«ՀԺ»․ Քանի՞ միլիարդ դրամով ենք ավելի վատ ապրելու հաջորդ տարի

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը:

«Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու: Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են:

Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տալիս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ  կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս եւ հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով: Եկամուտների մասով եւս անհստակություն կա: Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է:

Թվային այս տարբերությունները թերեւս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների` այսինքն կատարողականի հետ: Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե՛ եկամուտների, եւ թե՛ ծախսերի մասով»,- մասնավորապես՝ գրում է թերթը:

Տպել
14783 դիտում

Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին

Ծառուկյանի հետ դժվար էր աշխատել. «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումը հարթ չի ընթացել

Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում. Հովհաննիսյան

Սանչեսն այսօր մարզվելու է ՄՅՈՒ-ի կազմում. մնաց Մխիթարյանը. թարմացվող

Երեւանում կառուցապատման թույլտվությունների տրամադրման ուղեցույց է մշակվել

Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ, Կարեն Կարապետյանը՝ մեկնել Դավոս

Եթե ապագա վարչապետի անունն այսօր հայտարարվի, մինչեւ ապրիլ նրան «կուտեն». Իսկանդարյան

Կարեն Կարապետյանը՝ Դավոս մեկնելու ճանապարհին (լուսանկարներ)

Սահմանին ադրբեջանական դիպուկահար խմբեր են գործել, ադրբեջանցի գնդապետն էլ «շարքից հանվել է»

Այժմ ՀՀ-ում ներդրումներ կատարելու լավագույն ժամանակն է. վստահեցնում է վարչապետը

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին վիզային ծառայություններ տրամադրել

Գայլերի հերթական հարձակման դեպքը Լոռու մարզի Դեբեդ գյուղում

Համացանցում ծաղրում են Քիմի 3-րդ երեխայի անունը

Սոչիում դրամ շորթելու գործով ձերբակալվել է «Ռոբսոն»-ից հարցազրույց վերցրած բլոգերը

Երեւանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է