Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող բուլղարացի ծանրորդը մեղադրում է հունգարացի «կիսահային»

Վերջին օրերին պաշտոնական այցերով Բաքու են մեկնել մի շարք բարձրաստիճան մարզական ղեկավարներ: Մասնավորապես, ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիայի՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության լոգոյի ներկայացման արարողությունը, իսկ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թոմաշ Այանը տեսչական այց է կատարել Բաքվում գտնվող ծանրամարտի կենտրոն: Հատկապես, Այանի այցի շուրջ լրջագույն կրքեր են բորբոքվել:

Հայտնի է, որ անցյալ տարեվերջին Ադրբեջանը ներկայացնող 6 ծանրորդի, այս թվում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վալենտին Խրիստովի մոտ դոպինգ հայտնաբերվեց, ինչի հետեւանքով Ադրբեջանը որակազրկվեց եւ իրավունք չստացավ մասնակցելու ամռանը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին: Հետագայում, կրկնակի ստուգումների արդյունքում Ադրբեջանը ներկայացնող եւս 5 մարզիկի թեսթերում հայտնաբերվեցին խթանիչներ:

Ներկայումս քննարկվում է տարբեր Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումների արժանացած ադրբեջանցի ծանրորդների որակազրկման եւ կոչումները վերադարձնելու հարցը, Ադրբեջանին էլ սպասվում է երկարատեւ որակազրկում: Ճգնաժամային այս հարցերը քննարկելու համար էլ Բաքու է ժամանել միջազգային ֆեդերացիայի նախագահ Թոմաշ Այանը: Բայց ադրբեջանական մամուլը այս հարցը ներկայացնում է բոլորովին այլ ենթատեքստով` «ի՞նչ է անում մեր երկրում այդ կիսահայը»: Նշենք, որ Այանի նախնիները 300 տարի առաջ Հայաստանից գաղթել են Հունգարիա, եւ այս հանգամանքն է դարձել հիստերիայի պատճառ:

Որակազրկված եւ կոչումազրկված ծանրորդներից մեկը՝ ազգությամբ բուլղարացի, մշտապես Բուլղարիայում ապրող եւ մարզվող, 2011 թվականից 800 հազար եվրո փոխհատուցման դիմաց Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող Վալենտին Խրիստովը հայտարարել է. «Ես մեղավոր չեմ: Այս ամենը «սարքել է» Թոմաշ Այանը: Նա հայ է եւ այդ պատճառով խնդիրներ է ստեղծում ադրբեջանցի ծանրորդներ համար»: Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի իր որոշումը:

Նկատենք, որ Ադրբեջանի հետ միասին որակազրկման վտանգի տակ են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան, Չինաստանը:  

Տպել
1616 դիտում

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Իմ քայլը դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ