Երթեւեկություն. ճանապարհային վտանգները. մաս 4

05/10/2016 schedule10:10

Նախորդ համարներում մենք քննարկել էինք ճանապարհային ոստիկանության, կառավարության ու տրանսպորտի եւ կապի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի գործողությունները (ինչու ոչ՝ նաեւ անգործությունը) Հայաստանի ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու հարցում եւ խոստացել էինք, որ կշարունակենք խոսել Երեւանի քաղաքապետարանի մասին:

Մասնավորապես, խոսել էինք այն մասին, որ ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների «ժամկետանց» ստանդարտները:

Երեւանի քաղաքապետարանը

Հետիոտնները: Անցած շաբաթ հիշատակել էինք հետիոտնային անցումների լուսավորության հարցերը: Մանրամասնել էինք, որ դրանց լուսավորվածությունը կարող է դրական անդրադարձ ունենալ գիշերվա ժամերին վրաերթերի վիճակագրության վրա:

Սակայն հետիոտնային անցումներն առավել անվտանգ դարձնելու նաեւ այլ եղանակներ կան… Մասնավորապես, խոսքը ամբողջ հետիոտնային անցման լայնքով փռված արհեստական խոչընդոտի մասին է: Այլ բառերով ասած, ասֆալտը հետիոտնային անցման հատվածում մոտ 10 սմ բարձրացված է… Այսպես կոչված՝ «պառկած միլիցան» սկսում է անցումից առաջ եւ ավարտվում անցումից հետո:

Ընդ որում, եթե Երեւանի համար հաճախ բերում ենք այլ պետությունների մայրաքաղաքների օրինակներ, ապա այս դեպքում պետք է ընդօրինակել ոչ միայն այլ քաղաքներից, այլեւ անգամ Հայաստանի որոշ քաղաքներից եւ գյուղերից:

Օրինակ, վերջերս նման կերպ վերակառուցվեցին Սիսիանի որոշ հետիոտնային անցումներ: Դրանք արդեն վաղուց կան Ստեփանավանում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, Կոտայքի մարզի Նորագյուղում եւ բազմաթիվ այլ համայնքներում, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, բայց ոչ մայրաքաղաք Երեւանում:

Ընդ որում, եթե հետիոտնային անցումների այդ բարձրացումները արվեն գրագետ, ապա փոքր արագությունների դեպքում (ասենք, 30 կմ/ժ) վարորդը փափուկ կբարձրանա ու կիջնի առանց լրացուցիչ անհարմարության, իսկ մեծ արագությունների դեպքում՝ հակառակը:

Ճանապարհները: Վերջին տարիներին Երեւանում շահագործման հանձնվեցին բազմաթիվ նոր ճանապարհներ: Ու թեեւ այդ ճանապարհների վրա ահռելի գումարներ են ծախսվում, հաճախ դրանց որոշ հատվածներ չեն բավարարում անվտանգ ու անխցան երթեւեկության չափանիշներին:

Այդպիսի օրինակները անհաշվելի են: Սկսած մանր խնդիրներից, վերջացված կոնստրուկցիոն դեֆեկտներով: Այդպիսի մի ճանապարհի վառ օրինակ Լենինգրադյան փողոցից Իսակով պողոտա տանող նոր ճանապարհն է (որը այդպես էլ չանվանակոչվեց Մոնթե Մելքոնյանի անունով):

Այդ ճանապարհը հարթ է, ունի մեծ թողունակություն, լավ լուսավորություն… Բայց դրա հանգույցը Լենինգրադյան փողոցի հետ, մեղմ ասած, սարսափելի է: Այն այնքան վատ է նախագծված ու կառուցված, որ վարորդների 80 տոկոսը այդտեղ խախտում է կատարում, գրեթե ամեն օր վթար է լինում, իսկ պիկ ժամերին լինում են մեքենաների կուտակումներ:

Այդ հանգույցը տասնապատիկ անգամ ավելի անվտանգ սարքելու համար եթե անգամ լրացուցիչ գումար պահանջվեր, ապա դրա չափը չէր գերազանցի ամբողջ այդ ճանապարհի գնի մեկ տոկոսը… Հետեւապես, ամեն օր տասնյակ հազարավոր վարորդներ  ռիսկային ու վթարածին իրավիճակի մեջ են հայտնվում միմիայն անգրագետ նախագծման պատճառով:

Շարունակելի

Երեւանի քաղաքապետարանի անգործության օրինակները անհաշվելի են: Առաջիկայում մենք դրանց եւս կանդրադառնանք: Իսկ այժմ փաստենք, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, որը, ինչպես գրել էինք, հայտնի է լրագրողին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, մեղմ ասած, շատ հեռու է կոմպետենտությունից ու միջազգային փորձի իմացությունից: Փոխարենը նա շատ հմուտ է ավտոբուսների վրա գովազդ տեղադրելով ու այլ մեթոդներով գումար աշխատելու հարցում:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3584 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ