Թվային համեմատություններ. բյուջեի ծախսերը կնվազեն

2017 թվականի պետական բյուջեի նախագիծը կառավարության նիստում ներկայացնելու ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը կրճատվել են 100 միլիարդ դրամով:

Նա թերեւս նկատի ուներ, որ 100 միլիարդով կրճատվելու է այս տարվա բյուջեի ծախսերի համեմատ: Բայց այս թվերի մեջ կարող են թյուրըմբռնումներ լինել: Խնդիրն այն է, որ այս տարվա բյուջեով ծախսերը պետք է լինեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ այն դեպքում, երբ հաջորդ տարի նախատեսված է 1 տրիլիոն 376 միլիարդ դրամ: Այսինքն, ըստ այս երկու թվերի համադրության, հաջորդ տարվա բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ պետք է նվազեն ընդամենը 16 միլիարդ դրամով: Եվ ուրեմն, սրանից ուղղակիորեն հետեւում է, որ այս տարվա բյուջեի ծախսային մասը թերակատարվելու է մոտ 85 միլիարդով եւ կազմելու է ընդամենը 1 տրիլիոն 276 միլիարդ դրամ: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ՀՀ պետական բյուջեի ծախսերը նվազում են: Սա, անշուշտ, մի կողմից լավ է: Սակայն կարեւորն այն է, թե որ հոդվածներով, ինչի հաշվին են նվազում բյուջեի ծախսերը: Խնդիրն այն է, որ պետությունը իր բյուջեով հսկայական ազդեցությունն ունի տնտեսության վրա: Երկրում ամենամեծ խաղերն անողը հենց կառավարությունն է: Պետական բյուջեի հաշվին իրականացվում են մեծ ծավալների գնումներ: Հազարավոր ընկերություններ ու անհատներ պատվերներ են ստանում ապրանքներ եւ ծառայություններ մատակարարելու: Դրա հաշվին այդ ընկերությունները աշխատատեղեր են ապահովում, աշխատավարձեր տալիս... Ու եթե բյուջեի ծախսերը կրճատվում են, նվազում են նաեւ այդ ընկերությունների եկամուտները: Բացի դրանից, բյուջետային կազմակերպություններում աշխատող տասնյակ հազարավոր մարդիկ աշխատավարձ են ստանում ուղիղ բյուջեից: Եթե բյուջեի ծախսերը նվազում են, տրամաբանորեն կրճատվում են նաեւ այդ կազմակերպություններում աշխատատեղերը:

Մյուս կողմից, սակայն, պետական բյուջեի միջոցով իրականացվող գնումների ոլորտը խիստ կոռումպացված է, բյուջետային միջոցները ծախսվում են անարդյունավետ, իսկ գերատեսչությունների ու բյուջետային հիմնարկների աշխատակազմերը խիստ ուռճացված են: Ուստի բյուջեի ծախսերի նվազումը երկակի ազդեցություն կարող է ունենալ: Առանց կոռուպցիան նվազեցնելու՝ գնումների ծավալները նվազեցնելու դեպքում, դա շատ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա: Իսկ եթե գնումների համար ծախսվող գումարները օգտագործվում են արդյունավետ եւ, պատկերավոր ասած, դրանց մեջից դուրս է շպրտվում կոռուպցիոն բաղադրիչը, ապա դա կարելի է եւ պետք է միայն ողջունել:

2017 թվականի բյուջեի նախագծի նախնական ուսումնասիրությունից, բնականաբար, դեռ պարզ չէ, թե ծախսերի կրճատումը արդյունավետության բարձրացման հետեւա՞նք է, թե՞ ուղղակի մեխանիկական կրճատումներ են, որոնք արվել են հապճեպ, ընդամենը բյուջեն ստեղծված իրավիճակին համապատասխանեցնելու նկատառումներով:

Հիմա նայենք, թե ինչպիսի փոփոխություններ են նախատեսվել բյուջեի ծախսերում: Կան հոդվածներ, որոնցով ծախսերը էականորեն նվազել են այս տարվա բյուջեով նախատեսվածի համեմատ: Օրինակ,  «Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ» հոդվածով այս տարի նախատեսված էր 86 միլիարդ դրամ, հաջորդ տարի` 78 միլիարդ դրամ: Այս հոդվածով է ֆինանսավորվում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, առընթեր մարմինների ու այլ գերատեսչությունների պահպանման ծախսերը:  Սա թերեւս կարելի է դրական երեւույթ համարել:

Ամենաէական կրճատումը արձանագրվել է «Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ» հոդվածով: 2016-ին այս հոդվածով ծախսը պետք է կազմի 28.6 միլիարդ դրամ, իսկ հաջորդ տարի հատկացված է ընդամենը 13.5 միլիարդ: Ինչի՞  հաշվին է ավելի քան կրկնակի չափով նվազել այս հոդվածի ֆինանսավորումը: Այս տարի «բնակարանային շինարարություն» ենթահոդվածով հատկացվել էր ավելի քան 9 միլիարդ դրամ: Հաջորդ տարի այդ ենթահոդվածը ընդհանրապես հանվելու է եւ ֆինանսավորում չի լինելու: Ջրամատակարարմանը այս տարի հատկացվել էր 23,4 միլիարդ դրամ, հաջորդ տարի հատկացվելու է միան 9 միլիարդ` 2.5 անգամ քիչ: Ինչ է սա նշանակում՝ դժվար է կռահել: Եթե ջրամատակարարման ապահովման համար նախատեսված գումարը 2.5 անգամ նվազում է, ապա պետք է ենթադրել, որ հաջորդ տարի լուրջ խնդիրներ կարող են ծագել: Ճանապարհների նորոգման համար նախատեսված գումարները եւս կրճատվել են մոտ 20 տոկոսով:

Փոխարենը կտրուկ, մոտ երկու անգամ ավելացել է «Շրջակա միջավայրի պաշտպանություն» հոդվածով ֆինանսավորումը` 4.6 միլիարդ դրամից հասնելով 8 միլիարդ դրամի: Այս ավելացումը հիմնականում տեղի է ունեցել «աղբահանություն» ենթահոդվածի ֆինանսավորման չափազանց կտրուկ աճի հաշվին: Եթե այս տարվա բյուջեով այս ենթահոդվածով հատկացումը ընդամենը 35 միլիոն դրամ էր, ապա հաջորդ տարի կկազմի 4.9 միլիարդ դրամ: Աճը 140 անգամ է:

Մյուս հոդվածներով ֆինանսավորման կտրուկ փոփոխություններ չկան: Օրինակ, պաշտպանությանն ուղված ծախսերը ավելացել են մոտ 1 տոկոսով, նույնքան էլ ավելացել է ոստիկանության ֆինանսավորումը որը կկազմի 40.6 մլրդ դրամ: Իսկ ահա Ազգային անվտանգության ծառայությանը հաջորդ տարի ավելի քիչ գումար կհատկացվի` 19.9 միլիարդ դրամ այս տարվա 20.5 միլիարդի դիմաց:  Առողջապահությանը հատկացվելիք գումարը նվազել է 2.7 միլիարդ դրամով եւ կազմելու է 85.7 մլրդ դրամ: «Սոցիալական պաշտպանություն» հոդվածով ֆինանսավորումը կաճի 3.8 մլրդ դրամով եւ կկազմի 408.8 մլրդ: Մյուս բնագավառներում էական փոփոխություններ չկան: Սա իհարկե զուտ թվային համեմատություններ են: Որակական փոփոխությունները հասկանալու համար բյուջեի նախագիծը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել:

Տպել
30269 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)