Ադրբեջանն «Իսկանդերների» քարոզչական պատասխանն է փնտրում

30/09/2016 schedule12:09

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին, որի ժամանակ ցուցադրվեցին արդեն շատերին հայտնի «Իսկանդեր» համակարգերը, Ադրբեջանում «մեր պատասխանը Չեմբեռլենին» տարբերակով տեղեկատվական հակադարձումներ են անում:

Բաքվում ակտիվորեն երկու հիմնական եւ, եթե  խորը դիտարկենք, միմյանց հակասող թեզեր են զարգացնում տեղեկատվական դաշտում:

Մի կողմից ամեն կերպ փորձ է արվում հանրային ընկալման մեջ գետնին հավասարեցնել Երեւանում տեղի ունեցած զորահանդեսի նշանակությունը, ասելով՝ «Իսկանդերները Հայաստանին չեն պատկանում», «դրանք միայն մուլյաժներ էին» եւ այլն: Մյուս կողմից էլի փորձ է կատարվում ցուցադրել սեփական ռազմական դոմինանտությունը եւ այդ կերպ կոմպենսացնել հանրային ընկալման մեջ «Իսկանդերների» առկայության փաստը: Ադրբեջանում ձեւավորվում է մեկ նոր բարդույթ, «Իսկանդերի» բարդույթը: Բաքվում սեպտեմբերի 27-30-ին անցկացվող միջազգային ռազմական ADEX-2016 ցուցահանդեսի շրջանակներում կատարվող միջոցառումների մի զգալի մասը, ըստ ադրբեջանական աղբյուրների մատուցած լրատվության, վերածվել է Հայաստանի հասցեին ռազմական հռետորաբանության «արտահոսքի»: Գործիքակազմը նույնն է, հիմնավորումները՝ եւս: Ամեն ինչ պտտվում է «մենք շատ փող ունենք եւ կարող ենք շատ զենք գնել» թեզի շուրջ:

Հենց այս համատեքստում են հնչում Ադրբեջանի պաշտպանության ու ռազմական արդյունաբերության նախարարների հայտարարություններն առ այն, որ պաշտոնական Բաքուն նախատեսում է իր զինանոցը համալրել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներով: «Մենք բանակցում ենք աշխարհի առաջատար ընկերությունների հետ` Ադրբեջանում 280 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ կիրառելու շուրջ»,- ասել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Հենց այդ 280 կմ շառավիղով ցանկացած թիրախ մեծ ճշգրտությամբ կարող են խոցել Հայաստան առաքված եւ հայկական զինված ուժերում այժմ մարտական հերթապահություն իրականացնող «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը:

Միեւնույն ժամանակ տարբեր ուժգնությամբ տեղեկատվական դաշտ բաց թողնվող քարոզչական թեզերը եւս երկու կարեւոր հանգամանքների մասին են վկայում: Առաջին՝ այն, որ Ադրբեջանը խոսում է բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ ձեռք բերելու մասին, նշանակում է, որ գոնե միջնաժամկետ հեռանկարում Բաքուն «Իսկանդերներ» ձեռք բերելու հույս չունի: Չի բացառվում, որ սա Ռուսաստանին շանտաժ անելու փորձ է՝ սպառազինությունների ձեռքբերման աղբյուրների հարցում առաջնահերթությունների վերանայման մասին ակնարկելով: Մյուս կողմից, նավթի գների կտրուկ անկման եւ ներքին ահռելի ծախսերի պահպանման պայմաններում շուկայական գներով միլիարդների սպառազինություն ձեռք բերելու համար Ադրբեջանը պետք է իր ընդերքը մի քանի անգամ արագ վաճառի:

Այն, ինչ այժմ կատարվում է, ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովն անվանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օբյեկտիվորեն գոյություն ունեցող սպառազինության մրցավազքի եւս մեկ օրինակ: «Այժմ հենց այդ ոլորտում է գնում սպառազինությունների մրցավազքը: Խոսքը միջին եւ մեծ հեռահարության հրթիռների ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ հենց այդ համակարգերն այս կոնֆլիկտում ունեն ստրատեգիական նշանակություն եւ հրթիռային զսպման հարցում կարեւոր դեր են խաղում», - ասաց փորձագետը մեզ հետ զրույցում՝ հավելելով, որ սպառազինությունների մրցավազքը կլանում է կոնֆլիկտում մասնակից երկրների ռեսուրսների մեծ մասը:

Այնուամենայնիվ, տարբերությունն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մեկ ընդհանուր դաշինքում գտնվելով, կարողանում է փոքր ռեսուրսներով մասնակցել այդ մրցավազքին: Այն բանից հետո, երբ 2010 թվականին ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագիրը, ինչի դիմաց Ռուսաստանը համաձայնեց ապահովել ՀՀ Զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու մասնակցել սահմանների պաշտպանությանը, հայ-ադրբեջանական սպառազինությունների մրցավազքը ինչ-որ չափով տեղափոխվեց ՌԴ-Ադրբեջան սպառազինությունների մրցակցության դաշտ:

Ուստի, Ադրբեջանն այժմ մտածում է միայն պատասխանի մասին, նշում է Հարությունովն ու հավելում. «Սակայն ինչ հրթիռներ էլ նա ձեռք բերի, մեկ է, դրանք չեն կարողանալու չեզոքացնել «Իսկանդերներին»: Չկան նման այլ համակարգեր: Դրանք բարձր ճշգրտությամբ հեռահար համակարգեր են, իսկ դա նշանակում է, որ կոնֆլիկտի վերսկսման պարագայում Ադրբեջանում լարվածության մեջ են լինելու բոլորը, անգամ նախագահ Ալիեւն իր հանգստյան սենյակում: Ադրբեջանի ցանկացած կետ պոտենցիալ թիրախի է վերածվում»: Ըստ փորձագետի, Ադրբեջանն այժմ զբաղված է քարոզչական սիմետրիկ պատասխանի որոնմամբ, ոչ այնքան իրական այլընտրանքային համակարգերի ձեռքբերմամբ:

Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, ռազմական տեսանկյունից մասնագետների համար այդ հայտարարությունները ոչինչ են, քանի որ Բաքուն «Իսկանդեր» համակարգերին հակադրելու բան չունի: «Իսկ վերջինիս հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմն առնելու համար Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել «Ինֆաունա» տեսակի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ»,- ասաց փորձագետը:

Տպել
8238 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ