«Կառավարական շենքը կառուցած ընկերության հետ ես կապ չունեմ, այն իմ եղբորն է». Արագած Ախոյան

01/10/2016 schedule00:30

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որի հետ մենք չէինք կարողացել կապ հաստատել մեր նախորդ հոդվածը պատրաստելու ժամանակ, երեկ զանգահարել է խմբագրություն` պարզաբանում ներկայացնելու:

Հիշեցնենք՝ «Դպրոցն ու կառավարական համալիրը. կարեւորը` իշխանավորի տեղը տաք լինի» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման խնդրին եւ նշել, որ ամբողջ 5 տարի շինարարություն է ընթանում, այնինչ Երեւանում կառավարական նոր համալիրը շահագործման հանձնվեց ընդամենը 2.5 տարում: Նաեւ նկատել էինք, որ թե՛ դպրոցը, եւ թե՛ կառավարության շենքը կառուցելու գործը ստանձնել են Արագած Ախոյանին պատկանող ընկերությունները: Այն մասին, որ ինչպես համալիրը կառուցած «Սպիտակ տնակը», այնպես էլ դպրոցը կառուցող «Սպիտակ կամարը» հիմնադրել է Ախոյանը, նշված է ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում:

Պատգամավորը երեկ հայտարարեց, որ դրանք պետք է տարանջատել` ասելով, որ «Սպիտակ տնակը» պատկանում է եղբորը: Նաեւ նշեց, որ  «Սպիտակ կամարն» էլ որդունն է:

«Ընդհանրապես կարծեմ 2006 թվականից ես կապ չունեմ «Սպիտակ տնակ» կազմակերպության հետ, ուղղակի դա եղբորս կազմակերպությունն է: Ես խնդրում եմ տարանջատել, որովհետեւ տարբեր բաներ են դրանք: Ինչ վերաբերում է Վարդենիսի դպրոցին, ասեմ, որ այո, շինարարական աշխատանքները բավականին երկարեցին, որովհետեւ ի սկզբանե նախատեսված էր, որ դպրոցը հիմնովին կառուցվի, այնուհետեւ մոտ երկու տարի աշխատանքները հետ ընկան միայն այն պատճառով, որ փոխվեց տրամադրությունը, ուզեցին հին դպրոցը վերանորոգեն, բայց տեսան, որ բանի պիտանի չէ, պետք է նորը կառուցվի, էլի նախագիծ մշակվեց եւ այլն: Շինարարություն իրականացնողը որդուս կազմակերպությունն է, եւ խոստանում ենք, որ երեխաները ամսի 15-ին դպրոց կգնան, արդեն ուսումնական մասնաշենքը կավարտվի»,- ասաց պատգամավորը:

Դպրոցի մյուս` մարզական մասնաշենքը, ըստ նրա, պատրաստ կլինի նոյեմբերի վերջին: «Շատ լավ, ժամանակակից, միջազգային նորմերին համապատասխան դպրոց է հիմա այնտեղ կառուցվում` շատ սիրունիկ, շատ գեղեցիկ, որը բավականին շեղված է նախնական նախագծից մեր նախաձեռնությամբ: Լավագույն նյութերով, արտաքին, ներքին դիզայնի հետ կապված ծախսատար, նույնիսկ բյուջեից ավելի, մեր գրպանից ծախսված գումարներով աշխատանքներ են կատարվել, որպեսզի պատվով դուրս գանք եւ չամաչենք: Երբեք մենք չենք ամաչել մեր կառուցածի համար»,- հավաստիացրեց Արագած Ախոյանը: 

 

Տպել
1713 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են