Անհրաժեշտ է իշխանափոխություն. հայտարարում է ԳԱԱ ակադեմիկոսը

30/09/2016 schedule13:38

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 2-ի համարում

Հայաստանյան մտավորականությունը, գոնե արտաքուստ, անտարբեր է հայաստանյան քաղաքական իրադարձությունների նկատմամբ: Առավել ակտիվ մասը աչքի է ընկնում միայն «Մեսրոպ Մաշտոցի», «Անանիա Շիրակացու» կամ «Մովսես Խորենացու» շքանշաններ ստանալով: Մյուսները, եթե նույնիսկ զբաղված չեն իշխանությունների մեծարմամբ, ապա երբեւէ չեն էլ համարձակվում հանդես գալ նրանց գործողությունները քննարկողի, առավել եւս՝ քննադատողի դերում:

Այս առումով հետաքրքիր էր, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Միսակ Դավթյանը երեկ, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի փրկությունը հնարավորինս արագ իշխանափոխության մեջ է: Պարոն Դավթյանը 1989 թվականին Երեւանի պետհամալսարանի պրոռեկտորի պաշտոնից նշանակվել է ՀԽՍՀ ժողկրթության նախարար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչեւ 1991 թվականի հոկտեմբերը: Այնուհետեւ կրկին վերադարձել է պետհամալսարանի պրոռեկտորի պաշտոնին: 1999-2002 թվականներին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր:

Այդ պաշտոնից նրան ազատելուց հետո մանկավարժականի ռեկտոր նշանակվեց ծագումով ղարաբաղցի Արտյուշա Ղուկասյանը, որը լուրջ դժգոհություններ առաջացրեց կոլեկտիվում: Այժմ պետհամալսարանի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Դավթյանը չի ուզում խոսել իր աշխատանքային կենսագրությանը վերաբերող խնդիրների մասին: Նրան ավելի շատ հետաքրքրում են ներհայաստանյան քաղաքական հարցերը: «Միշտ համոզված եմ եղել, որ իշխանությունների օպտիմալ տարբերակ հնարավոր է ունենալ միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով:

Իսկ մեզ մոտ, ցավոք, թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրություններն անցան մեծ խախտումներով եւ կեղծիքներով: Դրա ապացույցը ոչ թե ընդդիմության հայտարարություններն են, այլ այն, որ ժողովրդի գերակշիռ մասը, այդ թվում՝ մտավորականությունը, ականատես եղավ այդ խայտառակ խախտումներին»,- ասում է պարոն Դավթյանը: Վերջինս ցավով նշում է, որ միջազգային հանրության բարոյական աջակցությունը մշտապես վայելող Հայաստանը այսօր այդ հանրության համար վերածվել է ճնշումների սուբյեկտի: «Սակայն միջազգային հանրության կարծիքից առավել կարեւոր է ժողովրդի վերաբերմունքը:

Եթե մի երկրում իշխանությունները չունեն ժողովրդի աջակցությունը, չեն հենվում ժողովրդի վրա, ապա այդ երկրի ապագան ոչ թե անորոշ է, այլ որոշակիորեն շատ վատ»,- ասում է ակադեմիկոս Դավթյանը եւ հենց այդ պատճառով պնդում է, որ լավագույն լուծումը սահմանադրական ճանապարհով իրականացվելիք իշխանափոխությունն է: Սակայն նախագահական ընտրություններից անցել է վեց ամիս, իսկ խորհրդարանականից՝ չորս, եւ դրանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտել են շատերը, ինչո՞ւ է պարոն Դավթյանը միայն այժմ հիշում կեղծված ընտրությունների մասին:

Ակադեմիկոս Դավթյանն ասում է, որ այդ հարցին չի կարող միանշանակ պատասխան տալ. «Երբ հետեւում ես իրադարձությունների զարգացմանը, միշտ լավատես ես, որ իշխանությունները կգնան երկխոսության, փոխզիջումների եւ, ի վերջո, ամոթ չէ, կարող են եւ հրաժարական տալ: Բայց հիմա տեսնում եմ, որ փոխզիջումային եղանակներով հաջողության հասնելն անհնար է: Երբ բախվում են մեծամասնություն եւ փոքրամասնություն կազմող իշխանությունների տեսակետները, եւ փոքրամասնությունը չի մտածում երկխոսության մասին, ապա մենք չպետք է անտարբեր լինենք»:

Մեզ հետաքրքիր էր նաեւ, թե ինչու է անվանի գիտնականը որոշել խախտել այդ ոլորտի մարդկանց բնորոշ անտարբերությունը եւ հանդես գալ ակտիվ քաղաքական գնահատականով: Մեր զրուցակիցը համաձայն է, որ գիտնականները ցուցաբերում են պասիվություն եւ անտարբերություն ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ, սակայն պարոն Դավթյանը հավատացնում է, որ այդ տպավորությունը թվացյալ է. «Փոքր հավաքների, հանդիպումների, նիստերի ժամանակ տեղի են ունենում քննարկումներ, որտեղ լուրջ դժգոհություններ եւ մտահոգություններ են արտահայտվում ներկա վիճակի առնչությամբ:

Ինքս, ղեկավարելով փոքր գիտահետազոտական խմբեր, տեսնում եմ, թե ինչպես իմ աշխատակիցների աշխատավարձը հազիվ է ծածկում նրանց տրանսպորտային ծախսերը: Գիտնականը զբաղված է միայն իր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու խնդրի լուծմամբ, եւ այս պայմաններում խոսել ստեղծագործական հաջողությունների մասին՝ անտեղի է: Իմ այս ելույթով, այս խոսքով ես ուզում եմ ընդգծել, որ այդ անտարբերությունից, պասիվությունից մեր գիտնականները դուրս են գալիս:

Մեր գիտնականները, մտավորականները պասիվ վիճակից պետք է անցնեն ակտիվ գործողությունների: Նրանք ոչ թե պետք է սպասեն, որ փոխվեն կյանքի պայմանները, որպեսզի իրենք կյանքի կոչեն իրենց հսկայական հնարավորությունները, այլ մասնակցեն այդ հնարավորությունների ստեղծման ժամկետների կրճատմանը»: Ի դեպ, ակադեմիկոս Միսակ Դավթյանը վերջերս անդամակցել է Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1093 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան