Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները 7 տոկոսով աճել են. ՊԵԿ

29/09/2016 schedule16:00

Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները մոտ 7%-ով գերազանցել են 2015 թվականի 8 ամիսների ցուցանիշը: Ինչպես այսօր տեղեկացրել են ՊԵԿ-ից, չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններին՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին գրանցել է գրեթե 293 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ի տարբերություն 2015 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված մոտ 275 մլրդ դրամի:

Եվ սա այն պայմաններում, երբ երկրի խոշորագույն հարկ վճարողներից առաջին 4-ի հարկային եկամուտները նվազել են ավելի քան 15 մլրդ դրամով. մասնավորապես, «Զանգեզուրի ՊՄԿ»՝ 11.4 մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»՝ 2.4 մլրդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»՝ 0.9 մլրդ դրամ, «Ղ-Տելեկոմ»՝ 0.6 մլրդ դրամ: Ընդ որում, սեպտեմբեր ամսվա կանխատեսումներով այդ թիվը կավելանա՝ կազմելով գրեթե 22 մլրդ դրամ:

«Ընդհանուր առմամբ, 3-րդ եռամսյակի տվյալներով ավելի քան 200 կազմակերպություն հարկային եկամուտների նվազում կունենա, իսկ դրանց վճարած հարկային եկամուտների ընդհանուր պակասը նախորդ տարվա նկատմամբ կկազմի ավելի քան 47 մլրդ դրամ»,-նշում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Ըստ նրա՝ մտահոգիչ է մի քանի խոշոր ոլորտների՝ կապի, էներգետիկայի մետաղական հանքարդյունահանման, բանկային գործունեության հարկային եկամուտների նվազումը: Եթե 2015թ.-ին խոշոր հարկ վճարողների ՀՏ-ում հաշվառված 520 կազմակերպությունների հարկային եկամուտների մոտ 56%-ն այս ոլորտներում գործող 46 կազմակերպություններն են ապահովել, ապա այս տարվա 9 ամսվա տվյալներով դրանց փաստացի հարկային եկամուտները կնվազեն գրեթե 17 մլրդ դրամով:

Վերջինների տեսակարար կշիռն ընդհանուր հարկային  եկամուտներում կկազմի մոտ 49%: «Նման պատկերը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով՝ թանկարժեք մետաղների համաշխարհային գների շարունակական անկմամբ, կապի ոլորտում մատուցված ծառայությունների նվազմամբ, էներգետիկայի ոլորտում սակագների և իրացման ծավալների, ինչպես նաև բանկային համակարգում շահութաբերության նվազմամբ»,- նկատում է Ռ. Մաշադյանը:

Այնուամենայնիվ, բացասական ազդեցությունները հնարավոր է եղել չեզոքացնել ստվերային շրջանառությունների բացահայտման ուղղությամբ վարչարարական արդյունավետ գործիքների կիրառման, հարկ վճարողների հետ ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, բացատրական և իրազեկման աշխատանքների ծավալների ավելացման ու հարկ վճարողների ինքնահայտարարագրման գիտակցության բարձրացման շնորհիվ: «2016թ. հունվար-օգոստոս ամիսներին ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից ճշգրտված հաշվարկների արդյունքում լրացուցիչ հայտարարագրվել է ավելի քան 5 մլրդ դրամ:

Համեմատության համար նշենք, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 144 ստուգմամբ առաջադրվել է 6 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն»,-շեշտում է Ռ. Մաշադյանը: Նա վստահեցնում է, որ ԽՀՎ ՀՏ-ը գործնական քայլերով կոտրել է տարիներով ձևավորված այն կարծրատիպը, թե տեսչությունում հաշվառված խոշոր ընկերությունների զգալի մասը, կապված լինելով հասարակության մեջ մեծ ազդեցություն և դիրք ունեցող անձանց հետ, կարող է խուսափել պատասխանատվությունից և հնչեցնում է հանրահայտ կազմակերպությունների անուններ. «9 ամիսների տվյալներով հարկային եկամուտների աճ կունենան «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ ՍՊԸ-ն՝ 5.3 մլրդ դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն՝ 4.2 մլրդ դրամ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 1.6 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 0.7 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն՝ 0.5 մլրդ դրամ»:

Տնտեսվարողներին հորդորելով գիտակցաբար մոտենալ մեր երկրի եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությանը և այդ գործում իրենց դերակատարմանը՝ տեսչության պետն ընդգծում է, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու հարկային իրավախախտումների բացահայտման հարցում. «Հարկային օրենսդրության պահանջների կատարումը պարտադիր է բոլոր հարկ վճարողների համար անխտիր՝ անկախ նրանց մեծությունից և սեփականատերի հասարակական դիրքից»:

Տպել
2907 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին