Կոալիցիան այս անգամ էլ փրկվեց. առաջիկայում կունենանք քսան նոր փոխնախարար

30/09/2016 schedule13:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 2-ի համարում

Իշխանական կոալիցիայի ներսում փոխնախարարների պաշտոնների բաժանման շուրջ  մեկամսյա բազարը մոտենում է ավարտին: Հայտնի է, որ հանրապետականները կտրականապես դեմ էին հայեցողական պաշտոնները կոալիցիոն սկզբունքով բաժանելու ՀՅԴ-ի պահանջին: Այդ մասին բազմիցս հայտարարել էր ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ կուսակցական պետություն սարքելը լուրջ հարված է երկրի անվտանգությանը:

Իսկ վերջերս, դարձյալ հանրապետական տարածքային կառավարման նախարարն ասել էր, որ պարզապես անթույլատրելի է  նախարարությունները վերածել կուսակցությունների մասնաճյուղերի: Այդուհանդերձ, հանրապետականների դիմադրությունը կոտրելու համար դաշնակները մոտ երկու շաբաթ առաջ SOS հանդիպում էին խնդրել Ռոբերտ Քոչարյանից, որն էլ դրեց այս պատմության վերջակետը: Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ տեղեկացրել էր, որ հարցը լուծված է, եւ նախագահն ամեն ինչ կդնի իր տեղը:

Դրանից հետո արդեն վարչապետը եւս հաստատեց, թե՝ համաձայն ձեռք բերված բանավոր պայմանավորվածության, որոշ փոխնախարարների պաշտոններ կբաժանվեն կոալիցիոն սկզբունքով: Ինչպես վկայում են մեր աղբյուրները, կոալիցիայի ներսում այդ հարցի վերաբերյալ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն: Ըստ այդմ, բացի ՊՆ-ից, ՀՀ ոստիկանությունից ու ԱԱԾ-ից, ԱԳ եւ արդարադատության նախարարությունններից, որոնց վրա չի տարածվելու կոալիցիայի ներսում ձեռք բերված նշյալ համաձայնությունը, մնացած ոլորտներում փոխնախարարների նոր նշանակումներ կլինեն:

Եթե հանում ենք ՊՆ, ԱԳՆ եւ արդարադատության փոխնախարարներին, ապա մնում է 45  փոխնախարարի պաշտոն, որոնցից ընդամենը 20-ը պետք է բաժանվեն կոալիցիոն սկզբունքով: Կոալիցիայի ներսում ձեռք է բերվել համաձայնություն, որ առնվազն 25 փոխնախարարներ, որոնք պրոֆեսիոնալներ են եւ որոնց վրա, ըստ էության, հենված է տվյալ ոլորտը, կմնան իրենց տեղերում: Սակայն, դարձյալ ըստ պայմանավորվածության, չի բացառվում, որ որոշ անկուսակցական փոխնախարարների ստիպեն «գրվել» դաշնակ, ՕԵԿ, կամ՝ նրանք այսուհետ հանդիսանան նշյալ կուսակցությունների կադրերը:

Իսկ մնացած 20 փոխնախարարական տեղերն առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կբաժանվեն կոալիցիայի ուժերի միջեւ: Հանրապետականները պնդում են, որ իրենց կուսակցության կողմից որեւէ նոր նշանակում չի արվելու: Մինչդեռ երեկ դաշնակցական մեր մի զրուցակիցը ՀՀԿ-ի «զիջումը» համարեց խիստ միամիտ, քանզի, ըստ նրա, առանց դրա էլ ներկա փոխնախարարների մեծ մասը եթե ՀՀԿ անդամ չեն, ապա ներկայացված են ՀՀԿ-ի կողմից:

Այսպիսով, դաշնակցությունը հավակնում է առնվազն 13-15 փոխնախարարի աթոռի, եւ ինչպես մեր զրույցի ընթացքում հայտնել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, իրենք ունեն կադրային հարուստ բանկ եւ գրեթե բոլոր ոլորտների համար կարող են առաջարկել թեկնածուներ ու կրել քաղաքական պատասխանատվություն: Ստացվում է, որ բացի սոցիալական, գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարություններից, որոնք ղեկավարում են դաշնակցական նախարարներ, մնացած բոլոր նախարարություններում ՀՅԴ-ն ուզում է ունենալ իր ներկայացուցիչ փոխնախարարին: ՀՅԴ-ի ակնկալիքներից պակաս չէ նաեւ «Օրինաց երկրի» ախորժակը. նրանք եւս դեմ չեն գրեթե բոլոր նախարարություններում ունենալ փոխնախարարներ:

Ինչպես երեկ մեր զրույցի ընթացքում ասաց ՕԵԿ մի անդամ. «Քանի որ կոալիցիայի ուժերը միասնական պատասխանատվություն են կրում կառավարության գործունեության համար, ճիշտ կլինի, որ այն նախարարություններում, որի նախարարը կոալիցիայի մեկ ուժի անդամ է, փոխնախարար նշանակվի կոալիցիայի հակառակ ուժի ներկայացուցիչը: Այս կերպ, ոլորտի համար պատասխանատվությունը կլինի լիարժեք եւ ամբողջական: Ճիշտ չի լինի, որ տվյալ ոլորտի ողջ պատասխանատվությունն ընկնի կոնկրետ մեկ կուսակցության վրա»:

Փոխնախարարների մասով եւս պատասխանատվությունը կիսելու պատրաստակամությունն այսպես հայտնեց ՕԵԿ անդամը: Իսկ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ իրենք եւս կադրերի պակաս չունեն: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ խոսքը ոչ թե խմբակային պատասխանատվության, այլ ընդամենը տվյալ ոլորտում սեփական կուսակցությամբ «փայ» մտնելու մասին է: Այսինքն, դաշնակցությունը հայեցողական պաշտոնները եւս «մեջ-մեջ» անելով, ըստ էության, պահանջում է, որ կոալիցիայի երեք ուժերը հավասարապես «փայ» ունենան բոլոր նախարարություններում՝ փոխնախարարների մակարդակով:

 Նկատելի է, որ դաշնակցությունն իր համար կադրային լուրջ բանկ է նախապատրաստում՝ անհրաժեշտության կամ պատեհ առիթի դեպքում տվյալ ոլորտի ողջ պատասխանատվությունը ստանձնելու համար: Սա, թերեւս, պետք է լրջորեն մտահոգի հանրապետական վարչապետին: Այսպիսով, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՅԴ մի ներկայացուցիչ, հարցերն, ըստ էության, լուծված են, ու բոլորը սպասում են Մոսկվայում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, որոնք կոալիցիայի խորհրդի անդամներ են: Նրանք կգան, առաջիկա շաբաթվա սկզբին կոալիցիայի նիստում վերջնականապես կճշտվեն բաժանման ենթակա ոլորտներն ու թեկնածուները, եւ առնվազն 15 օրից մենք կունենանք առնվազն 19-20 նոր փոխնախարար:       

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1593 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)