Ցավում եմ, որ Էդմոն Մարուքյանն իրանց քուչի մակարդակում էլ մնացել է. Ն.Փաշինյան. տեսանյութ

 

20.00 Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, թե որ է իրենց ամենամեծ առավելությունը.

«Մենք կարող ենք մտնել յուրաքանչյուր գյուղ, քաղաք, տուն եւ մեզ կդիմավորեն էդ տանը, ոչ մեկ չի ասի ռադդ քաշի էստեղից, կասեն համեցեք, որովհետեւ տեսել ենք ձեր ապրած կյանքը, եւ մենք ամեն մարդու աչքերի մեջ նայելով ՀՀ-ն դարձնելու ենք ազատ եւ երջանիկ երկիր, եւ ՀՀ-ում նոր կյանքը հաղթելու է»,- ասաց նա, ապա անդրադարձավ ընտրություններին:

Փաշինյանը հիշեցրեց ներկաներին, որ ընտրությունների կարգը փոխվել է, եթե նախկինում հնարավոր էր անհատ թեկնածուների օգտին քվեարկել, ապա այժմ քվեարկելու են առաջադրված կուսակցությունների օգտին.

«Ուզում եմ խոսել ՀՀԿ-ի մասին, ՀՀԿ-ն Վանաձորում ունի գործող քաղաքապետ՝ Սամվել Դարբինյանը, Սերժ Սարգսյանը որոշել է, որ Դարբինյանը չի լինելու ՀՀԿ-ի թեկնածու: Ինչի՞... ՀՀԿ-ականներն ասում են, որ Վանաձորի գործող քաղաքապետը վատ է  աշխատել, դրա համար իրեն փոխում ենք: Ես պատասխանատու կարող եմ ասել մի բան՝ Սամվել Դարբինյանը Վանաձորն ավելի վատ չի կառավարել, ինչքան Սերժ Սարգսյանն է ՀՀ-ն: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ Դարբինյանի նման քաղաքապետը պետք է հեռանա, պետք է հեռանա նաեւ ինքը: Հակառակ դեպքում, իր թիմակիցներին գցում է, որ կառչի իր աթոռից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը խոսեց նաեւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի մասին.

«ՀՀԿ-ն առաջադրել է Մամիկոն Ասլանյան անունով մի մարդու, որն առանձնապես հայտնի չի որպես ՀՀԿ-ական, հիմա բերել է Մամիկոն Ասլանյանին, իբր էդ ինքը չի, բայց վանաձորցիները հստակ պետք է գիտակցեն, որ չեն կարող ձայն տալ Մամիկոն Ասլանյանին, ՀՀԿ-ին ձայն տալ նշանակում է ձայն տալ  վերջին 17 տարվա կառավարմանը: ՀՀԿ-ին ձայն տալ, նշանակում է ձայն տալ Սերժ ու Սաշիկ Սարգսյաններին ու նրանց փեսա Միշիկին: Եթե վանաձորցիները ձայն տան Մամիկոն Ասլանյանին, թող ոչ մեկը չբողոքի Վանաձորի ու երկրի վիճակից, դա ձեր ընտրությունն է»,- ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ առաջադրված մյուս կուսակցություններին.

«ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն առաջադրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության անվան տակ ու այդ կուսակցության թեկնածուն հարցազրույց է տվել՝ մի պարբերություն ինձ ցույց տվեցին, փոխանակ իրենց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին գովի, Սերժ Սարգսյանին է գովում: Հետո էս կուսակցությունն ասում է մենք ընդդիմություն ենք, այսինքն՝ էն ընդդիմությունն եք, որ մտածում եք ՀՀԿ-ականները լա՞վ չեն քծնում Սերժ Սարգսյանին, դո՞ւք պետք է ավելի լավ քծնեք: Ով ձայն է տալիս ՀՎ-ին, ձայն է տալիս Արթուր Բաղդասարյանին ու ծախված գործիչներին, ասում է՝ ճիշտ եք անում, որ մեր ձայնը ծախում եք»,-հայտարարեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում պայքարող «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ, մասնավորապես, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ այսօր տված հարցազրույցին, որից պատգամավորն ուղղակի «ապշել է».

«Ուրեմն, ի նկատի ունենալով նաեւ ինձ ասում է, Էրեւանից մարդիկ են եկել, Վանաձորում քաղաքական քարոզարշավ են տանում, իբր էրեւանից եկածներն ի՞նչ գործ ունեն Վանաձորում, սենց բան մեկ էլ Մալաթիա Սեբաստիայում էի լսել, երբ Ալեքսանյանի կողմնակիցներն ասում էին՝ էս մեր թաղն ա, կենտրոնից կամ Լենինգրադյանից եկել եք մեր թաղում քարոզարշա՞վ եք անում: Այս թեմային չէի անդրադառնա, բայց չեմ հասկանում հիմա էլ Վանաձորում ուզում են Մարուքյանների կլա՞ն ստեղծել: Ասենք, նոր Սուրիկ Խաչատրյան է ուզում ՀՀ-ում ձեւավորվի, որ էս մեր Վանաձորն է, երեւանցիները չկան: Էդմոն Մարուքյան, եթե երեւանցի ենք, չպիտի՞ գանք ստեղ, ուրեմն սրանից հետո Էրեւան չմտնես, ձեր քուչից, ընդհանրապես դուրս չգաս, ամոթ էլ ա, այ քեզ բան:

Ուրեմն ասում եմ՝ չկա տենց մարդ, որ ՀՀ որեւէ գյուղում ինձ ասի դու ստեղից չես, որովհետեւ մենք մեր իրավունքը վաստակել ենք, ՀՀ-ն է իմ հայրենիքը, ես ծագումով իջեւանցի եմ, երբեք չեմ ասել, որ Իջեւանն է իմ հայրենիքը, ՀՀ-ն է իմ հայրենիքը, ՀՀ ցանկացած անկյունն է իմ հայրենիքը, ու ով փորձի իր քուչեն պահի մեզնից, ինքն էդ քուչում էլ կմնա, էդ քուչի մակարդակից չի աճի: Ցավում եմ, որ Էդմոն Մարուքյանն իրանց քուչի մակարդակում էլ մնացել է, իմիջայլոց, իրանց քուչեն որտե՞ղ է, մի հատ ցույց կտաք իրիկունը պիտի գնամ իրանց քուչան տենամ հլը»,- ասաց նա՝ դիմելով ներկաներին:

Փաշինյանը խոսեց նաեւ ԼՀ-ի՝ նախկինում արված առաջարկության՝ ընդդիմադիրների ինքնաբացարկի մասին.

«Էսօր պարոն Մարուքյանն ակնհայտ սուտ ասեց, ինքն ասել էր մենք սաստիկ ընդդիմություն ենք եւ մյուս ընդդիմադիր կուսակցություններին կոչ եմ անում հանել թեկնածությունները, որ Վանաձորում ընդդիմությունը հաղթի: Մենք միակ կուսակցությունն էինք, որ արձագանքեցինք, ասեցինք, այո՛, ուզում ենք, որ Վանաձորում ընդդիմությունը հաղթի: Բայց մենք կասկածում ենք, որ դուք ընդդիմություն եք, ինչո՞ւ ենք կասկածում, որովհետեւ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չորս տարվա պատգամավորության ընթացքում վեց անգամ վստահության քվե է տվել ՀՀԿ-ին:

Վեց անգամ Երեւանում, էդ կարո՞ղ է մտածել եք Սերժ Սարգսյանի քուչեն է, որ եկել եք պիտի անընդհատ իրանց օգտին քվեարկեք: Եթե պնդում եք, որ ընդդիմադիր եք, մենք պատրաստ ենք հանուն ընդդիմության հաղթանակի, հանել մեր թեկնածությունը, բայց 3 բան եք ուզում ձեզնից՝ առաջինը՝ հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի արյան համար, 2-րդ՝ հայտարարել, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, եւ երրորդ՝ մինչ սեպտեմբերի 22-ի ժամը 18:00-ն ԱԺ ներկայացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ:

Այս 3 պայմաններից ոչ մեկը չի կատարվել, էսքանից հետո ինքն ասում է՝ մենք պայմանները կատարել ենք, իրենք ինքնաբացարկ չեն հայտնել: Կներեք, սա համարում եմ անհարգալից վերաբերմունք վանաձորցիների նկատմամբ: Էն ինչ պահանջվում էր ապացուցել, ապացուցվեց: Մի հատ էլ ասում է՝ քվեարկել եմ էն բյուջեի օգտին, որով մեր բանակն է պահվում, գնացինք առաջնագիծ, տեսանք՝ ոնց է բանակը պահվում: Ասում է՝ էդ բյուջեով է թոշակառուներին թոշակ տրվում, եթե վանաձորցիները գոհ են իրենց ստացած թոշակից, թող գնան քվեարկեն էդ 2 կուսակցության օգտին՝ ՀՀԿ եւ ԼՀ, ովքեր ԱԺ-ում դաշինք են կազմել պետական բյուջեի շուրջ»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով ՔՊ-ի ծրագրին եւ թե ինչու պետք է վանաձորցին ձայն տա հենց իրենց, Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ համաձայն իրենց ծրագրի, իրենք հստակ ժամանակացույց են սահմանել, թե որ խնդիրն ինչ ժամկետներում է լուծվելու.

«Թե ինչ ժամկետներում է լուծվելու աղբահանության, լուսավորության, վերելակների, կաթող տանիքների հարցը: Եթե նշված որեւէ ժամկետ խախտենք, մենք հրաժարական ենք տալիս ամբողջ թիմով: Իսկ համապետական կոնտեքստը հետեւյալն է՝ ով քվեարկում է ՔՊ-ի օգտին, քվեարկում է իշխանությունից Սերժ Սարգսյանի եւ նրա թալանչի վարչակազմի հեռացման օգտին: Սա չի նշանակում, որ եթե Վանաձորում կամ Գյումրիում հաղթենք, ուրեմն հաջորդ օրն իշխանափոխություն է լինելու, սա նշանակում է, որ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներն իրենց ձայնով ասելու են, որ մենք էդ փոփոխությունն իրականացնելու ենք ողջ ՀՀ-ում: Այն պահին, երբ ՀՀ քաղաքացիների 50+1%-ը քվեարկեց մեր օգտին, մենք ասում ենք Սարգսյանն առավելագույնը մի ամսվա ընթացքում հեռացվելու է իշխանությունից»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ ով քվեարկում է ՔՊ-ի օգտին, նշանակում է քվեարկում է Սերժ Սարգսյանի հեռացման օգտին:

«Նա, ով ձայն է տալիս ՔՊ-ին, ձայն է տալիս Սասուն Միքայելյանին, ձայն է տալիս անձամբ ինձ, ՔՊ-ի օգտին քվեարկելը նշանակում է իմ օգտին քվեարկել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Վանաձորի ավագանու ՔՊ ցուցակը գլխավորող 3 անձին:

«Անդրե Ղուկասյանը Վանաձորում հայտնի ատամնաբույժ է, որն իր մասնագիտությամբ բարեխղճորեն ծառայել է Վանաձորին ու Լոռու մարզին, իր քրտինքով վաստակել է իր հացը, ինքն էսօր խնդիր չունի, իր աշխատանքով կարողանում է իր ընտանիքի բարեկեցությունն ապահովել, բայց նա այսօր կանգնած է հանուն նոր կյանքի: Ինքն ամեն օր շփվում է մարդկանց հետ, ովքեր փող չունեն բժշկի գնալու, որովհետեւ ՀՀ քաղաքացիների մեծ մասը մահամերձ վիճակում է գնում բժշկի:

Բաբկեն Կարապետյանը՝ ուսուցիչ եւ նախկին  զինվորական, այստեղ ասվեց, որ մայիսին մենք եղել ենք ծառայության, Բաբկեն Կարապետյանը եղել է մեր ջոկերից մեկի հրամանատարը, եւ կարող եմ ասել, որ անբասիր ծառայություն է իրականացրել, մարդ, որին կարելի է վստահել կյանքը:

Արամ Խաչատրյանը մեր դասակի հրամանատարն է եղել, նրա զինվորական կենսագրության մասին արդեն ասվեց. 2008 թվականի մարտին եղել է գումարտակի շտաբի պետ, մայորի կոչումով եւ բանակից հեռացվել է մի պատճառով՝ հրաժարվել է կատարել ժողովրդի դեմ գործողություններ կատարելու հրամանը: Հետո նրան առաջարկել են՝ արի, մեր թրի տակով անցի, ինչ գործի վրա մատդ դնես կտանք, Արամ Խաչատրյանը հրաժարվել է նաեւ էդ աշխատանքից:  Սա մարդու սկզբունքների մասին է խոսում: Ինչպես նաեւ վերջին 4 տարիներին Վանաձորի ավագանու անդամ է եղել եւ ավագանու անդամ լինելով Վանաձոր քաղաքում մի քառակուսի մետր հողակտոր ձեռք չի բերել, ես չգիտեմ՝ էսպիսի քանի ավագանու անդամ կարող է լինել ՀՀ-ում»,- հայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաեւ ՔՊ-ի կարգախոսի՝ «Նոր դեմքեր, նոր Վանաձոր»՝ զուգահեռներ տանելով Նոր Կյանք համայնքի հետ:

«Մեր խնդիրը նույնիսկ Սերժ Սարգսյանը չի, մեր խնդիրն է, որ ՀՀ-ն ունենա նոր կյանք, ընդհանրապես, շատ սիմվոլիկ է Նոր Կյանք գյուղը մեր գաղափարախոսության համար: Այն ձեւավորվել է 1947/48 թվականներին՝ ներգաղթի արդյունքում, եւ մեր քաղաքական ամենամեծ նպատակն է ՀՀ-ից կասեցնել արտագաղթը  եւ իրականացնել էնպիսի փոփոխություններ, որ հայության մեծագույն մասը վերադառնա ու ապրի ՀՀ-ում: Եվ ուրեմն, քվեարկելով ՔՊ-ի օգտին, դուք քվեարկում եք հանուն նոր կյանքի, հանուն մեծ հայրենադարձության: Ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ ՀՀ-ում»,- եզրափակեց նա:

Ի դեպ, հանրահավաքի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ինչպես եւ ելույթում հայտարարել էր, գնացել է Էդմոն Մարուքյանի շենքի բակ, լուսանկարվել եւ կատարել հետեւյալ գրառումը.

«Երեւանից եկել են Էդմոնենց հայաթում նկարվում են, չեն էլ ամաչում»։)

19.04 Ներկաներին ողջունեց Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ, ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանը: Վերջինս պատմեց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ Արամ Խաչատրյանի հետ դիրքերում է եղել եւ համոզվել, որ կարող է հոգատար ու լավ ղեկավար լինել.

«Արամը կարող է ղեկավարել, անվտանգ ու բարեկեցիկ դարձնել ձեր քաղաքը, որպես ավագանու անդամ ապացուցել է, թե ինչ կարող է անել»,- ասաց Սարգսյանը:

Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ Արամ Խաչատրյանը 2008 թվականի Մարտի 1-ին բանակի սպա է եղել, սակայն հրաժարվել է զենք բարձրացնել ժողովրդի դեմ, ինչի պատճառով հեռացվել է համակարգից.

«Արամը զորք չի հանել ժողովրդի դեմ, տեսեք, թե ինչ թեկնածու ունենք, գիտի թե Հայրենիքն ինչ է, խոնարհվում եմ քո առաջ՝ որպես հայոց բանակի գնդապետ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

«Ժողովուրդ ջան, խնդրում եմ՝ մասնակցեք ընտրության, մենք չենք ասում գնանք իշխանությանը ջարդշենք, գրավենք, եթե առավելագույն ձայն տաք, սրանք ո՞վ են, որ չփախնեն էս երկրից: Ես համախմբում եմ ցանկանում, ոչ մեկ չէր պատկերացնի, որ էս փոքր քանակությամբ ժողովուրդը 7 շրջան կազատագրեր, ես էդ հավատն եմ ուզում, 88-ի հավատն եմ ուզում, որ էս իրավիճակը կարգավորենք ու գնանք դեպի ապագա»,-հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Արամ Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց, որ մեկ օրից կավարտվի քարոզարշավը եւ հիշեցրեց, որ 8 կուսակցություն պայքարելու է հաղթանակի համար.

«Մենք մեր թիմով բազմաթիվ հանդիպումներ ունեցանք, ձեր դատին ներկայացրինք մեր նախընտրական ծրագիրը, այսօր վանաձորցին հուսահատ վիճակում է, հարկադրաբար բռնել է արտագաղթի ճամփան, օր օրի դատարկվում է քաղաքը»,-ասաց Խաչատրյանը:

ՔՊ-ի թեկնածուի խոսքով՝ վանաձորցին ընտրությունների միջոցով կարող է փոփոխություններ կատարել: Վերջինս հիշեցրեց, որ որոշ ուժերի ներկայացուցիչներ քարոզարշավի ժամանակ փորձել են ուրիշի կատարած աշխատանքը վերագրել իրենց՝ «ընտրողի քվեն կորզելու համար».

«Իսկ դրա հետեւանքը կլինի այն, որ վանաձորցու վիճակը կշարունակի մնալ նույնը՝ ծայրահեղ աղքատ: Ես սա բարոյական չեմ համարում, վանաձորցին արժանի չի խաբվելու, սակայն այժմ եկել է իմ, քո, մյուսների չխաբվելու ժամանակը, հակառակ դեպքում մեր երեխաները մեզ չեն ների»,-հայտարարեց նա:

 18.10 Վանաձորի Արցախ պուրակում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքը: Սպասվում է, որ ելույթներով են հանդես գալու ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ վարչության անդամ, Արցախյան պատերազմի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի առաջին համար, Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամ Արամ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, առաջադրվել է 8 կուսակցություն՝ ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ» եւ «Քաղաքացիական պայմանագիր»:

Տպել
13154 դիտում

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև