«Շուշիի» հռչակագրի ստորագրահավաքը շարունակվում է

30/09/2016 schedule21:57

Հուլիսի 16-ին Շուշիում մի խումբ հայաստանցիների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի ստորագրահավաքը շարունակվում է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց հռչակագրին միացած ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, որ հռչակագրի հեղինակների խոսքով՝  նախաձեռնությունը ստեղծվել է ԼՂ ազատագրված տարածների զիջումն Ադրբեջանին թույլ չտալու համար:

Բադասյանը դժավարացավ պատասխանել հարցին, թե քանի՞ հոգի է միացել ստորագրահավաքին այս պահի դրությամբ: Ըստ մեր հրապարակման՝ օգոստոսի 17-ին հռչակագրին միացել էր մոտ 5000 քաղաքացի:

«Ստորագրահավաքը շարունակվում է, բայց այն այնքան էլ էական չէ, կարեւորն այն է,  որ մենք  որոշում ենք ընդունել եւ միավորվել ենք ՀՀ-ի եւ Արցախի ազդեցիկ մարդկանցով: Անկախ իրարից՝ հուլիսի 16-ին երկու իրադարձություն եղավ տարածքները չհանձնելու խնդրով՝ մեր հռչակագիրը եւ «Սասնա Ծռերի» ապստամբությունը»,-ասաց Բադասյանը:

Մեր հարցին՝ համոզվա՞ծ է, որ «Սասնա Ծռերի» գործողություններն ուղղված են հենց այդ խնդրին, Բադասյանը դրական պատասխան տվեց ՝ ասելով, որ միասն իր մարտական ընկերներն են եղել, որոնց լավ է ճանաչում:

Բադասյանի խոսքով՝ էական չէ, թե քանիսն է միացել ստորագրահավաքին, կարեւորն այն է, որ իրենց գործողություններն ամբողջությամբ ուղղված են բանակցությունները փոխելուն եւ «տարածքների զիջում թույլ չտալուն»:

Ճշտող հարցին, թե որն է լինելու հռչակագրի հետագա քայլը, Բադասյանը չցանակացավ մանրամասներ հաղորդել.

«Կտեսնեք»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակում:

Հռչակագրին միացել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի գործիչներ, ինչպես՝ Արա Պապյան, Հայկ Մարտիրոսյան, Վահան Բադասյան, Դավիթ Սանասարյան, Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան, Արման Մելիքյան, Վովա Վարտանով, Մանվել Սարգսյան, Արծրուն Պեպանյան եւ այլք:

Տպել
6299 դիտում

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ