Ծերացող, ծերացած Հայաստան. հանդերձյալ կյանքն այլեւս սարսափելի չէ

30/09/2016 schedule10:55

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Ունենալով տարիքն ու զվարթությունը բարեհաջող համատեղող ԱԺ նախագահ՝ Հայաստանը եւս կարող է հավակնել տոնել այդ օրը:

Երկիրն ընդունված է համարել ծերացող, երբ բնակչության 14 տոկոսից ավելին 65-ն անց մարդիկ են: Ըստ ժողովրդագիրների՝ Հայաստանն արդեն ծերացած երկիր է: Եվրոպայում, Արեւմուտքում, Ճապոնիայում, Հայաստանում մարդիկ ծերանում են նույն տարիքում: Սակայն տարբեր երկրներում մարդիկ իրենց ծեր են զգում տարբեր տարիքներում: Մշակութաբան Ռուբեն Անգալադյանը մի առիթով նկատեց, թե հայ կանայք օր առաջ երազում են տատիկ դառնալու մասին, այն դեպքում, երբ Եվրոպայում, Արեւմուտքում կանայք իրենց կին են զգում անգամ խոր ծերության շրջանում: Ինքս էլ ապշած էի, երբ տարիներ առաջ, Ատլանտյան օվկիանոսի ափին տեսա տարեց նուդիստների. 70-80-ն անց տատիկներն ու պապիկները՝ լրիվ մերկ կամ բարեմասնությունները մասամբ ծածկած, հանգստանում էին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թվականին տարեցները կկազմեն աշխարհի բնակչության 15,6 տոկոսը (այժմ 7,7 տոկոսն են): «Տարեց»՝ նշանակում է մարդ, որը չի աշխատում, ունի խնամքի կարիք: Իսկ աշխարհում տարեցներին պետական միջոցներով պահելը բարդանում է: Հայերիս թվում էր, թե ծերացումն էլ կշրջանցի Հայաստանը, ինչպես շրջանցում է բարեկեցությունը, եւ որ աշխարհի բոլոր փորձություններից մեզ կփրկի մեր ունեցած ամենաամուր ձեռքբերումը` հայկական ընտանիքը, որտեղ տարեց մարդկանց հանդեպ պատկառանքը, ի տարբերություն մյուս ազգերի, ոչ թե բարեկրթության նշան է, այլ հին հայկական ավանդույթ: Այդպե՞ս է արդյոք:

Որ հայ  ընտանիքներն ավելի ամուր են, լսել ենք միշտ: Հիմնավորումն այսպես է հնչում` հարյուրամյակներով պետականություն չենք ունեցել, հետեւաբար` ընտանիքը ստանձնել է ինքն իր համար պետություն լինելու առաքելությունն ու, այդպիսով, ամրացել:

Այսօր, սակայն, ամենեւին բարդ չէ համոզվել, որ հայկական ընտանիքի ամրության մասին լուրերը մասամբ չափազանցված են: Փնտրեք, դիցուք, «Ընտանիքն այսինչ ազգի կյանքում» հոդվածը: Եվ էկրանին կհայտնվեն բազմաթիվ հոդվածներ՝ այսպիսի վերնագրերով. «Ընտանիքը ճապոնացիների համար առաջնային է», նույնը` չինացիների, ամերիկացիների, գերմանացիների եւ մյուս բոլոր ազգերի համար: Ստացվում է, որ հայկական ընտանիքի ամրության մասին ուռճացված տեսակետները սթափ վերագնահատման անհրաժեշտություն ունեն: Գուցե մեր ընտանիքներն ամուր են, քանի որ իրենց չե՞ն կարող թույլ տալ ամուր չլինելու շքեղությունը:

Նկատի ունեմ` ունե՞ն մարդիկ ազատություն` ընտրել իրենց ընտանիքի մոդելը, փոխհարաբերությունների աստիճանն ու պարտականությունների սահմանը: Թե՞ նյութական կամ բարոյական կախվածությունն է ստիպում ընտանիքին` համերաշխորեն եփվել քլթքլթացող կաթսայում: Շատ զավակներ կախված են ծնողներից. ծնողներն ունեն բնակմակերես, որտեղ բնակվում են նորաստեղծ ընտանիքները: Տարեց ծնողները նաեւ թոշակ են ստանում: Մյուս կողմից` ծնողներից շատերն ուղղակիորեն կախված են զավակներից, քանի որ ստացած թոշակն այնքան քիչ է, որ դրա միակ առավելությունն այն ստանալու օրը տանից դուրս գալն ու օդափոխվելն է:

Հայաստանում վաղուց արդեն միտում կա` տարիքն առած տղամարդիկ թողնում են հասակակից կանանց եւ ամուսնանում երիտասարդների հետ: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածներն արդեն չեն էլ թաքցնում, որ Սվետան ու Իրինան ավելի հրապուրիչ են, քան իրենց գիրուկ կանայք:

Տարեց ծնողներն օրվա հացի խնդիր ունեցող զավակների համար անուղղակիորեն բեռ են դառնում եւ հաճախ ինքնասպան լինում: Ճշտենք. խնդիրը ծնողի սրբության մասին տեսությունը չէ, այլ կոնկրետ կյանքը` կոնկրետ փոխհարաբերություններով: Հայաստանում ընտանիքի գաղափարի հիմքում հաճախ գոյատեւման խնդիրն է, այլ ոչ թե ինքնուրույն մարդկանց կամավոր համակեցությունը` կամավոր փոխօգնության հիմունքներով: Հակառակ դեպքում` Հայաստանում ծերանալն այսքան տագնապներ չէր առաջացնի:

Հետեւաբար, մեր պատկերացումները, թե պետության բացակայությունը նպաստել է հայկական ընտանիքների ամրացմանը, չի աշխատում: Պետականություն չունենալը կամ թույլ պետություն ունենալը քայքայում է ընտանիքը:

Իշխանությունները Հայաստանի ծերացող բնակչության տագնապներից իրենց կարող են ավտոմատ ազատված համարել: Նախ` կենսաթոշակները մարդկանց հնարավորություն են տալիս միայն ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը Երկիր մոլորակի վրա:

Հայաստանում կենսաթոշակային տարիքը 65-ն է: Սա` ֆորմալ, իսկ իրականում աշխատանքային տարիքը, լավագույն դեպքում, 45-50-ն է:

Աշխատելու հավանականությունը 45-ից հետո կտրուկ նվազում է: Եվ մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը մարդիկ, այսպես թե այնպես, կախված են ընտանիքի աշխատող անդամներից (եթե այդպիսիք կան): Պետությունը կարող է սփոփվել հանգամանքից, որ Հայաստանում կյանքի միջին տեւողությունը բարձր չէ` ըստ ՀՀ ԱՆ 2014 թ. տվյալների՝ 74 տարի: Այսինքն` պետությունը մարդկանց թոշակով ապահովում է մոտավորապես 9 տարի:

Ծերությունը լուրջ խնդիր է նաեւ Ճապոնիայում: Ըստ Ճապոնիայի Առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության 2015 թ. տվյալների` այս երկրում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 80 տարի է:

Ընդ որում` մարդիկ թոշակի են անցնում 65 տարեկանում: Թոշակային կյանքի միջակայքը բավականին զգալի է պետության համար, եւ դա է պատճառը, որ 2 տարի առաջ Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն կոչ արեց տարեցներին` կյանքի հետ հաշիվները փակել ժամանակին՝ խոստանալով, որ ինքն էլ այդպես կվարվի:

Այնպես չէ, որ Հայաստանում իշխանությունները ոչինչ չեն առաջարկում տարեցներին: Ամեն դեպքում, ամեն ինչ արվում է, որ առաջացած տարիքի մարդկանց համար հանդերձյալ աշխարհը սարսափելի չթվա:

Լիլիթ Ավագյան

Տպել
3708 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին