Թե ինչու չի լինում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

Ղարաբաղյան խնդրի լուծման ձեւաչափը մնում է նույնը: Հիմնական կարեւորությունը` ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը, հայկական կողմի համար մնում է անփոփոխ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Զաքարյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության վեկտորում փոփոխության կարիք չկա, ՀՀ-ն իր շահերին համահունչ քաղաքականություն է իրականացնում:

Armtimes.com-ի դիտարկմանը՝ որքանո՞վ է մեր շահերին համահունչ այն, որ մեր ռազմավարական գործընկերն Ադրբեջանի հետ ուղղաթիռների վերանորոգման գործարան է հիմնում, ինչպես նաեւ երեկ ադրբեջանական կողմը հայտարարել էր ՌԴ-ի հետ համատեղ նոր սերնդի տակտիկական հրթիռների արտադրության մասին, Զաքարյանն ասաց.

«Նոր սերնդի տակտիկական հրթիռների արտադրությունը ոչ թե ՌԴ-ի, այլ Իսրայելի հետ են սկսել, ՌԴ-ի հետ կա նախագիծ՝ ուղղաթիռների վերանորոգման: Դա նորություն չի, եւ այդ հարցում որեւէ սուր փոփոխություն չենք նկատում, որովհետեւ Ադրբեջանի սպառազինությունը՝ անկախ նրանից, թե որ պետության հետ է իրականացնում, միմիայն ամբողջ տարածաշրջանի համար է վտանգ ներկայացնում: Սա է մեր մոտեցումը եւ միակ ճշմարտությունը, որը գոյություն ունի: Թե Ադրբեջանն ում հետ է վերանորոգում, ում հետ՝ արտադրում, մեծ հաշվով խնդրի էությունը չի փոխում: Բայց խնդրի էությունը փոխվում է նրանով, որ սրում է լարվածությունը տարածաշրջանում»:

Մեր հիշեցմանը, որ քիչ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ԼՂ խնդրի կարգավորումը լուծում չունի, քանի որ առաջնորդները պատրաստ չեն, սա չի ենթադրում արդյո՞ք, որ բանակցությունները փակուղում են, Զաքարյանը պատասխանեց.

«Բանակցությունները փակուղում չեն, հիմնավորված կերպով սպասողական վիճակում են, մենք հիմնավորված կերպով ե՛ւ Վիեննայում, ե՛ւ Սանկտ Պետերբուրգում ամբողջովին հիմնավորել ենք, թե ինչու ենք անհրաժեշտ համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական թվի ավելացումը, թե որքանով է արդարացված հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների տեղադրումը: Սա հայկական կողմի կապրիզը չէ, այլ նաեւ ՄԽ համանախագահների մոտեցումն է, որովհետեւ չի կարող լինել պատերազմ ու զուգահեռ խաղաղ բանակցություն»:

Զաքարյանի խոսքով՝ հայկական կողմը սպասում է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ կիրառվեն՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման պահանջով:

«Ալիեւին ու իր խմբավորմանը բերել այն ընկալման, որ անհրաժեշտ է հրապարակային խոսել ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման մասին»,- ասաց Արտակ Զաքարյանը:

«Չեն կարող լինել չարդարացված զիջումներ կամ փոխզիջումներ: ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այլ հարցերի շուրջ կարող են բանակցել, բայց ոչ սրանց:

Զաքարյանը հստակեցրեց՝ գուցե ադրբեջանական կողմի համար բանակցությունները փակուղում են, բայց ոչ ՀՀ-ի համար:

«ԼՂ բանակցությունները մեր տեսակետից փակուղում չեն, ռացիոնալ փուլում են, որն ունի մեկ անհրաժեշտություն՝ վերականգնել խաղաղ կարգավորման միջավայրը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, որն այդպես էլ հնարավոր չի լինում կազմակերպել, չնայած տեւական ժամանակ խոսվում է,  Զաքարյանն ասաց.

«Նախագահների հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ հնարավոր լինի համաձայնեցնել նախագահների օրակարգերը: Այս պահի դրությամբ, չկա նման տեսանելի օր կամ հնարավորություն, բայց, բնականաբար, բանակցություններ նշանակում է նաեւ հանդիպումներ»:

Մեր ճշտող հարցին՝ հանդիպում հնարավոր չի լինում կազմակերպել օրակարգի պատճառով, Արտակ Զաքարյանը պատասխանեց.

«Բնականաբար, ամեն հանդիպումը պետք է ունենա նպատակ, եւ քանի դեռ համանախագահների կողմից հստակեցված չէ, դեռ ոչինչ չկա: Համանախագահները գալու են տարածաշրջան: Կարծում եմ՝ այցից հետո նաեւ խոսք կլինի նախագահների եւ Արտաքին գործերի նախարարների հետագա հանդիպումների մասին»:

 

Տպել
7454 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում