«ՀԺ»․ Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի ազատվում Դավիթ Հարությունյանից

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից եւ այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երեւում վարչապետի կողքին:

«Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին:

Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե՛ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե՛ կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն էր նստում, թեեւ ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն էր:

Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը եւ պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի:

Բացի այդ, նրան, նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաեւ Հովիկ Աբրահամյանը»,- մասնավորապես, գրում է թերթը:

Տպել
2933 դիտում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է