Մադրիդի «Ատլետիկոն» գերմանական նոր ֆուտբոլային մեքենա է՝ հարավցու սրտով

Այնպես էր ստացվել, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ակումբային վարկանիշային աղյուսակի առաջատար Իսպանիայի 3 թիմ մրցեցին նույն աղյուսակում 2-րդ տեղում ընթացող Գերմանիայի թիմերի հետ: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Գերմանիայի 4-րդ թիմին՝ Մյունխենգլադբախի «Բորուսիային», իսկ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»՝ Իսպանիայի 3-րդ թիմին՝ Մադրիդի «Ատլետիկոյին», 2 երկրների փոխչեմպիոններ Դորտմունդի «Բորուսիան» եւ Մադրիդի «Ռեալն» էլ մրցեցին իրար հետ գերմանական թիմի դաշտում:

Իսպանա - գերմանական այս միկրոմրցաշարն ավարտվեց Իսպանիայի լիակատար հաղթանակով. «Բարսելոնան» հաղթեց 2-1, «Ատլետիկոն»՝ 1-0, «Բորուսիա» - «Ռեալ» խաղն էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2: Եթե ավելացնենք, որ նույն տուրի շրջանակներում հաղթանակ տարավ նաեւ իսպանական 4-րդ թիմը՝ «Սեւիլիան» (Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ 1-0 հաշվով), իսկ գերմանական 4-րդ թիմը՝ «Բայերը», ոչ-ոքի ավարտեց իր հանդիպումը «Մոնակոյի» հետ (0-0), ապա իսպանական թիմերի «հաղթանակը» կարելի է բնութագրել նաեւ «ջախջախիչ» բառով:

Բայց այս հանդիպումներից առանձնանում էր «Ատլետիկո»- «Բավարիա» խաղը: Անցյալ խաղաշրջանում իսպանական թիմը կարողացավ կիսաեզրափակիչում հաղթահարել «Բավարիայի» արգելքը՝ տանը հաղթելով 1-0 հաշվով: Այս անգամ թվում էր, թե «Ատլետիկոյի» խնդիրը շատ ավելի դժվար է: «Բավարիան» նոր գլխավոր մարզիչ, իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 8 անընդմեջ հաղթանակներ էր տոնել, եւ այս թիմի շանսերը մինչ խաղը գնահատվում էին շատ ավելի բարձր: Բայց «Ատլետիկոն» եւ նրա մարզիչ Դիեգո Սիմեոնեն կրկին անգամ զարմացրին ֆուտբոլային աշխարհին:

Ուղիղ 1 տարի առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի պարտվեց պորտուգալական «Բենֆիկային». այդ խաղից հետո մինչ այսօր այլեւս ոչ մի ակումբի չի հաջողվեց Լիգայի խաղարկությունում գոլ խփել «Ատլետիկոյին»: Չհաջողվեց նաեւ նախորդ 8 խաղերում 27 գոլ խփած «Բավարիային». խելահեղ նվիրումով հանդես եկած «Ատլետիկոն» հաղթեց 1-0 հաշվով: Խաղի թերեւս ամենաբնութագրիչ տվյալը 2 թիմերի բոլոր ֆուտբոլիստների կատարած աշխատանքի ցուցանիշն է. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները վազել են անհավանական՝ 116, 5 կմ, «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ 8,5 կմ-ով պակաս՝ 108 կմ: 

«Գերազանց հանդիպում անցկացրեցինք: Ամեն ինչ ստացվեց ինչպես նախատեսել էինք: 90 րոպե մեր խաղը խաղացինք՝ պրեսինգ, արագ հակագրոհներ, ամուր պաշտպանություն: Սա մեր լավագույն հանդիպումներից էր», - ասել է Սիմեոնեն: Իսպանական եւ գերմանական մամուլը հիացական խոսքեր չեն խնայել «Ատլետիկոյի» խաղի վերաբերյալ: «Այս խաղում «Ատլետիկոն» ավելի շատ էր նման գերմանական թիմի, քան «Բավարիան»: Մադրիդյան ակումբը ցուցադրեց կարգապահ, էֆեկտիվ ֆուտբոլ», - նշում է իսպանական «El Mundo Deportivo»-ն, իսկ գերմանական «SՖddeutsche»-ն կարծես շարունակել է այս միտքը. ««Ատլետիկոն» գերմանական մեքենա է՝ հարավցու սրտով»:

Տպել
2420 դիտում

Ըննթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին