Թուրքիայի իշխանությունն ու ընդդիմությունը իրար մեղադրում են Գյուլենին աջակցելու համար

04/10/2016 schedule19:18

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդահանրապետական» և իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունները քննադատել են մեկմեկու Գյուլենական շարժմանն աջակցելու մեջ, որը մեղադրվում է հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու համար։

Մասնավորապես, ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ԱԶԿ-ն ժամանակին աջակցել է գյուլենականներին։ Ըստ նրա՝ իշխող կուսակցությանը նախապես հայտնի է եղել հեղաշրջման փորձի մասին։

Իր հերթին, ԱԶԿ առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել իր կուսակցական պատգամավորներին աչալուրջ լինել և «չմտնել նրանց խաղի մեջ»։

«Դուք փորձում եք կասկածներ ստեղծել մեր կուսակցության շուրջ՝ գործի դնելով ամեն տեսակի սուտ և կեղծիք։ Ընդ որում, այս մեթոդը կիրառում են նաև մյուս քաղաքական ուժերը», - Յըլդըրըմի խոսքերն է փոխանցում թուրքական «Հյուրիյեթ» թերթը։

Վարչապետը, հետ չմնալով ԺՀԿ-ից, մեղադրել է որոշ ընդդիմադիրների գյուլենականներին սատարելու համար։

Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար Էրդողանի կառավարությունը քանիցս դիմել է ամերիկյան կողմին, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ այս բանակցություններում կողմերը չեն գրանցել։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրում են հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի «հրամանը տալու և ղեկավարելու» մեջ։

Տպել
1025 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք