվեց ոչ պաշտոնական բնույթ կրող հանրաքվե, որի մասնակիցների մոտ 80 տոկոսը կողմ են արտահայտվել Իսպանիայից անջատվելուն եւ անկախ պետություն ստեղծելուն:

Հակառակ Մադրիդի ստեղծած արգելքներին՝ Կատալոնիայի խորհրդարանն այս տարվա հուլիսի վերջին Իսպանիայից փուլային տարբերակով անջատվելու մասին որոշում էր կայացրել: Ըստ այդմ, 18 ամսվա ընթացքում Կատալոնիայում պետք է նշանակվի անկախության հանրաքվե: Հենց նշված ժամկետի շրջանակներում էլ մեկ տարի անց երկրամասում հանրաքվե է անցկացվելու: Ընդ որում, կատալոնացի ազգայնականները զգուշացրել են, որ այս անգամ հաշվի չեն առնելու Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշումները եւ հանրաքվեն անցկացվելու է, եթե վերջինս այս անգամ եւս որոշի արգելել այն:

Տպել
1192 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին