Ջոնսոնը մեղադրել է ՌԴ-ին եւ Ասադին Հալեպում իրավիճակի սրման մեջ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ զինյալների դիրքերի ուղղությամբ Սիրիայի կառավարական բանակի հարձակման եւ ՌԴ օդատիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների պատճառով Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցությունները վերսկսել հնարավոր չի լինի: Այս մասին նա հայտարարել է Պահպանողական կուսակցության համագումարում, հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Ասադի ռեժիմի շարունակվող դաժանությունները Հալեպի բնակչության նկատմամբ եւ Ռուսաստանի մասնակցությունը ռազմական հանցագործություններին, հիվանդանոցների ռմբակոծմանը, երբ գիտեն, որ դրանք հիվանդանոցներ են ոչ այլ ինչ, բանակցությունների վերսկսումը դարձնում են անհնար եւ միայն սրում են միգրացիոն ճգնաժամը, որն անցած տարի ավելի մասշտաբային էր, քան դրա դեմ պայքարելու ԵՄ կարողությունները», - հայտարարել է նա:

Նշենք, որ միջսիրիական բանակցությունները տապալվեցին Ժնեւում ապրիլի վերջին՝ այդպես էլ չհանգեցնելով լուրջ արդյունքների, իսկ դրանց վերսկսման ժամկետները միշտ հետաձգվում էին:

Սեպտեմբերի 9-ին ՌԴ ԱԳն ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին Ժնեւում համաձայնեցրել էին հինգ փաստաթղթերի փաթեթ, որոնք կոչված էին սահմանել հրադադարի ռեժիմ Սիրիայում եւ հիմք դնել քաղաքական գործընթացի վերսկսման համար:   

Այնուամենայնիվ վերջին շրջանում չնայած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությանը, իրավիճակը Հալեպի շրջանում կտուկ սրվեց: Մարտական գործողություները վերսկսվեցին: Սիրիական բանակը հասցնում է ավիահարվածներ Արեւմուտքի հովանավորության տակ գնտնվող ապստամբների դիրքերի վրա:

Կողմերը փոխականվում են մեղադրանքներով: ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Ջոն Քերրիի եւ Սերգեյ Լավրովի ձեռք բերած համաձայնությունները տապալման վտանգի տակ են: Միեւնույն ժամանակ մարտերը Հալեպում չեն դադարում, որոնք զոգորդվում են մարդկային զոհերով:

Արդեն իսկ տեղեկություններ կան խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի մասին, որոնց թվում են նաեւ հայեր: Իրավիճակի սրման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ երկու օդանավ հումանիտար օգնույթուն կուղարկվի Սիրիա:

Տպել
2134 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ