46 ոստիկանի ուղղությամբ քար «նետած» Սոսո Մարգարյանի ոտքից նռնակի բեկոր է դուրս եկել

29/09/2016 schedule22:09

Այսօր էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակ էր. սկսվում էր ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով դատական առաջին նիստը:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էին այդ գործից անջատված մասով 2 դատական նիստեր, որոնք, սակայն, սկսվելուն պես ընդհատվեցին. դատախազությունը սխալ վարչական շրջանի դատարան է ուղարկել քրեական գործերը:

Այս գործերով ամբաստանյալները մեղադրվում են Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում`ՊՊԾ գնդի մոտակայքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ: Ավելի կոնկրետ նրանք քարեր են նետել այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Նախ, սկսվեց մեղադրյալներ Սոսո Մարգարյանի, Գագիկ Միքայելյանի եւ Արսեն Մկրտումյանի գործով դատական նիստը: Նիստերի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Նրանց հարազատները երկու ամսվա դադարից հետո առաջին անգամ էին տեսնում տղաներին: Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալները քարերեր են նետել 46 ոստիկանների ուղղությամբ, սակայն պարզվեց, որ գործով տուժող չկա:

Թեեւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը վարույթ էր ընդունել գործը եւ դատական նիստի օր նշանակել, սակայն ուղղեց իր «սխալը» եւ խորհդակցական սենյակից վերադառալով որոշեց գործն ըստ ընդատության ուղարկել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի այս որոշումից դժգոհեցին թե՛ ամբաստանյալների պաշտպանները եւ թե՛ նրանց հարազատները: «Ի՞նչ եղավ՝ ժողովուրդ»,- հարցրեց դատավորը, ապա պարզաբանեց. «Գործը սխալ են ուղարկել»: Գագիկ Միքայելյանի հայրը արձագանքեց. «Սխալ են ուղարկել, սխալ էլ դատում են, սխալ էլ գործ են հարուցել»: Արդեն երկու ամսից ավելի կալանքի տակ գտնվող ամբաստանյալների հարազատներին բարկացրեց այն հանգամանքը, որ պետական մարմինների սխալի պատճառով դատական նիստերը պետք է ձգձգվեն:

Մեր զրույցում Սոսո Մարգարյանի հայր՝ Իշխան Մարգարյանն ասաց, որ իրականում որդին է տուժել ոստիկանների գործողություններից, սակայն այսօր հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Հայաստանում արդարադատություն չկա, սպասում են վերեւից հրահանգի, տուժողներ են ման գալիս, դուք ինքներդ նայեցիք, որ չկան, տուժողը մենք ենք, մեր ընտանիքներն են: 46 ոստիկան... կարելի է տղաներից մեկին ոստիկանության պետ նշանակել, մյուսին՝ տեղակալ»: Նա նաեւ բարձրաձայնեց այն մասին, որ մինչեւ այս պահն իր տղային բժշկական օգնություն չի տրամադրվել:

«Իմ տղան ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժել է, ոտքում եղած մի բեկորը դուրս է եկել, մյուսը դեռ ոտքի մեջ է: Նա Խորենացի փողոցում է եղել այնպես, ինչպես շատ այլ հայրենասեր երիտասարդներ»,- ասաց հայրը: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանն ավարտած Սոսո Մարգարյանն այժմ էլ Երեւանի պետական բժշկական համալսարանում է սովորում: Նրա տեսակցությունների վրա արգելանք է դրված, հարազատներն ասում են՝ պետք չէ այս քրեական գործով տուժողներ փնտրելու պատճառով ձգձգել նիստերը, քանի որ գործով միակ տուժողները մեղադրյալներն ու վերջիններիս ընտանիքներն են: Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ մեղադրյալներից ոչ մեկին վերագրված չէ ոստիկանին վնասվածք պատճառելու հանգամանքը, հետեւաբար` ոստիկանները եւ այն անձինք, որոնց գույքին վնաս է պատճառվել, չեն կարող տվյալ գործում տուժողի կարգավիճակ ունենալ. «Թող գնան մայր գործով պարզեն, թե ովքեր են իրենց վնաս պատճառել, իսկ այս գործով չեն կարող տուժող հանդիսանալ»: Արա Զաքարյանը այսօր պատրաստվում էր դատարան ներկայացնել իր պաշտպանյալ Սոսո Մարգարյանի խափանման միջոցը վերացնելու կամ գրավով փոխարինելու միջնորդությունը, սակայն գործն այլ դատարանին հանձնելու պատճառով առնվազն 20 օր հարցը մնալու է օդում կախված, իսկ երեք մեղադրյալները շարունակելու են մնալ կալանքի տակ, ըստ Զաքարյանի` դատարանի ապօրինի որոշման հիման վրա: Մեր հարցին, թե ոստիկանների գործողություններից է տուժել Սոսո Մարգարյանը, Արա Զաքարյանը պատասխանեց, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետեւանքով իր պաշտպանյալը ոտքի բազմակի վնասվածքներ է ստացել. «Մեկ շաբաթ առաջ բեկորներից մեկը ոտքից դուրս էր եկել: Էլի բեկորների կտորներ կային: ՔԿՀ-ից ասացին, որ համապատասխան բժիշկ են ներգրավելու եւ անհրաժեշտության դեպքում` վիրահատելու»,-ասաց նա:

Իր դժգոհությունն արտահայտեց նաեւ ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում ծառայած Գագիկ Միքայելյանի մայրը՝ Անահիտ Պողոսյանը, ում որդին մինչեւ կալանվայրում հայտնվելը պատմություն էր դասավանդում թիվ 142 ավագ դպրոցում: Մայրը հեգնեց նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը. «Ինքը շատ ուժեղ կարողությունների տեր է, որ մի քարով 46 ոստիկանի է հարվածել»:

Մյուս գործով ամբաստանյալները 4-ն են՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը: Նրանց գործը եւս ըստ ընդատության ուղարկվեց Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով դատարան էին ներկայացել գործով տուժած ոստիկանները, որոնց թիվը հասնում էր մոտ 20-ի: Ամբաստանյալների հարազատները նրանց հասցեին ամոթանքներ էին հնչեցնում:

Ըստ մեղադրանքի, Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել քար, մետաղյա ձողին նմանվող իր եւ փայտե կտորներ:

Թե երբ կնշանակվի այս գործերով դատական հաջորդ նիստերի օրը, դեռ հայտնի չէ:

Տպել
5103 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել