Երևան
16 °C
ՊԵԿ-ը համատարած ստուգումների իրականացման գործելաոճից անցում է կատարել ստուգումների թիրախային համակարգին: Ինչպես այսօր տեղեկացրել են ՊԵԿ-ից, այդ նպատակով կրճատվել է ստուգում իրականացնող աշխատակիցների քանակը, հարկային տեսչություններում ձևավորվել են առավել բանիմաց և փորձառու աշխատակիցների վերլուծական խմբեր՝ համապատասխան գործիքակազմով:
«ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը մշակել է իրական չափորոշիչներ, ինչի արդյունքում գրեթե նվազագույնի են հասնում ՓՄՁ-ների մոտ իրականացվող հսկողական աշխատանքները: 2016թ. 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ստուգումների արդյունավետության բարձրացում է արձանագրվել թվաքանակի էական կրճատման պայմաններում»,-նկատում է վարչության պետ Արտակ Ղուկասյանը:
Մասնավորապես՝ 1977-ով պակաս է իրականացվել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 24 հազ. դրամով կամ 13.5%-ով: Չգրանցված աշխատող պահելու դեպքերի ստուգումները 955-ով պակասել են, մինչդեռ մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 84 հազ. դրամով կամ մոտ 61%-ով: Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգումները նվազել են 306-ով, իսկ 1 ստուգմամբ արձանագրված միջին գումարն ավելացել է ավելի քան 17 հազ. դրամով կամ 7.5%-ով: 194-ով պակաս են իրականացվել նաև չափագրման ուսումնասիրությունները, իսկ մեկ ուսումնասիրությամբ արձանագրված միջին գումարն աճել է ավելի քան 294 հազ. դրամով:
Կազմակերպման և հսկողության վարչությունն առանձնացրել է ՀՀ տարածք ապրանքներ ներմուծող և ՀՀ-ում ապրանքներ արտադրող այն հարկ վճարողներին, որոնց մոտ առկա են վաճառված ապրանքների իրացման մասով ուղեկցող փաստաթղթեր դուրս գրելու փոխարեն ՀԴՄ-ով ձևակերպելու ռիսկեր: «Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ-ով իրացման ձևակերպումները 69%-ից իջել են 63%-ի, կամ փաստաթղթաշրջանառությունն ավելացել է 6%-ով, իսկ 13 դեպքով արգելափակվել են ՀԴՄ-ների աշխատանքները»,-նշում է Ա. Ղուկասյանը:
Նա վստահեցնում է, որ վարչության անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուի կողմից վարձու աշխատողների չգրանցման, ինչպես նաև բիզնեսը տրոհելու միջոցով շրջանառության հարկով հարկվող գործունեության տակ քողարկվելու դեպքերը:
«Միայն վերջին երկու ամսվա ընթացքում 7 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 49 չգրանցված աշխատող` ավելի քան 16 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 68 աշխատողի գործատուն գրանցել է նույն ստուգման ընթացքում: Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 6 հարկ վճարողներ բիզնեսը տրոհել են 24 առանձին շրջանառության հարկ վճարողների»: Ի դեպ, դրանցից 4-ը միավորվել են, իսկ 20-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքը ապահովելու նպատակով: Նույն հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 19 դեպք:
Կազմակերպման և հսկողության վարչության պետն ընդգծում է, որ վարչության գործունեությունը չի սահմանափակվում ստվերային շրջանառությունների նվազեցմամբ. «Մեր նպատակն է կրճատել ՓՄՁ-ների մոտ հսկողական միջոցառումների իրականացումը` դրանք կատարելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև՝ հայտնաբերել շրջանառության հարկի դաշտում քողարկված հարկ վճարողներին»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ